Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա...
Ամենաընթերցված լուրերը
Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Հարցում

Քաղաքագրություն. Երևանի պաշտպանությունը

Մենք տեսանք, որ ըստ Աբրահամ Երևանցու հիշատակության Քյոփրուլու-Աբդուլա փաշան 75 հազարանոց զորքով բավական երկար ժամանակ ապարդյուն փորձեր է կատարել Երևանը գրավելու, բայց հանդիպելով քաղաքապաշտպան հայ-պարսկական միացյալ ուժերին, ետ է մղվել իր նախկին դիրքերը։ Թուրքական զորավարը, տեսնելով, որ հնարավոր չէ իր ձեռքի տակ եղած բանակով կոտրել պաշարվածների դիմադրությունը, օգնության է կանչում քրդական մի մեծ բանակ (ըստ Աբրահամ Երևանցու այն բաղկացած էր 35000 զինվորներից), բայց դրանցով նույնպես անհնար է լինում պարտության մատնել Երևանի քաջարի պաշտպաններին։ Պատմագրի վկայություններից երևում է, որ թուրքական բանակը իր գրոհների ժամանակ տալիս էր մեծ թվով զոհեր։ Այդ անհաջողությունը հաշվի առնելով՝ Աբդուլա փաշան վճռում է այլևս մարտի չգնալ մինչև նոր համալրումներ ստանալը: 

Սուլթանի հրամանով շուտով Աբդուլա փաշային օգնության է գալիս 10 հազարանոց մի բանակ։ Օգնական զորքը գալուց երեք օր անց թուրքական փաշաները վճռում են գրոհել քաղաքի վրա։ Թուրքական զորքը մեծ զանգվածներով առաջ շարժվելով մտնում է քաղաքի Ձորագյուղ թաղը։ Այստեղ նրանց հետ մարտի են բռնվում քաղաքի պաշտպանները, որոնք բացառապես հայերից էին։ Պատմագիրը վկայում է, որ թուրքական հարձակումից վախեցած՝ պարսիկները խանի հետ միասին փախել էին ու մտել բերդը՝ հայերին մենակ թողնելով մարտի դաշտու:

Ձորագյուղի մարտից սկսած Երևանի պաշտպանությունն ամբողջապես ընկած էր հայերի վրա։ Թուրքական բանակատեղիի նկատմամբ բարձր դիրք ունեցող Երևանի բերդից երբեմն-երբեմն արձակված թնդանոթային արկերը թշնամուն գրեթե ոչ մի վնաս չէին պատճառում։ Թուրքերի դեմ Ձորագյուղում մղված այդ մարտում հայերը շուրջ 2000 զոհ տալով հանդերձ ցուցաբերեցին անօրինակ քաշություն և անվեհերություն։ Զինված ժողովրդի այդ հերոսամարտը ղեկավարում էին Հովհաննես Հունդիբեկյանը, Պողոս Քիչիբեկյանը, Կառչիկ Հովհաննեսը և Դավիթ Միրզեջանյանը։

Սակայն դրանով ոչ թե ավարտվում, այլ նոր էին սկսվում ամենադաժան և արյունահեղ մարտերը։ Այդ լավ էին գիտակցում և´ պաշտպանության ղեկավարները, և՛ շարքայինները։ Քաղաքի ու նրա բնակչության հետագա պաշտպանությունը կազմակերպելու համար Ձորագյուղի սբ. Սարգիս եկեղեցու վարդապետը՝ Գրիգորը, նույն եկեղեցում գիշերով, մեծ թվով մարդկանց մասնակցությամբ ժողով է գումարում, ուր որոշվում է հետագա անելիքները։ Քաղաքի պաշտպաններին միանալու համար Կոնդ թաղամասում հայ բոշաներին արված առաջարկը. վերջիններիս կողմից ընդունվում է ուրախությամբ։ 100 տնից բաղկացած այդ թաղամասի հայ բոշաների ղեկավարները՝ պարոն Ղազարոս Բաբուրյանը, պարոն Կլդոզը, պարոն Դավիթը, պարոն Բեյրամն ու պարոն Պետրոսը պատրաստակամություն են հայտնում իրենց «քաջասիրտք» և պատերազմի մեջ «վարժք» բոշաներով մասնակցել հայրենի քաղաքի պաշտպանությանը։ Նրանցից պարոն Ղազարոս Բաբուրյանը, որն ըստ երևույթին բոշաների գլխավոր ղեկավարն էր, Գրիգոր վարդապետի առաջարկին առանց վարանելու պատասխանում է, որ ինքը պատրաստ է իր երկու հարյուր վարժ և քաջամարտիկ երիտասարդներով միանալ քաղաքի պաշտպաններին. «Պատասխանի ետ Ղազարն և ասէ զվարդապետն. «Վարդապետ, ահաւասիկ ես երկու հարիւր քաջամարտիկ երիտասարդս ունիմ, որոց ամենեքեան ունին զզէնս և վարժք են սրոյ և հրացանաց արձակելոց։ Ըզնոսա ես ժողովեցից զօքօք հանդերձ ոգով չափ պատերազմեցայց»»,— գրում է Աբրահամ Երևանցին։ Ղազարոսից հետո ժողովում նույնը խոստացան անել նաև մյուս հայ մեծամեծները՝ պարոն Հովհաննես Հունդիբեկյանը, պարոն Փերիգուլը, պարոն Արզումբեկը, պարոն Թադեոսը, պարոն Մղունը, պարոն Մկրտիչը, պարոն Մալխասը, պարոն Նիկողայոսը, պարոն Ավետիս Սրապիոնյանը, պարոն Աղազատեն, պարոն Նուրին, պարոն Զոհրապը, պարոն Ալեքսանը, պարոն Աղամը, պարոն Գալուստը և պարոն Երամը։ Սրանց մի մասը Երևանից էր, իսկ մյուսները՝ Երևանի շրջակայքի գյուղերից՝ Փարաքարից, Գոգումբեթից, Կավակերտից, Առինջից, Ավանից, Ձագավանից և Ձագից, որովհետև. «ամենայն այր կարող պատերազմի գիւղօրէիցս այսոցիկ եկեալ ժողովեալ կային յարձակաքաղաքն Երևանայ», — վկայում է պատմագիրը։

Այդ գյուղերից և Երևանից հավաքված զորքի ամբողջ թիվը հասնում էր 9.443 մարդու, որոնք քաջ կռվողներ էին և զինված էին սրերով ու հրացաններով։ Ինչպես պատմիչն է վկայում, դրանք բոլորը տունը թողնելով կանանց, մանուկներին և մարտի համար անընդունակ մարդկանց, իրենք իրենց հրամանատարների հետ միասին գալիս հավաքվում են Ձորագյուղ թաղամասում «վասն անձանց և վասն կանանց ու որդւոց իւրեանց» պատերազմելու օսմանյան զավթիչների դեմ։ Զորամասերը բաշխում են ըստ թաղամասերի և հանձնարարում հսկել քաղաք մտնող ճանապարհների վրա։ Վճռում են միշտ մնալ մարտական պատրաստության մեջ, բայց նախահարձակ չլինել։ Մարտի նետվել միայն այն ժամանակ, երբ թշնամին կանցնի գրոհի և կփորձի մտնել քաղաք։ Պատմագրական վկայություններից երևում է, որ թուրքական զորքը երկար ժամանակ չէր հանդգնում անցնել Հրազդան գետը և քաղաքի պաշարումն սկսել գետի ձախ ափից՝ երկյուղ կրելով կտրվել հիմնական ուժերից։ Թուրքական զորքի դիրքերը Հրազդանի աջ ափին, բերդի դիմաց ունեին այն առավելությունը, որ բերդին մոտիկ ու նրա նկատմամբ ցածր լինելով՝ գրեթե զերծ էր մնում հրետանային կրակից, որ պարսկական կայազորը երբեմն թուրքերի դեմ բերդից բաց էր անում։ Սակայն քաղաքի պաշտպանների համար մեծ առավելություն էին ստեղծում այգիներն ու ծառաստանները և Հրազդան գետն իր խոր ու զառիվեր ձորով։ Դեպքերին քաջատեղյակ ու ականատես հեղինակը անպարիսպ քաղաքի հերոսական պաշտպանության երաշխիքներից մեկը համարում է հենց այդ՝ բնական ամրությունների երկու գծի՝ այգիների ու ծառաստանների և Հրազդանի զառիվեր ձորի առկայությունը: Այդ պատճառով էլ, ինչպես պատմագիրն է վկայում, թուրքերը քաղաքի վրա իրենց պարբերական հարձակումները կատարում էին ոչ թե բոլոր կողմերից, այլ միայն Ձորագյուղից, որտեղ ծառաստաններ քիչ կային և պաշարվածների դիրքերը քիչ էին քողարկված։

Այն ժամանակ, երբ քաղաքի և նրա շրջակայքի բնակչությունը կենաց ու մահու կռիվ էր մղում ահավոր նվաճողների դեմ, Երևանի խանը պարսիկ վերնախավայինների, 12 հայ մեծամեծների, նրանց ընտանիքների և կայազորի հետ միասին փակվել էր բերդում ու պասսիվ դիտողի դեր էր խաղում։ Դժվար է ասել, թե պարսից զորքի ու մեծամեծների նման հայ մեծամեծները նույնպես կամովին էին լքել քաղաքի պաշտպանությունը և իրենց ընտանիքներով պատսպարվել բերդում, թե չափից ավելի զգուշավոր խանն էր նրանց հարկադրաբար քշել բերդի պարիսպներից ներս։ Ինչպես էլ ուզում է եղած լինի, 12 հայ մեծամեծներ՝ մելիք Աղամալի որդի մելիք Սահակն ու նրա եղբայր Աղավելը, պարոն Կարապետը, Միքայել Բարխուդարյանը, Բաբաջան Մոծակյանը և մյուսները պարսիկների հետ միասին փակվել էին բերդում՝ վախկոտաբար լքելով ժողովրդին։

Այսպիսով քաղաքի պաշտպանությունն ամբողջապես ընկած էր վերը նշված 9. 443 հայ մարտիկների վրա, որոնք ջոկատների բաժանված, հետևում էին թշնամու գործողություններին և պատրաստ էին հայրենի քաղաքի համար կռվել մինչև վերջ։ 

Թ. Հակոբյան. Երևան քաղաքի պատմությունը

Պատրաստեց Արամ Պաչյանը

Դիտվել է 213 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan