Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Օձունի վերականգնող ճարտարապետը պատասխանում է փոխնախարարի կեղծ փաստարկներին

Շաբաթներ առաջ մամուլի հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը, վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը։ Կապվեցինք Օձունի վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի հետ հասկանալու համար, թե ինչպե՞ս է գնահատում ընթացող աշխատանքները։ Պարզվեց Միշա Հակոբյանը չի մասնակցում Օձունի վերականգնման աշխատանքների 2-րդ փուլին, որը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի նույնիսկ ասել, որ նրան դուրս են թողել 2-րդ փուլի վերականգնման աշխանքներից առանց տեղյակ պահելու եւ առանց որեւէ բացատրության։ Հասկանալու համար, թե ինչու են իրեն զրկել իր հեղինակային իրավունքից Միշա Հակոբյանը 25․05․2017թ-ին նամակ է գրում նախարար Արմեն Ամիրյանին՝ նշելով որ ոտնահարվել է իր հեղինակային իրավունքը եւ պետք է այն վերականգնվի։ Մեկ ու կես ամիս անց չստանալով պատասխան, Հակոբյանը 10․07․2017թ-ին նամակ է գրում վարչապետ Կարեն Կարապետյանին, որտեղ իր մտահոգություններն է հայտնում Օձունի շինարարության հետ կապված՝ ակնկալելով  նաեւ անմիջական միջամտություն իր հեղինակային իրավունքը վերականգնելու հարցում։ Վարչապետին ուղղված նամակը նորից վերահասցեագրվում է մշակույթի նախարարությանը, դրանից էլ մոտ մեկ ամիս անց 18․08․ 2017թ-ի կառավարության էլ․փոստով Միշա Հակոբյանին ուղարկվում է մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի պատասխանը, ինչը ճարտարապետի դիտարկմամբ ուշագրավ է նրանով, որ առանց ամիս ամսաթվի է, առանց գրության համարի եւ փոխնախարարի ստորագրությունն էլ դրված է մեծ հարցականի վրա (ի դեպ, ի պատասխան մեր հարցմանը մշակույթի նախարարությունից նույնպես ուղարկեցին այդ պատասխանը՝ վերը նշված բացթողումներով)։ Թեեւ նախարարությունից վստահեցրին, որ թղթային տարբերակը՝ ամիս ամսաթվով նշված ուղարկվել է Միշա Հակոբյանին, բայց վերջինս նշեց, որ ինքը նախարարությունից թե թղթային եւ թե էլեկտրոնային տարբերակով ոչինչ չի ստացել, ստացված՝ փոխնախարարի նամակն էլ, կառավարության էլ․փոսոտով են ուղարկել՝ մոտ երկու շաբաթ առաջ։ 

Միշա Հակոբյանը վերը նշվածին եւ նամակում արծարծված այլ կետերին արձագանքել է ամենայն մանրամասնությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Այն, որ մշակույթի նախարարությանն ուղղված իմ 25.05.2017թ.-ի նամակին արձագանքելը փոխնախարար Ա. Սամուելյանի կողմից ուներ կանխամտածված, հնարավորինս անորոշ ժամանակով ձգձգելու միտում, կասեի ավելին, չարձագանքել մինչև շինարարության ավարտը, կասկած չկա, քանզի վերջինիս մոտ ուղղակի չկար ու չէր էլ կարող լինել այն հիմնավոր  փաստարկը, որով պիտի առաջնահերթ հիմնավորվեր իմ չնեգրավածությունը ներկա փուլում կատարվող աշխատանքների հեղինակային հսկողության իրականացմանը: Դրա ապացույցն է հետագայում ՀՀ Վարչապետին հասցեագրված իմ 10.07.2017թ. նամակը, որը հսկողականով վերահասցեագրված լինելով մշակույթի նախարարություն, արդեն  պարտադրաբար «մեկնաբանվեց»  փոխնախարարի կողմից 2.5 ամիս անց, ուղարկվելով կառավարություն այն էլ էլեկտրոնային փոտով, որտեղ իր իսկ այս մոգոնած որոշման հիմնավորման մեկնաբանությունները ձևակերպած ու առաջնորդված է գոյություն չունեցող, առավել ևս կեղծ փաստարկների հիման վրա, ինչը բնականաբար խոցելի է հեռու է իրավական դաշտից: Դե իսկ ինձ այդպես էլ պաշտոնական պատասխան չտրվեց: Իսկ ընդհանուր առումով նամակիս արձագանքը փոխնախարարի կողմից ակնհայտ աչքի էր ընկնում իրեն բնորոշ ապատեղեկատվությունների, փաստարկների կանխամտածված խեղաթյուրումների, ինչպես նաև առանձին դրվագներում բացահայտ ստահոտ մեկնաբանություններով:

1. Վարչապետին ոււղված նամակիս բովանդակության մեջ կար տեղեկատվություն այն մասին, որ ինչպես իմ կողմից իրականացված 2012-2014թթ.-ին շինարարական  աշխատանքների հեղինակային հսկողությունը, այնպես էլ 2012թ-ին «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված լրացուցիչ չնախատեսված աշխատանքների նախագծա-նախահաշվային փաթեթը կատարվեցին բարեգործական հիմունքներով: 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ  - ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի և ձեռներեց Վ. Ձավարյանի միջև 2012թ. կնքվել է հեղինակային հսկողություն իրականացնելու երկկողմանի պայմանագիր, որտեղ հստակ նշված է գումարի չափը, ինչն էլ հակասում է Ձեր կողմից նշված բարեգործական հիմունքներ եզրույթին:      

Վերը նշված մեկնաբանությունից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխնախարարի մոտ հավանական է հիշողության կորստի խնդիրներ  կան, ուստի անհրաժեշտ է այն թարմացնել, սակայն իրականում վերջինիս կողմից ուղղակի հետապնդում է հերթական ապատաեղեկատվություն տարածելու միտումը: Այն, որ 2012-2014թթ. ժամանակահատվածում հիմնադրամը հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար ընդամենը 2 ամիս վճարեց, սակայն իմ կողմից հեղինակային հսկողությունը շարունակվեց մինչև վերջ` 10.05.2014թ., փաստ շին.վարման մատյանը, փոխնախարարը շատ լավ քաջատեղյակ է, չեմ ասում, որ  այստեղ միտումնավոր շրջանցվել է այն փաստը, որ 2012թ.-ին  «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված լրացուցիչ չնախատեսված աշխատանքների նախագծա-նախահաշվային փաթեթը ևս կատարվեցին բարեգործական հիմունքներով: Ճիշտ է այն չհաստատվեց, սակայն նախագծում նախատեսված բոլոր աշխատանքները կատարվեցին, բացառությամբ ինչպես թմբուկի ամրակայման աշխատանքներից, որը կոնստրուկտիվ առումով ամենակարևորն էր, այնպես էլ եկեղեցու բոլոր պատուհանների ստորին հատվածների վերականգնման աշխատանքները: Թե ինչու  այդ լրացուցիչ նախագիծը չհաստատվեց, կարող եք հետևություն անել կարդալով 08.10.2015թ. ARMLUR am-ում «Օձունի եկեղեցու վերականգնող ճարտարապետը վերջ է դնում Գյուլնազ տատի հեքիաթներին», 04.10.2016թ.  Իրատես.am «Իսկ հետևությունը թողնում եմ ընթերցողին» հոդվածաշարերի վերջնամասերը:        

Իսկ թե ինչու հիմնադրամը չէր վճարում, փորձեմ հակիրճ ներկայացնել: Նախ` հիմնադրամի տնօրեն Վ. Շերմազանյանը 2012թ. պատճառաբանում էր, վճարումը կկատարվի լրացուցիչ նախագծի հաստատումից հետո, ինչը տրամաբանությունից զուրկ մեկնաբանություն էր, քանզի շինարարությունը սկսվել էր 2011թ. հաստատված նախագծի հիման վրա: Այնուհետև  «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ին ներկայացնում են 2013թ.-ին շինարարի կողմից լրացված չորս ծածկված (միջանկյալ)    աշխատանքների ընդունման ակտեր, վավերացնելու համար, պայմանով` եթե ընթացք չտրվի, հեղինակային հսկողության գումարները չի վճարի: Այսինքն գործարք է առաջարկում: Եվ քանի որ ակտերից մեկը չէր համապատասխանում քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված օրինակելի ձևին և լրացված էր շատ վերացական` չկար հստակ մեկնաբանություն, թե ինչպիսի աշխատանքներ են կատարվել և առավել ևս հուշարձանի որ հատվածներում, իսկ մյուս երեք ակտերում ներկայացված աշխատանքները ընդգրկված էին 2012թ. կատարված լրացուցիչ նախագծում, որը դեռևս չէր հաստատվել, ուստի այն իրավական հիմքեր չունենալով, այդ ակտերը բնականաբար չէին կարող վավերացվել: Այս ամենի մասին գրությամբ անձամբ իրազեկվեց փոխնախարարը: Դե իսկ 2013թ. օգոստոսին հիմնադրամը միակողմանի դադարեցրեց երկկողմանի կնքված պայմանագիրը, ինչի մասին փոխնախարարը ևս քաջատեղյակ էր:    

Որոշ ժամանակ անց որոշվեց նոր երկկողմանի պայմանագիր կնքել մշակույթի նախարարության հետ: Երկար ձգձգումից հետո այդպես էլ նոր պայմանագիր չկնքվեց, սակայն հեղինակային հսկողությունը ինչպես վերը նշել էի շարունակվեց մինչև վերջ: Եվ այս ամենից հետո փոխնախարարի մեկնաբանությունը մեր կողմից բարի կամքի դրսևորմամբ կատարված աշխատանքների (որը ոչ այլ ինչ է, քան բարեգործություն) վերաբերյալ, կարելի է դիտարկել փաստերի ներկայացման առումով որպես հերթական ապատեղեկատվություն, իսկ մարդկային առումով` զուտ չկամեցողության դրսևորում: Կարծում եմ բերածս փաստարկները բավարար են վերականգնելու փոխնախարարի հիշողությունը:    

2. Անդրադարձ կար Օձունում կոպիտ սխալներով կատարված աշխատանքների վերաբերյալ, իսկ թե ինչու չշտկվեցին և ընդհանրապես կատարված վերկանգնողական աշխատանքների իրական պատկերը և իմ մտահոգության արձագանքը ներկայացված էր հոդվածաշարերով, տպագրված տարբեր լրատվական կայքերում, որտեղ պարզորոշ երևում էր նախկին մշակույթի նախարար Հ. Պողոսյանի և փոխնախարար Ա. Սամուելյանի բռնած դիրքորոշումը և բացահայտ պարտակումը այդ կոպիտ սխալների վերացման կապակցությամբ:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ - Նախարարության կողմից ստեղծված մասնագիտական հանձնախումբը բարձրացրած խնդիրները տեղում ուսումնասիրել  և հարցը ներկայացրել է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկմանը, որի արդյունքում արձանագրվել է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում նախագծային լուծումներից շեղումներ և խախտումներ չկան:       

Ի՞նչ  մասնագիտական   խումբ  է,   ե՞րբ է  գնացել  տեղում  ուսումնասիրել,  ի՞նչ բարձրացված խնդիրների մասին է խոսքը ու այդ ե՞րբ է քննարկում եղել գիտամեթոդական խորհրդում, ինչո՞ւ չկա գրության հետ արձանագրության պատճեն: Ահա այս ամենից հետո ինձ մոտ միանշանակ ձևավորվում է այն համոզմունքը, որ այս մեկնաբանությունը մտածածին է, էլ չեմ ասում, որ եթե նույնիսկ քննարկում կայացած լիներ, իմ ներկայությունը պարտադիր էր, քանզի  բարձրացված խնդիրները, որը ներկայացված է շատ վերացական, իմ կողմից են առաջ քաշվել: Դե իսկ գիտամեթոդական խորհրդին «Դիվան բաշու» կարգավիճակ տալը հետապնդում է զուտ այդ շարադրանքին հնչեղություն տալուն և մեկնաբանությանը ավելի համոզիչ դարձնելուն: 2014-2016թթ.-ին տարբեր լրատվական կայքերում հոդվածաշարերով հանրությանը ներկայացրել եմ ինչպես հուշարձանում կոպիտ խախտումներով կատարած աշխատանքների մեկնաբանմամբ, որոնք այդպես էլ չշտկվեցին, այնպես էլ արձագանքել նախարարության կողմից մեկնաբանված բացահայտ ապատեղեկատվություններին:  Վերջապես  գիտամեթոդական խորհրդի բոլոր անդամներին ճանաչում եմ և բացառում եմ, որ նրանք գային նման եզրահանգման: «Վերականգնողական աշխատանքների ընացքում նախգծային լուծումներից շեղումներ և խախտումներ չկան», քանզի այն, ինչ որ ստորև կներկայացնեմ ասում են հակառակը և մեկնաբանված են բացառապես բացահայտ փաստարկների վրա: Բերեմ կոպիտ խախտման մի օրինակ, եկեղեցու արևմտյան ճակատի ճակտոնը այնպես ապականվեց, որ արդյունքում անդարձելի խաթարվեց եկեղեցու, որպես  առնվազն     VI-րդ դարի     գմբեթավոր     բազիլիկ      եկեղեցու      սկզբնական    կերպար: Արդյունքում       փոխվեցին     ինչպես   ճակտոնի    նախնական    բարձրությունը,    այնպես էլ լանջերի թեքությունները (տես լուսանկարներ -1, 2, 3, 4, 5):

Տաշվեցին ու կարճացվեցին ճակտոնի նախնական անկյունային քիվերը 20 սմ-ով (տես լուսանկար 5, 6):

 Իմ կողմից շտապ  այդ  մասին   փոխնախարարին   իրազեկելուց   հետո,   վերջինս   ուղղակի   բռնեց  «ընդհատակի կարգավիճակը», հեռախոսազանգերիս չարձագանքելով, սպասեց այնքան, որ  շինարարը լրիվ ավարտի արևմտյան ճակատի երկլանջ տանիքի ծածկասալերի շարման աշխատանքները, ինչը վերջնականապես արգելք հանդիսացավ ճակտոնի ապականված հատվածի վերականգնման հնարավորությանը, առավել ևս, որ 2014թ. իմ կողմից փոխնախարարին տրվեց 2012-2014թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ուր  մեկնաբանված էր նաև այս կոպիտ խախտման փաստը:    Մեկ ու կես ամիս անցնելուց հետո, երբ հանդիպեցինք փոխնախարարի մեկնաբանությունը վերոնշյալի կապակցությամբ եղավ. «հիմա ի՞նչ ենք անելու......»: Այսինքն, տեղյակ լինելով այս ամենի մասին բացահայտ կերպով պարտակեց այս փաստը և ընդհանրապես շինարարության ընթացքում ի հայտ եկած բոլոր թերությունները, ինչն էլ ավելի էր հիմնավորվում  մի քանի անգամ 2013թ.  «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող մասնագիտական հանձնաժողովի ստեղծմանը մշակույթի նախարարության խուսափողական դիրք բռնելը: Իսկ հանձնաժողովը պիտի պարզեր, թե ինչու է շինարարը հրաժարվում վերացնել իր իսկ կողմից կատարված կոպիտ սխալները: Խախտումներով կատարված աշխատանքներից կառանձնացնեի թմբուկի բոլոր ճակատների որոշ հատվածներում նոր շարված քարերի ընտրված գույնի ոչ համապատասխանությունը առկա շարվածքի գունային երանգից: Արդյունքում նոր շարվածքը ստացավ բացահայտ «կարկատանի» կարգավիճակ (տես լուսանկար 7):

Դե իսկ թմբուկի արևելյան ճակատում այս նոր շարվածքի քարերը բերեցին կրկնակի խախտման` այն հետ էր ընկած հիմնական պատային հարթությունից 2-7.5 սմ (տես լուսանկար 7): Ուշադրության է արժանի թմբուկի հարավային պատուհանի պսակի վերականգնումը, ուր նոր կամարակապ քար տեղադրելու փոխարեն, ներկով կոր գիծ են քաշել, փորձելով ստանալ կամարի իմիտացիա (տես լուսանկար 8):

Հարավ-արևելյան զանգաշտարակի խնձորակի տաշվածն ուղղակի թյուրիմածություն է (տես լուսանկար 9), վերջինիս բնաչափը շինարարին տրվել է հին խնձորակի (տես լուսանկար 11) չափագրումից ու վերականգնումից հետո (գծ. 1):

Անորակ կատարված աշխատանքներից կառանձնացնեի տանիքի «լողացող» վալիկավոր ծածկասալերի, առանձին հատվածներում նաև հորիզոնական քիվերի փաստը (տես լուսանկար 11):

Եվ վերջապես չկատարվեց իմ կարծիքով նախատեսված աշխատանքներից ամենակարևորը` թմբուկի ամրակայման աշխատանքները:      Գմբեթի ամրակայումը ոչ մի արժեք չունի, եթե ամրակայված չէ թմբուկը, քանզի վերջին հաշվով թմբուկն է հենարան գմբեթի համար և կոնստրուկտիվ առումով այն աշխատում է որպես միասնական ծավալ: Այնպես, որ խախուտ թմբուկը ոնց եղել է, այդպես էլ մնաց վտանգված կարգավիճակում: Իսկ թե ինչու թմբուկը չամրակայվեց, կարծում եմ շինարարը իր վրա վստահ չէր այդ աշխատանքները իրականացնելու: Նախատեսված և չկատարված աշխատանքներից առանձնացնենք չբացված թմբուկի և աղոթարանի պատուհանների հետագայում շարված պատային  զանգվածները (տես լուսանկար 12, 13, 14, 15),

վերականգնված չեն նրանց ստորին հատվածները, որի արդյունքում կունենայինք վերջիններիս իրական ուղղաձիգ չափերը, իրականացված չեն հյուսիսային սրահի բաց խորանի կամարի և գմբեթարդի կախված քարերի` քանդման-վերաշարման աշխատանքները, ուստի ոչ ոք չի կարող երաշխավորել նրա հարատև դիմակայմանը (տես լուսանկար 16):

Թե այս տարիներին ինչքան խախտումներ բացահայտեցի ու կարողացա շտկել և ինչքանը ոչ, արտահայտված է շին.վարման մատյանում: Եվ վերջապես, ունենալով վերականգնողական աշխատանքների այսպիսի պատկեր, կրկին անգամ ասում եմ, որ գիտամեթոդական խորհուրդը չէր կարող նմանատիպ դրական եզրահանգման գալ:

3. Երբ Ա1+.am կայքից տեղեկացա, որ Օձունում վերսկսվել են շինարարական աշխատանքները, իսկ տեսադրված տեսահոլովակում մեկնաբանվում է թե ինչպես են ճարտարապետները հավաքվել և իմ կողմից կատարված նախագծի շուրջ ինչ որ քննարկումներ են անում, հասկացա, որ հեղինակային հսկողությունը իրականացվում է նրանց կողմից: Իսկ այդ ճարտարապետներից մեկը Գ. Նազլուխանյանն է, մյուսը իր որդին`  Մ. Սողոմոնյանը: Եվ  հիմա  փոխնախարարը պարզաբանում է, որ  ճարտարապետներից    Մ. Սողոմոնյանը 2016թ. պետական բյուջեի հատկացումների հաշվին  նախարարության կողմից հայտարարված Օձունի եկեղեցու արտաքին սրահների ջրամեկուսացման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի հաղթող է ճանաչվել և հիմա կատարում է վերականգնողական աշխատանքների  հեղինակային հսկողություն:

Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու է իմ նախագծի վրա քննարկում անում, այլ ոչ իր կատարած նախագծի: Իսկ այդ  «վերականգնողական» աշխատանքների հասկացողությունը ընդհանրապես անհեթեթություն է: Փոխնախարարը մինչև հիմա չգիտի, որ եկեղեցու արտաքին սրահները երբեք չեն ունեցել ջրամեկուսացման համակարգ, որ հիմա «վերականգնվում է», այն նոր է իրականացվում, ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից: Պարզաբանվում է նաև, որ Գ. Նազլուխանյանը լինելով վերականգնման բաժնի պետ, ելնելով իր պարտականությունների շրջանակից, կատարում է հսկողություն վերականգնվող հուշարձաններում: Դե իհա՜րկե կարելի է ասել, որ վերջինիս ներկայությունն էլ տվյալ պահին զուտ պատահականություն է:  Նամակում վարչապետին նաև տեղեկացրել էի, որ կատարված աշխատանքներն ընթանում են խախտումով, ինչի մասին փոխնախարարը ոչ մի մեկնաբանույուն չի տալիս, առավելևս` հերքում: Իսկ խախտումը վերաբերվում է հարավային սյունասրահի 21 մ երկարությամբ և 0.90 մ լայնությամբ ժապավենաձև գետնախարիսխի իրականացումը բազալտ քարով, երբ նախագծով նախատեսված է եղել ֆելզիտե քար, ինչպես հյուսիսային սրահում: Վերջին հաշվով, այդ գետնախարիսխը հանդիսանում է որպես հենարան արդեն գոյություն ունեցող ֆելզիտե քարով կամարաշարի համար: Եվ հենց այստեղ է, որ հակասություն է առաջացել ինչպես սրահի, այնպես էլ եկեղեցու ընդհանուր գունային լուծմանը: Եվ հիմա հարցս կուզեի ուղղել փոխնախարարին, ինչու՞ Գ. Նազլուխանյանը, ով պարբերաբար այցելում է վերականգնվող հուշարձաններ հսկողության նպատակով, ժամանակին չի նկատել այս խախտումը, որը կարելի էր շուտ բացահայտել: Եվ վերջապես ու՞ր է այն ենթադրյալ, հեղինակային հսկողություն իրականացնող նորանշանակ ճարտարապետը, որը թերացել է իր պարտականությունը կատարելուն և չի կանխել այս խախտումը: Այստեղ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ փոխնախարարը միտումնավոր հարցարումս բաժանել է երկու մասի և նորանշանակ ճարտարպետի մասին մեկնաբանում է չորրորդ կետում և ոչ հիմա: Այդ դեպքում հարցադրումներիս շրջանակում կլիներ նաև. ինչու՞ չի երևում տեսահոլովակում վերջինիս մասնակցությունը նախագծիս «քննարկումների» պահին: Եվ վերջում կուզեի մի հարցի վրա կանգ առնել, որը ինձ համար այդպես էլ մնաց անհասկանալի: 2014-2016թթ. տարբեր լրատվականների բազմիցս ասել եմ, որ գոյություն ունի եկեղեցու սրահների ջրամեկուսացման նախագիծ, որն իրականացված է եղել իմ կողմից դեռևս 1986թ.:  Ի՞նչ է նախարարությունը իբր շատ միջոցներ ունի, որ 2016թ. պետական բյուջեի հատկացումների հաշվին հայտարարում է նոր մրցույթ, նոր նախագիծ ձեռք բերելու համար, երբ այդ բյուջեի հատկացումները կարող էին ուղղվել մեկ ուրիշ հուշարձանի վրա:

4. Նշել էի, որ Օձունում շինարարությունը վերսկսվել է, և ես որպես հեղինակ ներգրաված չեմ այդ աշխատանքների հեղինակային հսկողություննը իրականացնելուն և որ ոտնահարվել է իմ հեղինակային իրավունքը և որ այն պետք է վերականգնվի: Կար նաև անդրադարձ Հնեվանքում խայտառակ կատարված աշխատանքների վերաբերյալ: 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ -  Մեզ հայտնի է, որ 2012-2014թթ. հեղինակային հսկողությունը Ձեր կողմից կատարվել է պայմանագրում նշված այցելությունների քանակի խախտումով, ինչի մասին պատվիրատուի ներկայացուցչի միջոցով տեղեկացված է եղել լիազոր մարմինը և այդ հիմունքով բարերարին առաջարկվել է հեղինակային հսկողություն իրականցնելու նպատակով մեկ այլ ճարտարապետի: Նույն պատկերն արձանագրվել է նաև Հնեվանքի վերականգնողական աշխատանքների դեպքում:   

Ուշագրավն այստեղ այն է, որ փոխնախարարը «տեղյակ լինելով հանդերձ», հիմա է` 2017թ-ին անդրադարձել ու պատվիրատուի ներկայացուցչի հինգ տարվա վաղեմություն ունեցող մի տեղեկատվության հիման վրա հիշել, որ իբր 2012-2014թթ. իմ կողմից եղել է հսկողության այցելումների քանակի խախտում ու այս փաստարկի հիման վրա հիմնավորում նոր ճարտարապետի նշանակման անհրաժեշտությունը: Ակամայից այն հիշեցնում է 37 թվականներին բնորոշ գործելաոճը, «գործ թխելու, իր պարտադիր միտումով»: Որպեսզի չկրկնվեմ, այս մեկնաբանության պատասխանի լիարժեք ընկալումը պետք է դիտարկել նաև առաջին կետում իմ ներկայացված փաստարկների հետ: Ասեմ, որ ըստ պայմանագրի իմ այցելումների քանակը նախատեսված էր ամսական երեք անգամ, էլ չեմ ասում, որ ամիսներ է եղել, որ այցելել եմ ավելի շատ, ինչն արտահայտված է շին.վարման մատյանում, հաստատված իմ և շինարարի ստորագրություններով, իսկ վերջինս այն միակ փաստաթուղթն է, որը տալիս է հաճակումների շատ կամ քիչ հասկացողության իրական պատկերը, ինչին քաջատեղյակ է փոխնախարարը: 

Տվյալ դեպքում փոխնախարարը առանց քաշվելու, միտումնավոր շրջանցում է ու կանխամտածված մոռացության տալիս այն անժխտելի փաստը, որ հեղինակային հսկողությունը իրականացված է եղել իմ կողմից բարեգործական հիմունքներով, ինչի մասին կա արձագանք առաջին կետում: Այստեղ հարց է առաջանում, եթե 5 տարի առաջ այս ամենը փոխնախարարին հայտնի էր, ինչու՞ է նոր ճարտարապետի նշանակման անհրաժեշտությունը հիմա որոշվում:  Վերջապես եթե իրոք կա այցելումների քանակի խախտում, ապա այդ ինչպես է ստացվել, որ  մի դեպքում` կատարված աշխատանքները ընթացել են առանց նախագծային շեղումների ու խախտումների, ինչի մասին փոխնախարարը մեկնաբանում է 2-րդ կետում, իսկ այս դեպքում` նոր ճարտարապետի նշանակման անհրաժեշտության: Ինչպես տեսնում ենք հակասության փաստը անժխտելի է: Տեղեկացնենք, որ պատվիրատուի ներկայացուցիչը նույն ինքը` բարեգործական հիմնադրամի տնօրեն Վ. Շերմազանյանն է և  վերջինիս 2012-2014թթ.-ին եկեղեցու տարածքում տեսել եմ ընդամնեը մեկ անգամ` 2012թ. օգոստոսին, երբ շինարարական աշխատանքները նոր էին սկսվել: Ուստի նրա կողմից իմ այցելումների քանակի տեղեկատվության հավաստիության մասին խոսել, մեղմ ասած անհեթեություն է:  

Վերջապես փոխնախարարը պիտի իմանա, տեղեկացված, իրազեկված հասկացողությունները, դրանք ոչ այլ ինչ են, քան փաստի իրազեկում, առավել ևս, որ այդ «տեղեկացվածության մեջ չկա հստակեցում, թե այդ այցելումների խախտումը մեկ անգամ է եղել», թե` տասնմեկ անգամ և ընդհանրապես չկա մեկնաբանություն, արդյոք այն ունեցել է «բացասական ազդեցություն» վերականգնողական աշխատանքների վրա, թե ոչ:Այստեղ կրկին հարց է առաջանում, ոնց կարելի է բարեգործական հիմնադրամի տնօրենի կողմից տրված 2012-2014թթ.-ի «տեղեկատվությունը» կապված այցելումների քանակի խախտման մասին լուրջ ու հավաստի համարել, երբ այն իրականում  գոյություն չունի, որի անժխտելի ապացույցն է հենց հիմնադրամի տնօրենի կողմից 2013թ-ին  միակողմանի դադարեցված հեղինակային հսկողությն կատարման երկկողմանի պայմանագիրը: Պայմանագիր, որը «գոյատևեց» ընդամնեը յոթ ամիս, ինչի մասին անդրադարձ կար առաջին կետում, և որ այս ամենի մասին գրավոր տեղեկացված է եղել փոխնախարարը: Ասեմ ավելին, որոշ ժամանակ անց, նույն տարում որոշվեց նոր երկկողմանի պայմանագիր կապել մշակույթի նախարարության հետ: Երկար ձգձգումից հետո, այդպես էլ նոր պայմանագիր չկնքվեց, սակայն հեղինակային  հսկողությունը, ինչպես առաջին կետում անդրադարձել էի, շարունակվեց մինչև վերջ` 10.04.2014թ.:

Ստացվում է, որ փոխնախարարի որոշման հիմնավորման մեկնաբանությունը կապված նոր ճարտարապետի նշանակմանը, ձևակերպված ու առաջնորդված էր 2012-2014թթ-ի ժամանակահատվածում գոյություն չունեցող կեղծ փաստարկների հիման վրա:  Այժմ տեսնենք, արդյոք փոխնախարարը իրավասու էր ընդհանրապես նոր ճարտարապետ նշանակել մի «տեղեկատվության» հիման վրա, որը լոկ փաստի արձանագրում էր, առավել ևս, որ այն իրականում գոյություն էլ չուներ, պատասխանը` իհարկե ոչ: Որպեսզի փոխնախարարը հասներ իր «բաղձալի» նպատակին այդ  «տեղեկացվածության» մեկնաբանությունը պիտի ունենար իր տրամաբանական ավարտը: Տվյալ դեպքում բարեգործական հիմնադրամը, որը հանդիսանում է հեղինակային հսկողության աշխատանքների կատարման պատվիրատու, պաշտոնական գրությամբ պիտի դիմեր մշակույթի նախարարություն, նշելով, որ 2012-2014թթ.-ին եղել է իմ կողմից հեղինակային այցելումների քանակի խախտում, ինչը ունեցել է իր բացասական  հետևանքը վերականգնողական բնականոն աշխատանքների կատարման վրա  (ինչը մեր օրինակում բացառվում է):  Խնդրելով նոր ճարտարապետի նշանակում, սա է տվյալ դեպքում այն միակ ու հիմնավոր փաստարկը, որով փոխնախարարը կարող էր առաջնորդվեր ու բարեգործական հիմնադրամին նոր ճարտարապետի թեկնածու առաջարկեր: Իսկ ընդհանրապես փոխնախարարին խորհուրդ կտայի իր այս «բազմաբովանդակ մեկնաբանություններով» գրությունը նախորոք «աչքի տակով» անցկացրած լիներ մշակույթի նախարարության իրավաբանը: Անկասկած համոզված եմ, որ փոխնախարարը ներքուստ ինքն էլ չի հավատում իր բերած փաստարկների մեկնաբանություններին, ինչը կարծես հիմնավորվում է վերջինիս ստորագրությունը դրված գրության վերջնամասում առկա խոշոր հարցականի վրա:    

Ամփոփելով գալիս ենք այն եզրահանգման, որ փոխնախարարի որոշման հիմնավորման մեկնաբանությունները կապված նոր ճարտարապետի նշանակմանը, ձևակերպված ու առաջնորդված էր բացարձակապես գոյություն չունեցող կեղծ փաստարկների հիման վրա, ակնհայտ խոցելի լինելով իրավական դաշտում: Վստահ կարող եմ ասել, որ ոչ մի նորանշանակ ճարտարապետ նշանակման հասկացողություն չկա, քանզի այդ մասին շուտ կտեղեկանայի և որ հսկողությունը ամենայն հավանականությամբ կատարվում է Գ. Նազլուխանյանի կողմից «յոլա» տանելու տարբերակով: Այն, որ վերականգնողական աշխատանքները կատարվում են նաև հյուսիսային սրահում, ուղղակի բացառում եմ, որ վերաշարման աշխատանքները կատարվեն ամենայն ճշտությամբ, քանզի նրանց մոտ բացակայում է այն, ինչ իմ կողմից կատարվել է` 200-ից ավել բեկորների համարակալում, չափագրում, ունենալով վերջնական աշխատանքային գծագրեր: Իսկ թե ինչպես են իրականացրել աշխատանքները, կարձագանքեմ ավարտից հետո: Եվ վերջապես փոխնախարարը մատնանշում է, որ իբր «նույն պատկերն է արձանագրվել» Հնեվանքի դեպքում, որի հեղինակը ես եմ: Պետք է հասկանալ, որ այստեղ ևս իմ կողմից այցելումների քանակի խախտում է եղել, որը բերել է նոր ճարտարապետի նշանակման անհրաժեշտության: Միանշանակ ստահոտ մեկնաբանություն, զուրկ հիմնավոր ապացույցներից, իսկ «ստի ոտքերը»  ինչպես ասում են, կարճ է:

Իսկ իրականում ինչ է տեղի ունեցել: 2008թ. նախարարությունից ինձ տեղեկացրեցին, որ միջոցներ չլինելու պատճառով շինարարությոնը դադարեցված է և 3-րդ փուլի նախատեսվող նախագծման պատվեր չի լինելու, սակայն մատուռի հեղինակային հսկողությունն իրականացնելու համար ներգրավեցին Գ. Նազլուխանյանին, ինչի արդյունքում ունեցանք խայտառակ  ու անթույլատրելի վերականգնողական աշխատանքներ, աչքի ընկած նախագծային շեղումներով ու անորակությամբ: Էլ չեմ ասում, որ վերջինս նույնիսկ փորձ էր արել մասնակի վերականգնել 7-րդ դարի եկեղեցու արևմտյան ճակատը, որը կատարյալ անգրագիտություն էր, բացարձակապես պատկերացում չունենալով հուշարձանի հատակագծային և ծավալատարածական նախնական հորինվածքից, ինչի մասին ես տեղեկացա 2009թ. ՎՊ-ի կողմից կատարված ստուգումների լուսաբանումից: Իսկ մինչ այդ, տարածել էին իրականությանը չհամապատասխանող լուրեր, որ իբր ես հրաժարվել եմ հեղինակային հսկողություն իրականացնել: 2010թ. վանական համալիր այցելելուց հետո մշակույթի նախկին նախարար Հ. Պողոսյանին այս ամենի մասին տեղեկացվեց իմ կողմից: Պտասխանը եղավ մեկ ամիս անց փոխնախարար Ա. Սամուելյանի կողմից, «կստեղծվի աշխատախումբ, Ձեզ կտեղեկացվի»: Հինգ ամիս անց նամակով կրկին դիմում եմ նախարարին և մեկ ամիս անց փոխնախարարը կրկին պատասխանում է «Հնեվանքի հարցերի քննարկումը տեղի կունենա, որին կհրավիրվեք նաև Դուք»: Անցել է վեց տարի, սակայն հանձնաժողով  այդպես էլ չստեղծվեց: Տրամաբանական է, որ այսպիսի կանխամտածված գործելաոճը պիտի նպաստեր հարցի սառեցմանը: Սա էր պատճառը, որ տեսնելով Գ. Նազլուխանյանի ներկայությունը Օձունում Ա1+.am-ի տեսահոլովակով, ինձ մոտ մտավախություն առաջացրեց, որ կարծես կրկնվում է նույն սցենարը, ինչ դա տեղի ունեցավ Հնեվանքում, ինչի մասին նաև տեղեկացրել եմ վարչապետին իմ նամակում: Ինչպես տեսնում ենք փոխնախարարը խուսափել է  վերը նշված փաստերին որևիցէ մեկնաբանություն տալուն: Այստեղ տեղին է կրկին թարմացնելու փոխնախարարի հիշողությունը, երբ 2014թ. հուշարձանների օրվա առթիվ ԱՐ հեռուստաալիքի լրագրողին հարցազրույց տալուց առաջ, որը վերաբերվելու էր Հնեվանքում կատարված աշխատանքներին, զանգահարեց ինձ և խնդրեց, որ շատ չմանրամասնեմ խայտառակ կատարված աշխատանքների վերաբերյալ: Իսկ այն, որ պետական միջոցներով Հնեվանքում և այդ տարին ներառված նաև Իրինդում, Թեղենյաց վանքում, Քարկոպում և էլի մի քանի հուշարձաններում, որոնց հիմա չեմ հիշում և վերջապես Օձունում կատարված խայտառակ վերականգնողական աշխատանքների պատասխանատվություն կրողները նախկին  մշակույթի  նախարար Հ. Պողոսյանն   է  ու  փոխնախարար Ա. Սամուելյանը, ոչ մի կասկած չկա, քանզի հենց նրանց կողմից հետևողականորեն պարտակվեց այս ամենը: Իսկ արդյունքում ոչ ոք պատասխանատվություն չկրեց: Այն, որ իմ չներգրավվածությունը կատարվող վերականգնողական աշխատանքների հեղինակային հսկողություն իրականացնելուն փոխնախարարի կողմից հիմնավորվեց գոյություն չունեցող կեղծ փաստարկների հիման վրա արված մեկնաբանությամբ, դրանում կասկած չկա, այնպես, ինչպես կասկած չկա փոխնախարարի կողմից Օձունի վերականգնողական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած բոլոր կոպիտ խախտումների միտումնավոր պարտակման փաստը:    

Բայց այստեղ մտահոգում է այն փաստը, որ այդ կեղծիքը «մատուցված է» փոխնախարարի մակարդակով, ինչը հարիր չէ մշակույթի նախարարությանը: Վերջին հաշվով կեղծիքով մշակույթ չես ձևավորի: Կասկած չկա նաև իմ կողմից դատարան հայցադիմում ներկայացնելուց հետո, անվերապահ հեղինակային իրավունքիս վերականգնումը, ինչը ներկա պահին գտնում եմ, որ իմաստ չունի զուտ այն առումով, որ շինարարության վերսկսվելուց, ինչպես նաև փոխնախարարի կողմից կանխամտածված, անորոշ ժամանակով  ձգձգվող նամակիս արձագանքելը, ընդհանուր հաշվով տևեց մոտ հինգ ամիս: Եվ քանի որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, մեր դիրքորոշումը առայժմ կլինի սպասողական: Իսկ թե վերջնական արդյունքում ինչի հասավ փոխնախարարը, կերևա վերականգնողական աշխատանքների ավարտից հետո, երբ իմ կողմից տրված համապատասխան մեկնաբանություններում կլուսաբանվեն թե այդ փաստացի կատարաված աշխատանքները իրականում որքանով են համապատասխանում  հաստատված նախագծին: Այն, որ մեկնաբանություններն անպակաս կլինեն, դրանում կասկած չկա:

Առիթից օգտվելով  անհրաժեշտ եմ համարում արձագանքել նաև 15.08.2017թ. «Առավոտ».am-ի կայքում «Ավարտվում է Օձունի նոր կյանք ծրագրի վերջին փուլը» խորագրով հոդվածին և տեղադրված տեսահոլովակում արված մակնաբանություններին: Լրագրողի մեկնաբանությունները ինձ մոտ իսկույն հիշեցրեց ու ընկալվեց որպես շինարարի կողմից նախկինում արված նմանատիպ մեկնաբանությունների կրկնության, ինչին ժամանակին տարբեր լրատվական կայքերում եղել է իմ կողմից արձագանք: Եվ այսպես, ասվում է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում օգտագործվել են «եվրոպական տեխնոլոգիաներ», որոնք մինչ այդ Հայաստանում չէին կիրառվել: Դեռևս 2014թ. վերջին  մամուլում եղան նմանատիպ մեկնաբանություններ, մի տարբերությամբ, մատնանշվում էր ոչ թե «եվրոպական», այլ հատուկ տեխնոլոիաներ հասկացողությունը, ինչին 22.12.2014թ. «Իրատես».am-ի կայքում «Օձունի եկեղեցու լույսն ու ստվերը» հոդվածում նշել էի, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում վաղուց հայտնի է և որ այն մասսայական կիրառում ունի թե բնակելի և թե հասարակական կառույցների ամրակայման աշխատանքներում: Տվյալ դեպքում Օձունի եկեղեցում այն կիրառվել է միայն գմբեթի ամրակայման աշխատանքներում, որի նախագծի հեղինակը    ճարտարագետ Ս. Սիմավորյանն է, ուր նախատեսված էր նաև թմբուկի ամրակայման աշխատանքները, որի չիրականացման մասին իմ կողմից անդրադարձ եղել է 2-րդ կետում: Այնուհետև  ասվում է «Շինարարական ներգործությունը չպետք է խաթարի պատմաճարտարապետական հուշարձանի տեսքը»: Կատարյալ դեմագոգիա է, քանզի ունենալով 2-րդ կետում  բերված եկեղեցու արևմտյան ճակտոնի ապականման փաստը, որի արդյունքում անդարձելի խաթարվեց վերջինիս սկզբնական կերպարը, ճիշտ հակառակն են ասում:

Ասվում է նաև, որ իբրև վերականգնողական աշխատանքները տևել են վեց տարի: Եթե փաստացի ամիսներով հաշվարկենք աշխատանքների տևողությունը, ապա ստացվում է 2012թ. – 3 ամիս, 2013-2014թթ.-ին, յուրաքանչյուր տարի 7 ամիս, 2015-2016թթ.-ին աշխատանքներ չեն կատարվել և վերջապես , եթե շինարարը նշում է, որ 2017թ-ի աշխատանքները ավարտվելու են հոկտեմբերին, ավելացնելովևս 7 ամիս, ստացվում է, որ ընդհանուր հաշվով 24 ամիս, այսինքն 2 տարի: Ինչպես տեսնում ենք վեց տարվա մասին խոսք անգամ լինել չի կարող: Տեսագրման տեսահոլովակում շինարարը տեղեկացնում է, որ իրենք բոլոր աշխատանքները կատարել ու կատարում են առաջնորդվելով 2012թ. հաստատված նախագծի համաձայն, «Օձունի եկեղեցու վերականգնում, ամրակայում և սրահների մասնակի վերակնգնում», ավելացնելով, որ հյուսիսային սրահը վերականգնվելու է ներառյալ մինչև հորիզոնական քիվը: Նախ նշենք, որ նախագիծը հաստատվել է 2011թ-ին և նրա ամբողջական անվանումն է` «Լոռու մարզի Օձուն գյուղի սբ. Հովհաննես եկեղեցու ու կոթողի վերականգնում և վերանախագծում», թե ինչքան նախագծով նախատեսված աշխատանքներ չեն կատարվել դրան էլ ենք անդրադարձել և վերջապես ո՞վ է որոշել, որ հյուսիսային սրահի աշխատանքների վերին սահմանը քիվն է, երբ նախագծով նախատեսվում է նաև բոլոր սրահների ամբողջ պարագծով (երկկողմ) թաղակապ ծածկի մեկ շարքի իրականացում, ինչպես նաև կամարաշարերի կողմից 1.2 մ երկարությամբ ծածկասալերի իրականացում: Վերջին հաշվով այն տալու էր ոչ միայն սրահների ծածկերի ու տանիքի իրական կերպարի պատկերացում, այլև պահպանում էր սրահների ուղղաձիգ պատերի վերին հատվածների քայքայումը տեղումների հնարավոր ներգործության ազդեցությունից: Վերը մատնանշված նախագծով նախատեսված, սակայն չկատրվող աշխատանքների հեղինակը կարծում եմ փոխնախարարն է և դրա համար ունեմ հիմքեր, ինչը ընդհանրապես բնորոշում է վերջինիս դիրքորոշումը ու մոտեցումները սրահներում վերականգնողական աշխատանքների կապակցությամբ: 2013թ-ին իմ կողմից գիտամեթոդական խորհուրդ ներկայացվեց եկեղեցու սրահների ամբողջականացման էսքիզ-նախագիծը: Քննարկումից ու քվեարկումից հետո պարզվեց, որ հանձնաժողովի 14 անդամներից միայն2-ն են դեմ քվեարկել: Պարզից էլ պարզ է, որ նախագիծը ընդունված պետք է համարել:

Սակայն այստեղ նախագահողը` փոխնախարար Ա. Սամուելյանը չարաշահելով իր` նախագահողի կարգավիճակը, շրջանցելով գործող կանոնակարգը, հարկ համարեց ու առաջարկեց մեկ անգամ էլ միգուցե տեղում քննարկում անենք, ու հետո որոշում կայացնենք: Եվ ինչ եք կարծում, Օձունում եղան հանձնաժողովի բուն անդամներից ընդամենը 4-ը, ընդ որում դեմ քվեարկողներից մեկն էլ չէր ներկայացել: Դե եղավ այն, ինչը ես կանխագուշակում էի: Տնավարի անպտուղ քննարկումից հետո այս հարցը ընդմիշտ սառեցվեց: Թե ում պատվերն էր կատարում փոխնախարարը չգիտեմ, բայց որ հասավ իր նպատակին, դա փաստ է: Եվ վերջապես շինարարը տեսագրման տեսահոլովակում տալիս է եկեղեցում կատարված աշխատանքների գնահատականը. «այժմ հուշարձանի պահպանված վիճակը, լավ կայուն վիճակում է»: Բայց 2014թ.-ին այդ գնահատականը այլ կերպ էր մեկնաբանվում, ասում էին, որ «եկեղեցու, և հատկապես գմբեթի կյանքը երկարացվեց 100 տարով», «... տաճարը երկար ժամանակ կհարատևի», բարերար Վ. Ձավարյան 13.07.015թ. «Առավոտ».am: Մեր կողմից հետևողականորեն 2014-2016թթ. կատարված վերականգնողական աշխատանքների իրական պատկերի լուսաբանման և կոպիտ սխալների վերհանման արդյունքն է, որ հիմա շինարարի կողմից տրված գնահատականը մեկնաբանվում է բավականին մեղմ տոնայնությամբ և նույնիսկ այս դեպքում «լավ կայուն վիճակում է», չի կարող համոզիչ լինել, քանի ունենք չամրակայված, խախուտ վիճակում գտնվող թմբուկ: Դե իսկ ընդհանրապես շինարարը չէ, որ  պիտի գնահատական տա կատարված աշխատանքների վերաբերյալ, քանզի նա տվյալ դեպքում հանդես է գալիս որպես զուտ կատարող: Գնահատական տվողները մասնգետներն են, առավել ևս հեղինակը, իսկ թե ինչպիսին են իմ մոտեցումները կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս մանրամասն ներկայացված ու մեկնաբանված է: Ինչպես տեսնում ենք վերը նշված  բոլոր մեկնաբանությունները ընթաւնում են եկեղեցում կատարված վերականգնողական աշխատանքների շրջանակում: Հարց է առաջանում, իսկ ինչու՞ չկա լուսաբանում համանման մոտեցումներով կոթող-մահարձանի դեպքում, երբ այն ներառված է 2011թ. հաստատված նախագծում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես վերջինս համալիրի «խորթ» զավակը լինի: Վերջին հաշվով մահարձանը հանդիսանում է  վաղ միջնադարյան մեմորիալ հայկական ճարտարապետության և քանդակագործության արվեստի լավագույն ու ճանաչված հուշարձաններից: 2012թ. մահարձանի վերին հատվածներում կատարվեցին որոշակի ամրացման աշխատանքներ և դրանով բավարարվեցին, երբ այն կարիք ունի շուտափույթ վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն, էլ չեմ ասում օբիլեսկների անմխիթար վիճակի մասին, որը վաղուց գտնվում է քայքայման եզրին: Վերջինիս հետագա ճակատագրի վերաբերյալ կար իմ կողմից հստակ մոտեցում, սակայն երկար, անպտու  քննարկումներից հետո փոխնախարարի կողմից անհեռատես մոտեցման արդյունքում այն ևս սառեցվեց:    

Օձունի վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյան

Դիտվել է 571 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan