Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին
Ամենաընթերցված լուրերը
«Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ...
Հարցում

Հլը թող մարդիկ իրանց քթի տակը մաքրեն, նոր մտածեն քաղաքի խնդիրների մասին

Համայնքների խոշորացմամբ նախատեսվող ՏԻՄ նոր ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերին, արդեն խժդժություններ են առաջացրել։ Հոկտեմբերի 1-6-ը քաղաքապետի թեկնածուների հայտերի գրանցման ժամկետն է, շատ համայնքներում խմորումները դեռ չեն ավարտվել, եւ չկա կոնկրետություն որեւէ թեկնածուի առաջադրման հարցում։ Արտաշատից բացի, հետաքրքրական ընտրություններ են սպասվում նաեւ Սիսիանում, Ապարանում եւ այլուր։ Սակայն անգամ Արտաշատում դեռեւս վերջնական որոշում չունեն՝ Կարեն Բենիամինյա՞նն է ՀՀԿ-ի թեկնածուն լինելու, թե՞ հնարավոր է Աբրահամյանների հետ բանակցությունների եւ կոմպրոմիսի արդյունքում նա փոխվի։ Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել նաեւ Ապարանում։ Այս քաղաքը համարվել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի քվոտան, եւ մշտապես Գառնիկիչի հովանավորյալներն են քաղաքապետ դարձել։ Արդեն չորս ժամկետ Ապարանի ղեկավարումն իրականացնում է Գոռ Աբրահամյանը, որի նկատմամբ չնայած դժգոհություններին, այդուհանդերձ, քաղաքը մեկ տարի առաջ ընտրեց նրան։ Անկուսակցական գործարար Էդգար Փարվանյանին չփրկեց անգամ ՀՀԿ-ական այլ կարկառուններ Սամվել Ալեքսանյանի եւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ՀՀԿ-ն այս ընտրություններում կիսվել էր, մարզային կառույցը Փարվանյանին էր աջակցում, շրջանայինը՝ Աղվան Գառնիկիչի գլխավորությամբ, Գոռ Աբրահամյանին։ Ընդամենը մեկ տարի է անցել, եւ կան տեղեկություններ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, Աբրահամյանն արդեն «հին» է, բացի այդ՝ նրանից մեծ է դժգոհությունը։

Տեղեկություններ կան, որ «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը նույնպես հավակնում է քաղաքապետի պաշտոնին, եւ չի բացառվում, որ հենց նա դառնա ֆավորիտ թեկնածուն։ Քաղաքապետի պաշտոնում հերթական անգամ առաջադրվելու մասին էլ չբացառեց նախորդ ընտրություններում պարտված՝ «Ապարան գրուպ» ՍՊԸ տնօրեն Էդգար Փարվանյանը։ Նա ցանկություն ունի, սակայն հասարակության տրամադրություններն էլ պետք է շոշափի։ «Մինչեւ առաջադրումները դեռ ժամանակ կա խորհելու։ ...Այո, պարտությունն էլ է մարդու համար, եւ ես էլ փորձում եմ սառը տրամաբանության շրջանակներում վերլուծել եւ հետեւություններ անել»։ Փարվանյանը չկիսվեց, թե ինչ հետեւություններ է արել իր պարտությունից, չհամաձայնեց, որ անկուսակցական գործարարին թերեւս խանգարում էր ՀՀԿ-ականների աջակցությունը, որի նկատմամբ հանրությունը համակրանք չունի․ «Ոչ, իհարկե, ոչ, ժողովուրդը չընտրեց, ես էլ չընտրվեցի, մարդկանց կամքն էր, ի՞նչ կարող էի անել։ Ինչ վերաբերում է Հանրապետականին, ապա այն մեր երկրի քաղաքական գլխավոր շարժիչ ուժն է»։ Հետաքրքրվեցինք այդ «շարժիչ ուժի»՝ իրենց մարզում արձանագրած հաջողությունների մասին։ «Այ, եթե համայնքապետ լինեի, սիրով կպատասխանեի այդ հարցին։ Համայնքապետ չեմ, չեմ տիրապետում»։ Էդգար Փարվանյանը չի կարող ասել՝ կդառնա՞ ՀՀԿ-ի թեկնածուն, թե՞ ոչ, կուսակցական չէ, կուսակցական քննարկումներին էլ չի մասնակցում։ Նկատեցինք՝ գուցե բանակցություններ վարի Աղվան Գառնիկիչի հետ, քանի որ հենց նրա հովանավորյալներն են հայրենի Ապարանի ղեկավարումն ստանձնում։ «Չէ, ինքն էնքան բանիմաց, շրջահայաց մարդ է, որ գիտի ում հետ, ինչպես… Չեմ կարծում, որ իրեն պետք է հուշել, ինքը ճիշտ կկողմնորոշվի։ Ինքը հարգված եւ պատկառելի ավանդ ունեցող մարդ է մեր հայ հասարակության, հասարակական քաղաքականության մեջ»։ Փարվանյանը գործող քաղաքապետի գործունեության եւ համայնքի վիճակի իր գնահատականը ներկայացրեց․ «Անելիքներ շատ ունենք, շատ-շատ, կուտակված բազում պրոբլեմներ ունենք, որոնք ժամ առաջ լուծում են պահանջում»։

Քաղաքապետ Գոռ Աբրահամյանը հակադարձում է․ «Հարյուրից ավելի խնդիր է լուծվել քաղաքում, միակ խնդիրը մնում է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը, իսկ դուք գիտեք, թե դա ինչ թանկ ծրագիր է։ Հեռվից հեշտ է երեւում, չէ՞, հլը թող մարդիկ իրանց քթի տակը մաքրեն, կայանան, նոր մտածեն քաղաքի խնդիրների մասին»։ Ո՞ւմ նկատի ունեք։ «Ովքեր մեծ-մեծ բրդում են, մեծ-մեծ խոսում են»։ Քաղաքապետը եւս դեռ չի շտապում, ասում է, որ «բավական» ժամանակ կա, որպեսզի կողմնորոշվի առաջադրվելու հարցում։ Ցանկություն ունի, իսկ ցանկությունն իրագործելուն կարող է, իր խոսքով, միայն պատասխանատվության զգացումը խանգարել․ «Մի ամբողջ շրջան է, խոշորացված համայնք, 21 համայնքներ, պետք է նայել՝ կկարողանա՞մ, ելնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, այդ շրջանի ղեկավարման պատասխանատվությունը վերցնեմ։ Ես չեմ սիրում յոլա տանել, ես մեծ պատասխանատվություն ունեմ»։ Աբրահամյանն ընդունեց, որ «սկզբնական շրջանում» Աղվան Հովսեփյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել․ «Իսկ հետո-հետո՝ մեր շնորհքով»։

Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 408 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan