Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ...
Ամենաընթերցված լուրերը
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Հարցում

Դիմորդներիս թիվը գաղտնի թող մնա․ մասնավոր բուհերի վիճակը կատաստրոֆիկ է լինելու

Հայաստանի մասնավոր բուհերը այս տարի դիմորդների լուրջ խնդիր ունեն: Թեեւ ուսումնական տարին արդեն 20 օր է՝ մեկնարկել է, սակայն մի շարք ռեկտորներ խուսափում են դիմորդների թիվը հրապարակել: Անգամ լուրեր են շրջանառվում, որ որոշ ռեկտորներ դիմորդ «փախցնելու» համար ակնհայտ հակաքարոզչությամբ են զբաղվում, հայտարարում, թե այսինչ համալսարան մի գնացեք, նույն դասախոսները մեզ մոտ են, վճարն էլ՝ ավելի մատչելի, դիպլոմն էլ՝ պետական նմուշի: «Հրապարակը» փորձել է մի շարք մասնավոր բուհերից ճշտել, թե քանի դիմորդ ունեն այս տարի:

Օրինակ՝ «Հայբուսակ» համալսարանից մեզ փոխանցեցին, որ 27-ամյա բուհը, շնորհիվ միջազգային կապերի, ի տարբերություն մյուս բուհերի՝ դիմորդների խնդիր չունի, հակառակը՝ վստահեցնում են, որ բուհն այս տարի նույնիսկ թափուր տեղեր չունի։ Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն դիմորդ է այս տարի ընդունվել համալսարան, բուհի ռեկտոր Սուրեն Հարությունյանը նշեց, որ հիմա կոնկրետ թիվ չի կարող հրապարակել։

Կապ հաստատեցինք «Հյուսիսային» համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարան այս տարի ընդունվել է մոտ 300 ուսանող, իսկ ընդհանուր ուսանողների թիվը 1500 է. «Դիմորդների մի մասը միանգամից 2-րդ կուրս է նստել՝ քոլեջից տեղափոխվելով համալսարան։ Մնացածը՝ առաջին կուրս»։

Գլաձոր համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը կտրականապես հրաժարվեց որևէ տեղեկություն փոխանցել՝ մատնացույց անելով այլ աղբյուրներ, որոնցից կարող ենք ճշտել. «Եղել է միասնական ընդունելության քննություն, գնացեք, ճշտեք»։

Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանի հետ էլ կապ չկարողացանք հաստատել։ Մեր բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ բուհից հորդորեցին ավելի ուշ փորձել. ռեկտորը տեղում չէր, իրենք էլ իրավասու չէին պատասխանել հարցին։ Ավելի ուշ փորձեցինք կապ հաստատել. հեռախոսն անհասանելի էր։

Թե ինչով է պայմանավորված մասնավոր բուհերի ռեկտորների վարքը, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «կռահում է»։ «Թվերը շատ փոքր են, դրանով պայմանավորված խուսափում են ռեկտորները թվեր հրապարակել։ Հայաստանում մենք ունենք բուհեր, որոնք նույնիսկ 100 հոգու մեկ տարում չեն կարողանում ընդունել։ Վստահ եմ՝ բուհեր կան, որոնք ամբողջությամբ 100 ուսանող չունեն։ Նաև հոգեբանական գործոն էլ կա. բուհը հայտարարում է, որ ունի 80 ուսանող, արդեն իսկ բուհին դարձնում է շատ խոցելի։ Միակ խնդիրը այն է, որ իրենք պետք է ինչ-որ նորարար, արտասովոր քայլ անեն։ Դրա համար ներդրում է պետք։ Ես չեմ համարում, որ մասնավոր բուհերի ձախողումը միայն մասնավոր բուհերի համար է վատ։ Ես շատ կուզենայի, որ Հայաստանում երկու, երեք մասնավոր բուհ առաջ գար, որ մրցակցությունը սկսվեր»։

Կրթության ոլորտի փորձագետը մասնավոր բուհերի ճակատագիրը մշուշոտ է տեսնում։ «Բավական մեծ թվով մասնավոր բուհեր, կարծում եմ, ապագայում կմիավորվեն կամ ընդհանրապես կփակվեն։ Արդյունքում կմնան մեկ տասնյակի չափ բուհեր, որոնք պետք է փորձեն զարգացում ապահովեն, այլընտրանքային բաներ առաջարկեն։ Հիմա բուհական համակարգում հետաքրքիր իրավիճակ է։ Ճգնաժամը միշտ թույլ է տալիս նոր բաներ մտածել։ Եթե իրենք կարողանան նոր բաներ առաջարկել, որոնց համար, բնականաբար, ներդրումներ են անհրաժեշտ, նույնիսկ կարող են գերազանցել պետական բուհերին։ Բայց էս պահին ամեն ինչ գնում է նրան, որ մասնավոր բուհերի թիվը շեշտակի նվազելու է։ Մյուս տարի մենք համարյա դիմորդ չենք ունենա, մյուս տարի մասնավոր բուհերի վիճակը կատաստրոֆիկ է լինելու։ Եվ հնարավոր է՝ մյուս տարի 10-15 բուհ չկարողանա գոյատևել»,- նշում է Սերոբ Խաչատրյանը։

Վով Մուշեղյան

Դիտվել է 520 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan