Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Խաբված սփյուռքահայը տարիներ շարունակ չի կարողանում օֆշորային եռյակից հետ ստանալ փողը

Անյա Կուլինոն 2013 թվականից տարին մի քանի անգամ Գերմանիայից Հայաստան է գալիս քննիչների հետ հանդիպելու։ Նա օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանի զոհերից է, կարելի է ասել, «խաբված փայատեր», որին վերջինս «գցել է» մոտ 150 հազար դոլարի չափով։ Անյա Կուլինոն 2009 թվականին 100 մլն եվրո է ներդրել Աշոտ Սուքիասյանի Սիերրա Լիոնայի ադամանդի հանքի մեջ։ Այլ վճարումների էլ է մասնակցել, ասենք, Սուքիասյանի ոսկերչական կենտրոնում կլոր պատուհաններ կառուցելու համար 37 հազար դոլար է ծախսել։ Նա հավատացել է Սուքիասյանին, համոզված է եղել, որ օրինական բիզնեսի մեջ է գումար ներդնում և եկամուտ կունենա։ Վերջապես գլխի է ընկել, որ Սուքիայանն իրեն խաբում է «Նա ամեն անգամ, երբ ուզում էի իմանալ, ինչ եղավ ադամանդների բիզնեսը, ասում էր, որ ինչ որ բան չի հաջողվում, բիզնեսը պետք է տանի Դուբայ, հետո ասեց՝ պետք է տանեմ Թիֆլիս, հետո էլ՝ չէ, որոշեցի բերել Հայաստան։ Անցան ամիսներ։ Ես հասկացա, որ խարդախության զոհ եմ, որ ինձ խաբում է, ու ասեցի իրեն, որ միտքս փոխել եմ, որ հետ տա մեր փողերը, բայց իհարկե, չտվեց»։

Անյա Կուլինոն պատմում է, որ Սուքիասյանի հետ Հայաստանում է ծանոթացել, իր ընկերուհու միջոցով, իսկ գումարն ամուսնուց է վերցրել՝ գերմանացի Գյունտեր Կուլինոյին, որը 100 հազար եվրոյով վաճառել է հայրական տունը։ Սուքիասյանն էլ, ըստ Անյա Կուլինոյի, իմանալով այս մասին, փող էր ուզել նրանցից բիզնեսի մեջ ներդնելու համար։ Նախապես հանքի տպավորիչ նկարներ է ցույց տվել Գյունտերին և Անյային, Սիերրա Լիոնեյում աշխատող հանքափոր մեքենաների ֆոտոները CD-ի վրա, ոսկերչական արտադրամասը Պռոշյան փողոցում։ Օրինավոր երկրի քաղաքացի Գյունտեր Կուլինոն տպավորված է եղել այս ամենով, նաև հավատքի մթնոլորտով, որ տիրում էր Սուքիասյանի տանը, որտեղ հրավիրվել է մի քանի անգամ։ «Պատին Նավասարդ Կճոյանի մեծ նկարն էր։ Ով մտնում էր, միանգամից դա էր տեսնում։ Ամեն օր, ժամը 14․45 անպայման նրա կինը խնկարկում էր սենյակը, նկարի տակ։ Էջմիածնից բերված աստվածաշունչ ցույց տվեց, որը ինքը պետք է ադամանդներով զարդարեր։ Դա հատուկ պատվեր էր, Էջմիածնից։ Եթե այդ հավատքը չլիներ, ես ու ամուսինս փող չէինք դնի։ Հիմա գերմանացու առաջ մնացել եմ ամոթով։ Մենք նույնիսկ կարծում ենք, որ մեր գումարով է այդ Աստվածաշնչի համար ադամանդներ գնել, դա էր, երևի, նրա բիզնեսը», - պատմում է Անյա Կուլինոն։ Գերմանացի Գյունտերը փողին երկար սպասել չի տվել, անմիջապես փոխանցել է գումարները որպես փոխառություն։

Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրա Խաչատրյանը մեզ հայտնեց, որ Աշոտ Սուքիասյանը իրոք վերցրել է մեծ գումար Գյունտերի կնոջից։ «Դա տոկոսով վերցրած փող էր, որի մեծ մասը՝ մոտ 75 հազար դոլար ու բարձր տոկոսներով Աշոտը իրեն վերադարձրել է։ Էլի կվերադարձներ, եթե նրան չկալանավորեին։ Կուլինոյի ամուսինը այդ գումարից տեղյակ չի եղել։ Կինը նրան չի ասել, որ տոկոսով է փող տվել։ Իր սխալն է եղել դա։ Ամուսինը հետո է իմացել, քննիչներն էլ մանրամասն քննել են ու կարճել են Կուլինոյի մասով Աշոտի մեղադրանքը», - ասում է փաստաբանը։ Մեր հարցին, թե արդյոք Սուքիասյանը չի հանդիպել Գյունտերի հետ, չի հրավիրել նրան իր տուն, նա պատասխանեց։ «Դա եղել է, բայց արդեն հետո»։ Սփյուռքահայ կնոջը քիչ էր մնում, դատեին տոկոսով փող տալու համար: Աննա Կուլինոն դիմեց իրավապահներին և հարցաքննվեց Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ վարույթի շրջանակում՝ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, հարկերից խուսափելու։ Աննա Կուլինոն քննիչներին պատմել էր, թե ինչպես է Սուքիասյանը «գցել» իրեն և Գյունտերին։ Սուքիասյանը հայտնեց, որ Կուլինոն վաշխառու է, նա փողը տոկոսով է տվել, ոչ թե իր բիզնեսում փայատեր դառնալու համար։ Քննչական կոմիտեն երկու որոշում ընդունեց՝ Սուքիասյանի գործողություններում հանցակազմ չգտավ, իսկ Կուլինոյի գործողությունները որակեց որպես վաշխառություն, բայց քրեական հետապնդում չիրականացրեց վաղեմության հիմքով։ Անյա Կուլինոն բողոքեց գլխավոր դատախազին քննիչի որոշումների դեմ։ Այն ժամանակ գլխավոր դատախազի աթոռին Գևորգ Կոստանյանն էր։

Դատական էպոպեան ներկայացնում է Անյա Կուլինոյի ներկայացուցիչ Արմեն Նադիրյանը։ «Գլխավոր դատախազը գտավ, որ բողոքը հիմնավոր է, ցուցում գրեց, որ գործով որոշումները վաղաժամ են կայացվել, որ կան հանգամանքներ, որոնք պետք է պարզել, նոր քրեաիրավական գնահատականներ տալ։ Գործը հետ են ուղարկում նույն քննիչին։ Նա դատախազի ցուցումի վրա գրում է, որ բողոքը չի բխում փաստական տվյալներից, որ քննիչի նշածը ճիշտ է, և բացարձակ որևէ նոր գործողություն չի կատարում։ Մենք դիմեցինք դատարան։ Դատարանը պարտավորեցրեց, որ դատախազությունը որոշում կայացնի ու արդեն գլխավոր դատախազի տեղակալը բողոքը քննարկեց՝ գրեց, որ քննիչի որոշումը օրինական է և չի վերացվում։ Մենք կրկին դիմեցինք դատարան»։ Իրավապահները կրկին նրա մեջքին են Արմեն Նադիրյանը համոզված է, որ Աշոտ Սուքիասյանը ի սկզբանե խաբել է Անյա Կուլինոյին, որ գումարը վերցրել է որպես բիզնեսի փայ և զուգահեռաբար հիմքեր է ստեղծել, որ ապացուցի, թե փողը տոկոսով է վերցրել։ «Անյան ընդամենը խնդրում է դատարանին վերացնել քննիչի որոշումը և քննությունը հանձնարարել այլ մարմնի», - ասում է Արմեն Նադիրյանը։ Աննա Կուլինոն ամուսինը՝ Գյունտեր Կուլինոն սկզբում հիացած է եղել Հայաստանով, քանի դեռ չի տեսել մեդալի հակառակ կողմը՝ մեր արդարադատության համակարգը։ Հիմա էլ վատ բան չի ասում, իր հետ կատարվածի մասին պատմելիս քաղաքավարի ժպտում է։ Այս պատմության ամենազարմանալի կետն այն է, որ մեր իրավապահ համակարգը կրկին Աշոտ Սուքիասյանի մեջքին է, որ կան դեռ թաքնված ուժեր, որոնք պաշտպանում են օֆշորային հերոսներին։

Սյուզան Սիմոնյան

Դիտվել է 544 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan