Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե...
Ամենաընթերցված լուրերը
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ...
Հարցում

Որոնք են Համահայկական խորհրդի քողարկված նպատակները

Սեպտեմբերի 18-20-ը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում պետք է ձեւավորվի Համահայկական խորհուրդ։ Դեռեւս շատ բան հայտնի չէ այդ խորհրդի անելիքների, նպատակների մասին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է միայն փոքր-ինչ լուսավորել, որ այն կլինի խորհրդատվական կառույց եւ ազդեցություն չի ունենա Հայաստանում որոշումների կայացման վրա, եւ որ դեռեւս 20 տարի է՝ քննարկվում է նման խորհուրդ ստեղծելու հարցը․ «Մենք չենք կարող այնպիսի մի մարմին ստեղծել, որը պարտադիր լինի Սփյուռքի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության համար: Դա բացառվում է։ Ցավոք, ճակատագրի բերումով աշխարհասփյուռ ենք դարձել, եւ այս ներուժը, հնարավորությունները համախմբելու, կազմակերպելու, միասնական ձեւով ինչ-որ հարցադրումներին անդրադառնալու կարիք կա»։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն էլ դրան «բարոյականության կենտրոն» բնորոշումն է տվել, որը, նրա խոսքով, կմիավորի հայ ժողովրդի բոլոր շերտերին։ Իրականում պարզ է, որ Սփյուռքից իշխանության ակնկալիքները ոչ այնքան խորհրդակցական են, որքան շոշափելի, նյութական։ Սա Սերժ Սարգսյանի գաղափարն է։ Ստեղծվելիք խորհրդի մի քանի նպատակների մասին է խոսվում։ Նախ 2018-ին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության գաղափարը համազգային մակարդակի հասցնելու համար, երկրորդ՝ ղարաբաղյան հիմնահարցի ոչ հայանպաստ հանգուցալուծման դեպքում Սփյուռքում ընդվզումը զսպելու համար, բնականաբար՝ ներդրումների նոր հնարավորություն եւ, որ ամենակարեւորն է՝ երկարաժամկետ հատվածում Սփյուռքի երիտասարդներին ներգրավել բանակային ծառայությանը։ Այս եւ այլ հարցերի մասին լսեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

- Պարոն Բաղդասարյան, կարծես թե Սերժ Սարգսյանի մտահղացումն է Համահայկական խորհուրդ ստեղծելը, ովքե՞ր են լինելու այդ խորհրդի կազմում, ի՞նչ գործառույթներ է խորհուրդն ունենալու, եւ ինչո՞ւ որոշվեց հիմա նման խորհուրդ ստեղծել։

- Դեռեւս մանրամասն չեմ կարող խոսել խորհրդի ֆունկցիաների մասին, այսօր ԳՄ նիստում, հավանաբար, կքննարկենք այդ հարցը։ Իսկ ստեղծվեց, որովհետեւ խնդիր կա ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, ներդրումների առումով սերտացնել մեր համագործակցությունը։ Այդ մարմինն առավել եւս կամրապնդի այդ հարաբերությունները։

- Եթե հիշում եք, նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերն առաջ էին քաշում երկպալատ խորհրդարանի գաղափարը, որպեսզի Սփյուռքի հայրենակիցները ձեւավորեն ստորին պալատը եւ մասնակցություն ունենան Հայաստանի կառավարման գործերին։ Դրանից առաջ՝ սահմանադրական փոփոխությունների ընթացքում էլ կարծես նման մտադրություն կար, ստացվում է, որ մենք չցանկացանք, որ մեր հայրենակիցները ձայնի իրավունք ունենան, մինչդեռ ներդրումների եւ այլ նպատակներով նրանց ենք հիշում։

- Երկպալատ խորհրդարանը շատ տարբեր հասկացություն է՝ Սփյուռքի գաղափարների հետ կապված, բավականին արդարացված է, օրինակ, Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Դա այն նպատակով է, որպեսզի կարողանանք խնդիրները բաժանել՝ ներքին խնդիրներ, այսինքն՝ համայնքային, տարածքային եւ քաղաքական խնդիրներ։ Եվ այդ քննարկումը եղել է ու միշտ արդիական է։ Սակայն փոքր երկրներում երբ քննարկում ենք հարցը, մտորումների տեղիք է տալիս՝ երկպալատ խորհրդարանի նպատակների արդարացման առումով։ Դրա ձեւավորման ջատագովներից էլ ես եմ եղել դեռեւս 90-ական թվականներից, իսկ Սփյուռքի հետ այլ մոտեցում կար, այնտեղ կար Արեւմտահայերի խորհրդարան եւ այլն։ Այսինքն՝ խորը ուսումնասիրության կարիք կա, քանի որ երկպալատ համակարգը դեռեւս չի նշանակում Սփյուռքի ընդգրկում։ Եվ հետո՝ տեխնիկական խնդիրներ կարող էին առաջ գալ, թե ինչպես պետք է ընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները, աշխատեն, դա մեկ-երկու օրվա քննարկելու հարց չէ։ Ենթադրենք՝ մենք ստեղծեցինք, բայց արդյոք կարո՞ղ էինք մեր ամբողջ Սփյուռքի պահանջները բավարարել, թե՞ պառակտություններ կմտցնեինք։ Սրանք հարցադրումներ են, որոնք պատասխաններ չունեն։

- Ստացվում է, որ մեր հայրենակիցները միայն Հայաստանին փող տալու, ներդրումներ անելու համար են մեզ պետք, իսկ երբ պետք է մասնակցեն կառավարման գործերին, խնդիրներ են առաջանում։

- Եկեք այդ մարմնի գործունեության մասին խոսենք ավելի ուշ, քանի դեռ հստակ ճշտված չեն այդ մարմնի գործառույթները։

- Մինչդեռ կան տեղեկություններ, որ Համահայկական խորհրդի ստեղծումը մի շարք քողարկված նպատակներ է հետապնդելու, օրինակ՝ որ Հայաստանին ղարաբաղյան խնդրի լուծման ոչ հայանպաստ տարբերակ է առաջարկվում, իսկ իշխանությունն այդ խորհրդի միջոցով կարող է ազդեցություն ունենալ Սփյուռքի վրա։

- Ես խորհուրդ կտայի բոլոր խնդիրներում չշահարկել Ղարաբաղի խնդիրը, դա կարեւորագույն խնդիր է, իսկ նման մարմինները, իմ կարծիքով, բացի նպաստելուց, որեւէ այլ նպատակ չեն կարող ունենալ։ Ընդհանուր առմամբ՝ որքան մեր կապերն ամրապնդվեն Սփյուռքի հետ, դա ավելի կնպաստի թե՛ Ղարաբաղի խնդրի լուծմանը, թե՛ ընդհանրապես երկրի զարգացմանը։

- Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում օրենսդրական ճանապարհով կամ թեկուզ այդ ստեղծվելիք խորհրդի միջոցով արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ներգրավեք ազգային բանակում ծառայության։

- Առայժմ նման քննարկում չկա։

- Իսկ կլինի՞, հնարավո՞ր է նման բան։

- Նման դեպք եղե՞լ է, որ ես որեւէ բանի մասին խոսեմ եւ կատեգորիկ բացառեմ։ Եթե քննարկումներ լինեն, ես կխոսեմ նաեւ հնարավորությունների մասին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 375 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan