Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար...
Ամենաընթերցված լուրերը
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից Նավթի գնանկման կորուստը ՕՊԵԿ-ում գնահատվում է... Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ ... Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություննե... Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չ... Նախագահը Ժնևում պարգևներ է հանձնել շվեյցարահա... Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյա... Անկարան իր գործողությունները Իդլիբում համաձայ... Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի ս... «Կոնվերս» բանկից հափշտակված 200 հազար ԱՄՆ դոլ... Թուրքիայի պառլամենտում ճգնաժամը ԱՄՆ հետ համար... 2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համ...
Հարցում

Մանախի գործը դատարանում է

Արթուր Այվազյանի (հայտնի Մանախի) և «Ելք» դաշինքի քարոզիչների միջև կոնֆլիկտի վերաբերյալ նախաքննությունն ավարտված է։ Գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին մեզ հայտնեց «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում «անթաքույց արհամարանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ»: Դեպքը տեղի էր ունեցել Աժ ընտրություններից երկու օր առաջ։ Ապրիլի մեկին լուրեր տարածվեցին, որ Արթուր Այվազյանը, հայտնի Մանախը, որը 14 տարի նստելուց հետո վերջապես ազատության մեջ է, կրկին ընկել է իրավապահների ձեռքը` հարձակվել է քարոզչությունն իրականացնող երիտասարդների վրա: Ոստիկանությանը դիմել են «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Սարգսյանը; Նրանք հայտնել են, որ Արթուր Այվազյանը գողացել է իրենց դրոշները, վնասվածքներ է պատճառել Հայկ Սարգսյանին, ատրճանակ է ուղղել նրա վրա, սակայն «Ելքի» մեկ այլ անդամ՝ Գառնիկ Վարդանյանը, վնասազերծել է հարձակվողին: Անմիջապես խոսակցություններ տարածվեցին, որ սա իշխանությունների քայլն էր Փաշինյանի դեմ, և հակառակ տեսակետը՝ որ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ Նիկոլը այնքան ընդդիմադիր է, որ նրա դեմ թաղի տղերքի միջոցով պայքարում է Սամվել Ալեքսանյանը։

Արթուր Այվազյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նշում է․ «Եթե նա իրականում իշխանության հետ կապ ունենար, ապա կլիներ անձեռնմխելի»։ Փաստաբանը հենց առաջին օրը հայտարարեց, որ հարձակումը Այվազյանի վրա է եղել, որ նա է իրական տուժողը, իսկ զենքը, որը ցուցադրվել է համացանցում, իրենը չի եղել: Համացանցում առաջին օրվանից եղել են նաև Այվազյանի լուսանկարները, որոնցից երևում է, որ նա ճակատի հատվածում խորը վերք ունի։ Ըստ Հայկ Ալումյանի, նրա ճակատին խփել են, և փորձագետները ճակատի վնասվածք չեն նկատել, եզրակացության մեջ այդ վնասվածքի մասին, որը տեսել են բոլորը, ոչինչ գրված չէ։ «Զենքի վրա չկան Արթուր Այվազյանի մատնահետքերը։ Ոչ միայն մատնահետքերը, այլև շորերի վրա զենք կրելու հետքեր չկան, - ասում է Այվազյանի պաշտպանը, - բավականին մեծ վստահությամբ կարող եմ ասել, ընտրությունների ժամանակ բազմաթիվ աղաղակող խախտումներ են եղել՝ սկսած Ջրառատի դեպքերով։ Բոլորը հասկանալի պատճառներով փակվել են։ Միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ մենք ընտրակեղծիքների դեմ պայքար ենք մղում անզիջում, ու վիճակագրության համար որոշել են այս գործով դատական ակտ ունենան, որ ցույց տան՝ ահա այսպիսի «ընտրական» գործ կա, որ պատժեցինք»։ Մանախը նույնպես մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը դրոշ չի գողացել, բայց չէր կարող անտարբեր նայել, թե ինչպես են անարգում եռագույնը։ «Ելքի» ջահելները գետին էին նետել դրոշը, ինքը վերցրել է, խրել է հողի մեջ, վեճ է սկսվել, իրեն հարվածել են, ապա ինքը նկատել է, որ «Ելքի» տղաների մեքենայում զենք կա, բռնել է ավտոմեքենայի դռնից, որ զենքը չհանեն, բայց մեքենան կտրուկ պոկվել է տեղից, Արթուրի ձեռքը տակը թողնելով։ Նա քարշ է եկել գետնով, հետո մի կերպ ազատվել է։

«Ինձ համար այնքան ծիծաղելի է այդ նկարագրությունը, որ ես չեմ էլ կարող մեկնաբանել, - ասաց «Ելք» դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը, որը միջադեպի մասնակիցներից է եղել, - ես չեմ հետևել նախաքննությանը, ինձ համար էական էլ չի գործի ընթացքը»։ Զենքը ու՞մ մոտ էր։ Նա ասում է, որ իր մատնահետքը վրան չկա։ «Իր մոտից են հանել, չգիտեմ, հաստատվել է, թե ոչ, որ իրենն է։ Գիտեմ, որ զենքն ու փամփուշտները նրա վրա են դրված գործով»։ Հուլիսին Մանախը Վերաքննիչի որոշմամբ 1 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակվեց։

Սյուզան Սիմոնյան

 

Դիտվել է 584 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan