Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում
Ամենաընթերցված լուրերը
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ...
Հարցում

Տուրուդմփոց չեմ սպասում, ամեն ինչ կանցնի հանգիստ ու հանդարտ

Հարցազրույց կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցի հետ

- Պարոն Գեւորգյանց, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում, դա Ձե՞ր որոշումն է։

- Դա միայն իմ որոշումը չէր, ես ունեմ ընկերներ, գործընկերներ, որոնցից շատերն ասացին՝ առաջադրվիր։ Ես, իհարկե, կասկածում էի՝ արդյոք արժե՞, թե՞ չարժե, բայց ինձ հավաստիացրեցին, որ կկարողանամ դառնալ ե՛ւ նախագահ, ե՛ւ ղեկավարել միությունը։

- Այսինքն՝ կասկածո՞ւմ էիք Ձեր ուժերին։

- Գիտեք, բոլոր կուլտուրական մարդիկ մի քիչ կասկածում են իրենց ուժերին։ Այդ կասկածը միշտ կա, հետո՝ մի մոռացեք, որ դա արվեստագետների միություն է, եւ ամեն արվեստագետ ունի իր ազատամտությունը, տեսակետը, դա կրթված, ինտելիգենտ ժողովուրդ է, եւ կինեմատոգրաֆիստները մի քիչ ուրիշ ձեւ են նայում այդ բաներին, ղեկավարել միությունն առանց կասկածի՝ մի քիչ դժվար է։ Հետո՝ մարդ ինչքան կասկածում է իր ուժերին, այդքան դա իրեն ուժ է տալիս, որ աշխատի։ Իհարկե, ամենամեծ պատճառը, ինչի համար ես մտածմունքների մեջ էի՝ առաջադրվեմ, թե չառաջադրվեմ, դա այս նախընտրական պայքարն էր, որովհետեւ գուցե դա հետաքրքիր գործողություն է, բայց բավականին անդուր, քանի որ մտնում ես մրցակցության մեջ՝ ոչ արվեստում։ Ես կարող եմ մրցակցել արվեստում, բայց սա լրիվ ուրիշ մրցակցություն է, որն ինձ խորթ էր, բայց հիմա մի փոքր ընտելացել եմ, սովորել եմ, փորձ ունեմ այդ ամեն ինչում։ Պատճառը դա էր, բայց որոշումն ընդունվեց իմ ու իմ մտերիմների հետ միասին, որ պետք է հավակնեմ այդ պաշտոնին։ Հետո՝ ես համարում եմ, որ մինչեւ այսօր միությունը շատ լավ է կառավարվել, ես ուրիշ ձեւ չեմ էլ կարող մտածել, որովհետեւ ղեկավարը հայրս է եղել։

- Ունե՞ք զարգացման հայեցակարգ՝ կինոմիության հետ կապված։ Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ կինոմիությունում ամեն ինչ պետք է թողնել նույնը։

- Այն, ինչ մինչեւ այսօր արվել է, ես փոխել չեմ ուզում։ Ասեմ՝ ինչ առումով. կան տարբեր ծրագրեր, առավել եւս՝ սոցիալական ծրագրեր, որը ես չէի ուզենա փոխել եւ կուզեի ավելի զարգացնել։ Բայց որ ասեմ՝ ոչինչ պետք չէ փոխել, չի լինի առանց դրա, ամենալավ, ուժեղ կազմակերպությունն էլ առանց փոփոխությունների առաջ չի գնում։ Իհարկե, ես ունեմ ծրագիր եւ հիմա այն չեմ ներկայացնի, որովհետեւ երկար է եւ զուտ միության անդամների համար է, այսինքն՝ մասնագիտական։

- Գոնե նշեք՝ ի՞նչ ուղենիշներ եք որդեգրել։

- Ես կասեմ ծրագրի սկզբունքը, ինձ համար ամենակարեւորն այն է, որ այնպիսի ծրագրեր մտածենք, որոնք կարող ենք կատարել։ Ես չեմ ուզում մեծ եւ ամպագոռգոռ խոստումներ տալ։ Եթե որեւէ կետ իմ ծրագրից ես չեմ կարողանալու կատարել, չեմ ասի։ Իսկ ծրագիրը գրված է ըստ մեր հնարավորությունների, որ ոչ մի բանով միությունը չտուժի։ Կարելի է ռիսկի գնալ, մեծ ծրագիր ստեղծել, քանի որ մենք փող ունենք, իսկ մեր միությունն էլ ամենահարուստ միությունն է բոլոր միություններից։

- Բանկում դրված 1 մլն. դոլա՞րը նկատի ունեք։

- Այո, նույնիսկ ավել՝ 1 մլն. 200 հազար։ Կարող ենք ռիսկի գնալ եւ այդ փողը ներդնել ինչ-որ բանի մեջ, բայց մինչեւ այդ գումարները ներդնելու հստակ պատասխան չունենամ, ես չեմ գնա դրան, որպեսզի այդ գումարը հանկարծ չկորի։ Դրա համար բոլոր իմ ծրագրերը չեն դիպչում այդ փողերին։

- Այսինքն՝ այդ գումարն ուղղված է միայն միության անդամների սոցիալական ապահովությա՞նը՝ թոշակներ եւ տնտեսական այլ ծախսեր։

- Այո, այդ գումարը մեզ պահում է, ամսագիր ենք հրատարակում, հարկ ենք վճարում, թոշակներ ենք տալիս, ապահովագրություն ենք անում։ Այդ ամեն ինչը գալիս է դրա եկամուտներից, մայր գումարին ես չեմ ուզում ձեռք տալ։ Մի դեպքում կարելի է ձեռք տալ՝ եթե այնպիսի ծրագիր լինի, որ հիմա մեզ բերի 100 տոկոսանոց օգուտ եւ ոչ թե 5 տարի հետո։ Դրա համար իմ ծրագրերը չեն կպնում այդ գումարին։

- Շատերի կարծիքով՝ կինոմիությունը սոցապնախարարության դերն իր վրա վերցնելու փոխարեն լավ կաներ դահլիճը նորոգեր, ենթակառուցվածքներ զարգացներ։

- Իհարկե, մենք հիմա ունենք մեծ պրոյեկտ՝ ե՛ւ դահլիճը, ե՛ւ այդ նոր տարածքները վերանորոգելու համար։ Մենք մեծ նորակառույց տարածք ունենք՝ դեռ չվերանորոգված, եւ այդ մեծ պրոյեկտը պահանջում է ներդրող, որովհետեւ մեծ գումար է պետք, իսկ ներդրողները, երբ գալիս հաշվարկում են, նկատի են ունենում աշխարհի ճգնաժամային վիճակը, այն, որ Հայաստանում բիզնեսն արագ չի զարգանում, ասում են՝ ռիսկային գոտին շատ է, չենք ուզում այդքան գումար ներդնել, ու գնում են։ Հիմա ես ու իմ եղբայրն ունենք ընկերներ, որոնք հարուստ մարդիկ են, եւ այդ մարդիկ որոշեցին մի հատ քննարկել այդ ծրագիրը եւ գուցե փող ներդնեն, բայց դա դեռ քննարկման մեջ է եւ հստակ չէ։ Այդ ծրագիրը միայն կինոյին չի վերաբերելու, դա լինելու է մեծ մուլտիպլեքս, այսինքն՝ կինոդահլիճ-1, կինոդահլիճ-2, մի հատ փոքր դալիճ-3, ռեստորան, բուտիկներ, որը կա ամբողջ աշխարհում։

- Ասացիք, թե մի քանի սկզբունքների վրա եք կառուցել Ձեր ծրագիրը, բայց չթվարկեցիք։

- Առաջին եւ միակ սկզբունքն ասացի՝ ոչ մի բանով վնաս չտալ միությանը, կասկածելի ծրագրեր չլինեն, ինչպես ասում են՝ «ոտքդ պիտի մեկնես քո վերմակի չափով»․ մենք մեր ուժերով, այնքան, ինչքան կարող ենք։ Կոնկրետ ծրագրի կետերը չեմ ասի, դա զուտ միության անդամների համար է։

- Մեր ընթերցողների մեջ էլ կան միության անդամներ, կինոյով հետաքրքրված մարդիկ, Դուք ասեք ընթերցողը կհասկանա։

- Ես անպայման կինոմիության բոլոր անդամներին տեղյակ կպահեմ, թե կոնկրետ ինչ եմ ուզում անել եւ ինչի համար, ուղղակի հիմա չեմ ուզում ասել, քանի որ կլինի մի քիչ անորոշ։ Ես ուզում եմ կոնկրետ մարդկանց հետ հանդիպել եւ հետո բացատրել ինչն ինչոց է։ Այդ ժամանակ բացատրելու կարիք էլ չի լինի, իրենք կհասկանան միանգամից, որովհետեւ մասնագիտական է, եւ գիտեն դա ինչ է։

- Ինչ խոսք, ծրագրերը բոլորի մոտ էլ լավն են, կարեւորը՝ դրանք իրագործելու ճանապարհները գտնվեն։

- Իհարկե, ծրագրերը բոլորի մոտ էլ լավն են։ Ադոլֆ Հիտլերի ծրագիրն էլ հրաշալի էր, բայց իրականացնելու ճանապարհն էր սխալ։ Իմ ծրագրերի իրականացման համար այդքան փող պետք չէ, նկատի չունեմ դահլիճի վերանորոգումը, այլ մնացած ծրագրերը։ Այն փողի եկամուտը, որ մենք ունենք, դա լրիվ բավարար է։ Ես վարչության անդամ եմ եւ ներսից գիտեմ մեր միության վիճակը եւ գիտեմ, թե ինչ է սպասվում մեզ մյուս տարի, դրա համար ռեալիստ եմ։

- Ձեր դեպքում մատնանշում են Ձեր երիտասարդ տարիքը, եւ որ միության նախագահի դեպքում կարեւոր է փորձառությունը, անցած ճանապարհը։ Ի՞նչ կասեք այս մասով։

- Իմ երիտասարդ տարիքը ժամանակավոր բնույթ է կրում եւ ուղղելի է։ Նախ՝ շատ կան երիտասարդ ղեկավարներ, հետո՝ ես այդքան երիտասարդ չեմ։ Օրինակ՝ իմ գործընկերներից Գեւորգ Գեւորգյանն իմ տարիքում արդեն մի 4-5 տարի ղեկավարում էր Ազգային կինոկենտրոնը, Հարություն Խաչատրյանն իմ տարիքում արդեն ղեկավարում էր Օպերան, ինչքան հիշում եմ՝ Օպերայի ղեկավարն էր։ Ես երբեք չեմ անտեսել մեծերին եւ միշտ սիրել եմ մեծերի հետ շփվել։ Հորս ընկերները որ գալիս էին, ես կամա թե ակամա լսում էի, թե ինչ էին խոսում, շփվում էի նրանց հետ, եւ դա ինձ ու իմ արվեստին շատ բան է տվել, դրա համար ես մեծերին միշտ լսող եմ եղել եւ հիմա էլ շարունակում եմ, բայց երեւի նաեւ միության երիտասարդական թեւը հասկանում է, որ երիտասարդ նախագահը դա վատ չէ։

- Նախատեսո՞ւմ եք հանդիպումներ կինոմիության անդամների հետ։

- Անկեղծ ասած՝ միության անդամների մի մասն ինձ մոտիկ մարդիկ են, որոնց հետ ես շփվում եմ անընդհատ, մի մասն ինձ չի ճանաչում ընդհանրապես, մի մասն էլ ինձ ճանաչում է, բայց ոչ շատ լավ։ Իհարկե, պետք է հանդիպեմ մարդկանց հետ, իհարկե, պետք է ներկայացնեմ, թե ինչ եմ ուզում, ինչի համար եմ գալիս, ով եմ ես, թե չէ հենց այնպես ո՞վ կգա կընտրի։ Պետք է ինչ-որ ձեւով քեզ ցույց տաս։

- Ձեր դեպքում կա նաեւ Ձեր հայրիկի՝ Ռուբեն Գեւորգյանցի գործոնը, գուցե շատերը, դրանով պայմանավորված, ընտրեն Ձեզ կամ էլ հակառակը՝ չընտրեն։ Հորից որդուն ժառանգելու թեման շատ արծարծվեց։

- Պաշտոնը ժառանգական չի անցնում, պաշտոնն ընտրովի է։ Կընտրեն՝ կդառնամ, ես շատ գոհ եմ, որ հորս տղեն եմ, երկրորդ՝ եթե ես նրա խարիզմայի 20 տոկոսն ունեմ, ապա էլի լավ է, եւ ով էլ դառնա նախագահ, մեկ է՝ նրան փոխարինելը շատ դժվար է։

- Ամեն դեպքում՝ նախընտրական քարոզարշավը ցիվիլ է ընթանում։

- Այո, չգիտեմ՝ ով ոնց, բայց ես ամեն ինչ անում եմ, որ այդ հանգստությունը պահպանվի, ես դեմ չեմ ոչ մի թեկնածուի, մինչեւ այսօր հայտարարված թեկնածուների հետ եղել եմ լավ հարաբերությունների մեջ եւ հուսով եմ՝ կմնամ լավ հարաբերությունների մեջ։ Համաձայն եմ սեղմել այն մարդու ձեռքը, ով կդառնա միության նախագահ, կարծում եմ՝ իրենք էլ նույնը կանեն, եթե դառնամ ես։ Ի վերջո, մենք բոլորս կուլտուրական մարդիկ ենք, գիտենք ով ով է, եթե մինչեւ այս պահը մեր մեջ որեւէ թշնամանք չի եղել, ինչո՞ւ պետք է հիմա լինի։ Համենայնդեպս, տուրուդմփոց չեմ սպասում, կարծում եմ՝ ամեն ինչ կանցնի հանգիստ ու հանդարտ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 661 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan