Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ... Արմեն Ջիգարխանյանի «ընտանեկան լվացքը» շարունա... Ուսանողները ԿԳՆ-ի դիմաց սպասում են նախարարին,... ԵՄ-ն բացել է իր խաղաքարտերը․ ՀԿ-ներն առաջարկո... Քիրկուկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանու... Տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, կանայք ... Ներսես Պողոսյանին իր կամքին հակառակ են բերել ... Իրադրությունը Իրաքյան Քուրդիստանում չի կարող ... Կարդա եւ ծանիր զքեզ Նոր էլեկտրագնացքը շահագործվելու է Գյումրի-Երև... Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված ք... ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների պայքարը՝ Անիում.... Նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանի... Հնդկաստանում փլվել է ավտոբուսի կայանատեղին, կ... Խոշոր վթար Զովունիում, շրջվել է էլեկտրասյունը... ՊՆ-ի «ճաշն ուտել» չեն պատրաստվում Ամփոփվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահ... Ասաց, որ քեզ չեմ վստահում, դու իմ թիմից չես․ ... Ռամը՝ մեզ օգնական
Հարցում

Ժողովրդիս խինդն ու ծիծաղը հետ բերելու համար ամեն ինչ դրեցինք զոհասեղանին. Պավել մանուկյան

Պավել Մանուկյանի նամակը բանտից

Սիրելի ընթերցող, հայ պատանի և երիտասարդ, հայ զինվոր և հայ սպա, այս նամակը ես գրում եմ ձեզ համար: Ի պատասխան տխրահռչակ Նարեկ Բիչախչյանի` ինձ և Սասնա Ծռերիս ուղղված հորջորջին:

Չչարաշահելու համար ձեր համբերությունը կգրեմ հնարավորինս կարճ և այդ հանցագործների կատարած բյուրավոր հանցանքներից կբերեմ միայն մեկը:

Ն. Բ. իսկ ի՞նչ կասեք այն երեք օդաչուների մասին, որոնք զոհվեցին 2014թ. զորավարժությունների ժամանակ: Ո՞ւր է հիմա, ո՞ւր այդ զորավարժություն իրականացնողը, որը պետությանս և հայրենիքիս պատճառեց սարսափելի մեծ վնասներ, իսկ մեր պետականությունը երերաց: Հազարավոր հայ զինվորներ և սպաներ, որոնք զինված էին մինչև ատամները (իհարկե 80-ականների զենքերով) տառապալից հայացքով հետևում էին, թե ինչպես են հոտում իրենց հերոս օդաչու ընկերների մարմինները և որոնք պատրաստ էին պատառ-պատառ անել մեր թշնամուն, վերջ դնել արդեն տասնամյակներ շարունակվող այս սողացող պատերազմին` ազատագրելով ողջ Քուր-Արաքսյան հովիտը: Հետո նրանցից մի մասը «պարգևատրվեց» գերագույն գլխավոր չարիքի՝ Ս.Ս.-ի կողմից: Այդ պարգևատրվածներց շատերի խիղճը վառվում է դեռ այդ պարգևատրությունից: Պարգևատրություն, որը կոչվում է «Հիմա ո՞վ կասի թե Աղդամը իմ հայրենիքն է»: Իսկ նույն պարգևի մյուս երեսին տեսնում ենք Բ26-ի դիմաց, կամ Սերժ աղդամեցու ապարանքի դիմացից զոհված քաջերի կանանց, երեխաներին և Սուրբ Սրբոց քաջածին մայրերին ինչպես են փողոցով մեկ քարշ տալիս ոստիկան ենիչերիները:

Սերժիկ Աղդամեցի եմ ասում նրա համար, որովհետև այդ «զորավարժությամբ» նա ապացուցեց իր իսկ ասածը` Աղդամը ադրբեջանինն է և ինքը նույնպես: Միայն ադրբեջանին նվիրված թուրքը կարող էր այդպես վարվել հայ ժողովրդի հետ, իսկ քեզ պես հաջողակ ենիչերիին, ինչը հուշում է նաև ազգանունդ անգամ, պիտի ասեմ, որ ես իմ ժողովրդի տառապանքի և հաղթության երգն եմ երգել և նրա ցասումի պարն եմ պարել Արցախյան պատերազմի ամենաօրհասական և հաղթության օրերին, պարել եմ լեռների գագաթին, ժայռերի կատարին, անդունդների եզրին, գնդակների տարափի տակ, արկերի և ռումբերի վառոդաբույր պայթյուն շաչյունների ներքո: Այնպես որ երգել ու պարելու եմ նաև այս կռվին` ենիչերիների դեմ ուղղված կռվին: Հուսամ որ տեսակդ քիչ է: Ասեմ որ այդպիսի մի «պարգևատրության» մենք ականատես կլինենք սեպտեմբերին` «անկախության», իմ կարծիքով գաղութացման տոնին: Իհարկե ներառված կլինեն սփյուռքի մեր ունևոր, բայց իրավազուրկ հայրենակիցները: Եվ բոլոր նրանք ովքեր պատրաստվում են այդ «պարգևատրությանը», այդ պղծագործ սգո շտեմարանի, գարշակոկորդ վշտի աղբրի, հայ ժողովրդի ցեղասպան մեծ քիրվա ՍՍ-ի ձեռքից, թող հիշեն, որ այդ պարգևները պետք է գալու միայն սեփական խիղճը այրելու համար: Թող հիշեն սուլթան Համիդի պարգևները Հովհաննես Այվազովսկուն: Սև Ծովն անգամ չեր բավում մեծ վարպետի այրվող խիղճը մարելու համար: Սփյուռքահայ բարեկամ, մեկ անգամ գոնե ականջալու եղիր բանտերից հնչող քո հավատարիմ զինվորների խնդրանք-պահանջին: Բավական է դեմ ըլալով ձեր խղճին կողմ քվեարկեք այս ոճրագործի գոյատևման գործին, դառնալով մասնակիցը և հանցակիցը սեփական ժողովրդի սպանությանը: Մանավանդ որ այս անգամ «պարգևը» մեծ է «Ո՞վ կասի թե Հայաստանը իմ հայրենիքն է»:

Աշխարհիս ամենամեծ պարգևը սեփական ժողովրդիս խինդն ու ծիծաղն է, որը ետ բերելու համար բոլոր պարգևներից հրաժարվեցինք, հենց դրա համար էլ մենք` Ծռերս ծռեցինք: Հենց դա ետ բերելու համար էլ ամեն բան դրեցինք հայրենիքի զոհասեղանին: Հիմա ես քեզ ինչ ասեմ Ն. Բիչախչյան, որ քեզ եզնելու մկրտության ժամանակ հիշում ես հոգևորականիդ տված միայն մեկ պատվիրանը` «քեզ համար հայրենիքը սահմանափակվում է քո խոհանոցի առատ սեղանով»` այն է ախոռը: Երկրորդը քեզ հիշեցնեմ բառացի: Զգուշացիր և հեռու մնա ցլերից: Նրանցն է վերուստ տրված խոյանալու և խոյահարելու իրավունքը, նրանցն է ցասումի և բերկրանքի, պայքար կռվի և հաղթանակի իրավունքը, նրանցն է այգը, ինչպես և նրանցն է արարչագեղ արևածագը: Նրանք նույնիսկ խավարի մեջ անթերի գիտեն իրենց տարածքը` սառնորակ աղբյուրների, զեփյուռաշատ կատարների, վտանգավոր կածանների, սաղարթախիտ հսկա ծառերի տեղը, որի տակ հպարտությամբ նստել շուրջ բոլորը նայել գիտեն: Հպարտությունը նրանցն է: Քո ներկայությունն անգամ նրանց համար անտանելի է: Սա թող լինի քո տիրոջ` Սերժ Սարգսյանին դաս, որը ոչնչով չի զիջում քեզ, որ մյուս անգամ քեզ պես մուրազով շահած պահած, բտած-մտած, «առողջ», փարթամ, պարարտ եզանը չհանի մեյդան լղար, վիրավոր, կատաղած ցուլ գոմեշի հետ: Հակառակ պարագայում նա էլ քեզ պես շատ արագ փախչելու է մեյդանից` մի քանի տեղից խորը խոցված, հազիվ պոչը իրար տալով` կենդանության նշույլ ցույց տալու համար: Այնպես որ եղիր հեզ անբան եզ և որոճա քեզ բաժին հանած փթած դարմանը, քանի որ փթած դարմանն էլ առողջ եզանը վնաս չէ: Չէ որ մոտենում է նաև քո առավոտը և դու մի երջանիկ զույգի ոտքերի տակ կծառայես հեզաբարո` որպես առատ մսացու: Իսկ ես պայքարում ինչպե՞ս և որտե՞ղ կընկնեմ, չգիտեմ, միևնուն է իմ մարմինը սերունդների ոտքերի տակ ծառայելու է որպես կամուրջ հաղթանակի: Իմ մարմինը, որը ամբողջությամբ բաղկացած է ամեհի պոզերից, հաստ ոսկորներից, լղար, բայց ջլոտ մկաններից, դառնալու է վեհության ու հպարտության, առաքինության, անսահման բարության և արդար ցասումի, սիրո և այդ սիրո համար պայքարի խորհրդանիշ:

Իմն են լինելու կենացները, իմն է լինելու կարմրափրփուր գինին, իմն են լինելու հոգեցունց երգերը` խոյելու, խոյանալու և խոյահարելու մասին, քանզի ինձ համար ապրելու իմաստը ապրեցնելու և արարելու մեջ է:

Հիմա էլ այս բանտից որոտընդոստ ձայնով գոռում եմ ցլին վայել. -Պայքարի մեջ որտեղ էլ որ կընկնեմ, մարմինս թող կամուրջ դառնա ոտքերիդ տակ դեպի հաղթանակ, իմ հայ ժողովուրդ:

Սասնա Ծուռ
Պավել Ռազմիկի Մանուկյան

Դիտվել է 1375 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan