Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ...
Ամենաընթերցված լուրերը
Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20...
Հարցում

Համերաշխության ցանկություն չունեմ, առավել եւս Արա Զոհրաբյանի հետ․ փաստաբանները արձագանքում են համերաշխության կոչին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում վերընտրվել էր տվյալ պաշտոնում, օրերս հանդես է եկել համերաշխության կոչով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հարգելի գործընկերներ, համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից․․․․Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս»։

Փաստաբան Լուսինե Սահակյանը, որին եւս հասցեագրված է այս համերաշխության կոչը, մեզ հետ զրույցում, ասաց, որ կոչն այնպիսին է, որին արձագանքնել անգամ չի ցանկանում․ «Որեւէ մեկի հետ համերաշխության ցանկություն չունեմ նման կոչի պայմաններում, առավել եւս Արա Զոհրաբյանի։ Ուստի կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է գործի այնպես, որպեսզի մնացած բոլորին տեսանելի լինի, հասկանանք, նա հասկացել է իր սխալները, ետ է կանգնել իր սխալներից եւ այսուհետ իր գործունեությունն ուղղված է փաստաբանների իրավունքների պաշտպանությանը եւ ոչ թե ընդդեմ փաստաբանների։ Այս պայմաններում էլ անհրաժեշտություն էր չէր լինի համերաշխության կոչեր անելու, որովհետեւ կոչերով չէ, որ հնարավոր է փոխել իրավիճակը»։ Լուսինե Սահակյանի խոսքով՝ այդ համերաշխության կոչի շատ հատվածներ իրեն անհասկանալի են, ուստի դրանց չի ցանկանում անդրադառնալ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ, որը ՓՊ-ի ընդդիմադիր փաստաբաններից է, Արա Զոհրաբյանի համերաշխության կոչին արձագանքել է եւ տարածել հայտարարություն․ «Նախ, պարոն Զոհրաբյան, Համերաշխության կոչի հասցեատերը այն փաստաբանները չեն, ովքեր, ըստ Ձեզ, վիրավորված կամ դժգոհ են Պալատից կամ Ձեզանից: Համերաշխության կոչի միակ իրական հասցեատերը անձամբ Դուք եք:

Զերծ եմ մնում այստեղ մանրամասն անդրադարձից այն մասին, թե ինչ և հատկապես ինչու տեղի ունեցավ և շարունակվում է Պալատում Ձեր պաշտոնավարման օրոք, միայն ցանկանում եմ ասել հետևյալը, որ փաստաբանի մասին զրպարտող հոդված պատվիրելը, փաստաբանի հաճախորդին փաստաբանի դեմ իրավապահ մարմիններին բողոք ներկայացնելուն դրդելը, փաստաբանի դեմ գործակալական ցանցի կիրառումը, փաստաբանի դեմ համացանցային տրոլինգը, փաստաբաններին քննադատելու համար կանոնադրությամբ չնախատեսված ժողովներ կամ խորհրդակցություններ հրավիրելը և անցկացնելը, փաստաբանի դեմ նրա հաճախորդների կամ նույնիսկ դատավարական հակառակորդների լարումը՝ բողոքներ ներկայացնելու համար, իսկ հաճախորդներին՝ պայմանագրերը լուծելու համար ևս, փաստաբանի դեմ խուլիգանական ստոր հարձակման կազմակերպումը, իսկ այնուհետև մեղավորների հովանավորումը, փաստաբանի դատական պաշտպանության իրավունքի դե ֆակտո զրոյացումը՝ պալատի դեմ գործերով, փաստաբաններին հրապարակային վիրավորանքներից և զրպարտությունից չպաշտպանելը, այլ նման արտահայտությունների անհասկանալի պաշտպանությունը, փաստաբանի վրա ճնշման փորձը՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների ներգրավմամբ, փաստաբանների դեմ կարգապահական գործերի անհիմն հարուցումը և պարզապես ակնհայտ ապօրինի հետապնդումը, կարճ ասած՝ կարգապահական «վակխանալիան», փաստաբաններին «իշխանականների» և «ընդդիմադիրների» բաժանումը, փաստաբանների դեմ համագործակցությունը պետական մարմինների հետ, փաստաբանների «ցուցակների» կազմումը և դրանց ներկայացնելը իրավապահներին, փաստաբանների հետ ուժի դիրքերից խոսելը և անգամ վերը նշված կոչը տարածելը, փաստաբանների ընտանեկան և անձնական կյանքին ապօրինի ներխուժումը և տեղեկատվության տարածումը, փաստաբանների կողմից հնչեցվող քննադատության փաստացի բացառումը և սկզբունքորեն չընդունելը, փաստաբանից գաղտնի, նրա վերաբերյալ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելը, փորհրդի կազմից անհաճո անդամին հեռացնելը, ինչպես նաև փաստաբանական կառույցում ինքնակառավարման և ինքնակարգավորման սկզբունքների փաստացի ոչնչացումը և «մեծամասնության» թելադրողի կերպարի ձևավորումն ու արմատացումը և շատ այլ երևույթներ, որոնց մասին բազմաթիվ անգամ նշել եմ հրապարակավ, չեն հանդիսանում համերաշխության հիմք, չեն կարող հանդիսանալ հիմք նաև Ձեր կողմից նշված հարաբերությունների պարզման համար (լուծման նպատակով) և բնականաբար հարաբերությունների նոր էջ սկսելու և անցյալը մոռանալու համար:

Այդուհանդրեձ, գտնում եմ, որ իրոք պետք է վերջ դրվի այն ամենին, ինչ վնասում է փաստաբանությանը: Ելքը տեսնում եմ երկու տարբերակով՝ 2-րդ պալատի ձևավորում կամ պալատի արմատական բարեփոխում՝ կոնֆեդերատիվ սկզբունքներով, մասնավորապես, պալատի կազմում ամբողջությամբ ինքնավար կառույցների ստեղծում, որոնք կբացառեն Ձեր և Ձեզ ենթակա Խորհրդի իշխանական մենաշնորհը»։ 

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 387 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan