Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո... Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ... Արդյոք Դոնալդ Թրամփը մարքսիստ է Վթարի հետևանքով մահացել է զինծառայող
Ամենաընթերցված լուրերը
Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո... Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում ... Արդյոք Դոնալդ Թրամփը մարքսիստ է Վթարի հետևանքով մահացել է զինծառայող ՀԱՄԱՍ-ը երբեք չի խզի հարաբերություններն Իրանի... Փլուզում Լոռիի հանքերից մեկում. կա զոհ Հայաստանում որևէ ամենալավ օրենք անգամ չի կարո... Դատապարտյալը պնդում է, որ ՔԿՀ աշխատակիցները խ... Բանտից փախուստ Ադրբեջանում Գաղտնի գործարք է տեղի ունեցել Իսրայելի իշխանո... «Իգլայի» գործով ամբաստանյալը հայտնել է, որ այ... 5-րդ հարկից ընկած կինը կոմայից դուրս է եկել, ... Այդ դեպքում ինչի՞ համար է նախարարի պաշտոնը. տ... Արտագաղթի շարժ եմ նկատում, 14 տարեկան տղան ար... No parking ! (տեսանյութ) Գնում են մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետո զբ... Իսրայելում գործող բանակի գեներալի են ձերբակալ... Որոշ մասնագիտությունների դեպքում տարկետում հն... Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կո... FAST-ը դռներ է բացում երիտասարդ գիտնականների ... Բեռլինում հակառասիստական ակցիա է տեղի ունեցել... «Անհասկանալի ֆլեշմոբ» Հայաստանի մասին․ ֆոտո Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը Ով երաժշտությունը պատվիրում ա, նա էլ տանցուետ... Սլովենիան նոր նախագահ կունենա Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերական... «Վրացական երազանքը» հաղթել է Վրաստանի ՏԻՄ ընտ... Փրկարարները ննջասենյակի անկողնում դի են հայտն... Իտալիայում Վենետոն եւ Լոմբարդիան հանրաքվե են ... Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն ուրիշ է․․․ ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում Ավտոմեքենան ընկել է ձորը Արմեն Ամիրյանն անդրադարձել է Վահան Արծրունու ... Ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվա...
Հարցում

Ադրբեջանցի մարզիկը ռինգ դուրս չի եկել՝ վախեցել է մեր տղուց

«Ռինգն էլ աշխարհի պես չորս կողմ ունի, որտեղ հաղթանակը, ցավն ու հիասթափությունը հաջորդում են իրար: Մարզիկն էլ ռինգում է սահման պահում՝ իր հայրենիքի սահմանը: Չկա ավելի հաճելի զգացողություն, երբ քո հաղթական պայքարով պարտադրում ես բոլորին ոտքի կանգնել ու հետեւել երկրիդ դրոշի ծածանմանը»,- ռինգից դուրս իր զգացողություններն է կիսում «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Ավագյանը:

Նարեկը 10 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ մարտարվեստով: Երիտասարդ մարզիկը մեր երկիրը պատվով ներկայացրել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում ու Ռուսաստանում: Կյանքն ու ռինգը, ըստ նրա փիլիսոփայության, հավասար նժարների վրա են: «Երկուսում էլ պայքար կա, վրիպելու եւ տապալվելու ռիսկ կա: Հաղթում է նա, ով կամք ունի եւ նպատակին հասնելու համառ բնավորություն»:

Հենց այդ որակների շնորհիվ էլ Նարեկը գրեթե միշտ հաղթանակներ է տոնել: Նրա մարզական կենսագրության մեջ, սակայն, դեպք էլ է եղել, երբ հաղթել է առանց պայքարի: «Այս տարվա ամռանը Մոսկվայում ACB վարկածով պետք է գոտեմարտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Քենան Ջաֆարլիի հետ: Երբեք մոտիկից ադրբեջանցի չէի տեսել, չնայած ցանկություն էլ չեմ ունեցել: Բայց սա այն դեպքն էր, երբ ճակատագիրն ինձ հնարավորություն էր տվել դեմառդեմ հանդիպելու իրական հակառակորդիս, ապացուցելու, որ հաղթանակը ոչ միայն ուժեղին է տրվում, այլեւ՝ արդարին»:
Գիտակցելով, թե ինչ պատասխանատվություն է դրված իր ուսերին, Նարեկը ռինգում անքուն գիշերներ է անցկացրել՝ պատրաստվելով վճռորոշ մենամարտին: «Ադրբեջանցու հետ գոտեմարտելն ու հաղթելն ինձ համար պատվի հարց էր, ազգային արժանապատվության ու, հայավարի ասած՝ թասիբի հարց: Նրան տապալելը գերխնդիր էր դարձել: Պետք է ապացուցեի, որ իրենք կռվել չգիտեն ոչ միայն մարտի դաշտում, այլեւ՝ ռինգում»։

Բայց, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից առաջ է ընկել: Մինչ հաղթական տրամադրված Նարեկը պատրաստվում է ռինգ դուրս գալ, ադրբեջանական կողմը հայտարարում է իր մարզիկի՝ հայի հետ մենամարտելուց հրաժարվելու մասին: «Պարզվեց՝ ադրբեջանցիները լավ ուսումնասիրել էին մարզական կենսագրությունս ու հասկացել, որ խայտառակ պարտություն են կրելու: Երեւի հույս են ունեցել, որ կկաշառեն մրցավարներին ու հաղթանակը կգնեն, բայց երբ հասկացել են, որ գործ ունեն անաչառ մրցավարական թիմի հետ, չեղարկել են գոտեմարտը: Իրենք նույն վախկոտներն են թե՛ մարտի դաշտում, թե՛ ռինգում»:
Իր բոլոր հաղթանակների համեմատ Նարեկի համար առանձնահատուկ է ադրբեջանցու հետ չկայացած, բայց կարեւոր մենամարտը: Ասում է՝ մերն արդար պայքարի ոգին է, իրենցը՝ ստորաբար նահանջը:


Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Դիտվել է 1580 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan