Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգացումը

Մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նախնական տարբերակը քննարկվել է կինոգործիչների հետ։ Նախարությունը նաեւ ժամանակ է տվել կիոնգործիչներին իրենց առաջարկություններն ու նկատառումները ներկայացնելու համար, քանի որ օրենքն Ազգային ժողովում պետք է ընդունվի մինչեւ տարեվերջ։  

«Ման Փիքչերս» Ստուդիոյի հիմնադիր տնօրեն, պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը օրենքի հետ կապված իր առաջարկությունները նույնպես ներկայացրել է նախարարությանը։   Ինչպես նկատում է Սարիբեկյանը, վերջին մեկ տարվա ընթացքում սա 3-րդ, 4-րդ նախագիծն է, բայց այդքանով հանդերձ, օրենքի նախագծի ընդհանուր կառուցվածքը պետք է վերամշակվի և խմբագրվի, քանի որ նախագծում հստակեցված չեն տեղի կինոարտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու կոնկրետ դրույթներ: «Անորոշ է և չհստակեցված, թե ինչպիսի մոդելի կառույց է իրականացնելու պետական ռազմավարության ծրագիրը և ֆինանսական աջակցությունը: Հայաստանի նման փոքր և միջին շուկաներ ունեցող երկրներում՝ ներառյալ ԱՊՀ շատ երկրներ, կիրառվում է Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնի մոդելի նման կառուցվածք, որի արդյունքում կինոարտադրությունը այդ երկրներում տարեցտարի զարգանում է: Ողջունելի է «Ֆիլմ հանձնաժողովի» (film commission) ստեղծման գաղափարը, բայց նախագծում այդ կառույցին վերաբերվող դրույթները ձևակերպված են խրթին և ոչ հստակ»:

Որպես պրոդյուսեր, Սարիբեկյանը նկատում է, որ կինոյի օրենքի նախագծի մեջ անգամ պրոդյուսեր անունը չկա. «Ոչ ստեղծագործական խմբի մեջ է հիշատակվում, ոչ էլ թե ով է ընդհանրապես ֆիլմարտադրությունը կազմակերպողը, պատասխանատուն»,-ասում է նա ու հավելում, որ քննարկմանը մասնակցող կինոգործիչների համար պարզ չէր նաեւ, թե ովքեր են աշխատել օրենքի նախագծի վրա։

Ի դեպ, կինոգործիչների հետ քննարկման ժամանակ նախարար Արմեն Ամիրյանն ասել էր. «Մեր կինոարտադրության պայմանները բարելավելու, այն զարգացնելու քաղաքական որոշումը կայացված է։ Միևնույն է՝ իրականացնելու ենք այդ որոշումը։ Ուրեմն, եկեք միասին իրագործենք»։ Սակայն այս միտքը կինոգործիչների, այդ թվում Սարիբեկյանի մոտ տարբեր տարակարծությունների առիթ է տվել. «Ինքը չմանրամասնեց քաղաքական որոշում է կայացվել ընդհանուր կինոյի մասին օրենքն ընդունելո՞ւ, թե՞ նման նախագծին օրենքի ուժ տալու հարցում։ Եթե քաղաքական որոշում է կայացվել նման նախագծին օրենքի ուժ տալ ու մենք չենք կարողանալու պայքարել դրա դեմ, ես անկեղծ ասում եմ, որ երեւի կդադարեմ Հայաստանում ֆիլմ նկարելուց, քանի որ սա հասկանում եմ, որպես մարտահրավեր, այսինքն՝ սրանից ավելի ամբիցիա չունենաք»։    

Մանվել Սարիբեկյանը կարծում է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ նախագիծը օրենքի ուժ չստանա. «Դա այն չէ, որ մենք 20 տարուց ավել սպասում էինք։ Այս նախագիծը չունի ալտերնատիվ, իսկ սրա նմանը չկա, որովհետեւ ապուշություն է, նորմալ երկրներում նման բան չեն անում, ինչ է միտումնավոր ուզում եք արգելակե՞լ կինոյի զարգացումը։ Հնարավորություն տվեք ազատ մրցակցային դաշտ ստեղծվի, որպեսզի ես՝ պրոդյուսերս, կարողանամ օրը ցերեկով մոմի լույսով գտնեմ այն սցենարիստին, ռեժիսորին, որը կարողանա անի այն, ինչը մրցունակ կլինի շուկայում։ Անընդհատ շրջանառվում է դրսից եկողներին արտոնություն տալու մասին։ Ես քննարկման ժամանակ հենց ֆիլմ հանձնակատարին հարցրեցի՝ որքանո՞վ եք վստահ օրենքն ընդունելուց հետո ինչ ժամանակահատվածում ներդրումները կսկսեն, իսկ եթե չեղա՞վ։ Այսինքն մեկն ու մեկը պե՞տք է պատասխան տա։ Իսկ պատասխանն այս դեպքում պետք է լինի հրաժարականը։ Այստեղ հո փորձադաշտ չէ՞»։

Ինչպես ընդգծում է կինոպրոդյուսերը՝ իրեն որպես տեղի արտադրողի, օրենքում նպաստավոր որեւէ արտոնություն տրված չէ։ Բացի այդ չի կարծում, որ դրսի եկողներին այդ 20 տոկոս հարկային արտոնությունն է հրապուրելու, հատկապես որ հարեւան Վրաստանը իր ռելեֆով, կլիմայով չի զիջում մեզ, ավելին դեռ մի բան էլ ունի տեխնիկական բազա, սպասարկող անձնակազմ, հյուրանոցներ, որոնք ավելի մատչելի են, քան Հայաստանում. «Այն կառույցը, որ պետք է իրականացնի պետության ֆինանսական աջակցությունը, նախ պետք է հստակեցվի, թե դա ինչ կառույց է, որը ես եւ իմ գործընկերներից շատերը հակված են, որ լինի հիմնադրամ ինչպես Ֆրանսիայում է կամ այլ երկրներում։ Գեղարվեստական խորհուրդ հասկացությունները սովետական բաներ են, դրանք պետք է վերանան։ Փորձագետներ հասկացողություն գոյություն ունի, որտեղ պետք է լինեն եւ կինոյի մասնագետներ եւ այլ ոլորտներից մարդիկ, ովքեր հասկանում են թե հանդիսատեսին ինչ է պետք, որովհետեւ պետությունն է դա ֆինանսավորելու։ Այսինքն ամենառաջինը պետք է կարողանաս ապահովել ազատ մրցակցային դաշտ, որպեսզի ընտրվի լավագույնը, որն էլ հնարավորություն ունեա իրագործել իր նախագիծը, այլ ոչ թե էլի անձնավորված տրվի այնպիսի մարդկանց, ովքեր արդեն իսկ մի քանի անգամ ձախողել են»,-ասում է Սարիբեկյանն ու նկատում, որ ներկայացվածը օրենքի նախագծի նման չէր, եւ ավելի շատ հիշեցնում էր բիզնես պլան. «Ընդհանրապես կինոարտադրությունը նաեւ բիզնես է, որովհետեւ կինոն լայն հանդիսատեսի համար է, իսկ եթե լայն հանդիսատեսի համար ապահովում ես լավ ֆիլմ, բնականաբար դու նաեւ եկամուտ ես ապահովում։ Բայց հարկավոր է թացը չորից տարբերել»։

Մանվել Սարիբեկյանն առաջարկում է որպես մոդել՝ ընդունել և նախագծում ներառել հայկական կինոարտադրության համար շահեկան «Կինոյի զարգացման հիմնադրամի» ստեղծման գաղափարը, որը լինելով մշակույթի նախարարության կառուցվածքում՝ կիրականացնի հայկական կինոյի պահպանման և արտադրության զարգացման պետական ռազմավարության ծրագրերը և ֆինանսական աջակցության գործառույթները: Կինոարտադրության, վարձույթի կազմակերպման և կինոսարքավորումներ ձեռք բերելու համար տալ արտոնյալ վարկեր՝ տարեկան 5-7%-ի չափով, ինչպես որ ՌԴ Կինոյի մասին օրենքում, որի ընդունումից հետո ռուսական կինոարտադրությունը մեծ վերելք ունեցավ: Պետության աջակցությունը դիստրիբուցիայի ասպարեզում իրականացնել միայն մրցութային կարգով: Ինչպես նաեւ օրենքով սահմանել կարգ, որով կպարտադրվի կինոթատրոններին, որպեսզի իրենց սրահներում ցուցադրվող ֆիլմերի 50-60%-ը լինեն հայկական ֆիլմեր:

Սոնա Ադամյան  

 

Դիտվել է 182 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan