Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում
Ամենաընթերցված լուրերը
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ...
Հարցում

Նեւրոզների շատացմանը զուգահեռ հիվանդանոցը վաճառվում է

Հայաստանում ավելի շատ հիվանդանոց կա, քան նման թվով բնակչության համար անհրաժեշտ է, ուստի կառավարությունը խնդիր է դրել դրանք մասնավորեցնել կամ լուծարել: Մասնավորեցման հանված բուժհաստատություններից է «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն: Գտնվում է Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Մասնավորեցումը գործադիրն այսպես է հիմնավորում. «Կլինիկայի կողմից իրականացվող ծառայությունները կազմակերպվում են նաեւ բազմապրոֆիլ երկու բժշկական կազմակերպություններում եւ հոգեկան առողջության կենտրոններում: Կլինիկան ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված շենքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ»: Հիմնավորումներից առաջինը պարզապես ծիծաղելի է. այսինքն՝ եթե ողջ հանրապետությունում նույն ֆունկցիան իրականացնող երեք հիվանդանոց կա, պետք է մեկը լուծարվի՞: Մյուս հիմնավորումն էլ նշանակում է, որ պարզապես կառավարությունը չի ցանկանում փող ծախսել կամ փող չունի հիվանդանոցը կարգի բերելու համար: Կլինիկան իրականացնում է սահմանային վիճակներում գտնվող այցելուների հիվանդանոցային հետազոտություն եւ բուժում: Կլինիկայում հիվանդանոցային սպասարկման համար գործում է երկու բաժանմունք` թիվ 1 հոգեթերապեւտիկ եւ թիվ 2 հոգեբուժական: Այստեղ բժշկական օգնություն եւ սպասարկում է ստանում տարեկան շուրջ 750 հիվանդ, ինչպես նաեւ իրականացվում է շուրջ 2 հազար հիվանդի խորհրդատվություն: Ունի 50 մահճակալ:

Քասախի նեւրոզների կլինիկայի շենքը շահագործման է հանձնվել 1971 թ.՝ որպես թաղամասային հիվանդանոց: 1973 թ. այն գործել է որպես Նաիրիի շրջանային հիվանդանոց, 1977-1985 թթ.` որպես Կոտրվածքների վերականգնողական կենտրոն, 1985-ից՝ որպես նեւրոզների կլինիկա: Շենքը վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թվականների երկրորդ կեսին, երբ դառնում էր Նեւրոզների կլինիկա: Բուժումը կատարվում է հիմնականում հոգեթերապեւտիկ ձեւերով՝ հիպնոս, ռացիոնալ թերապիա, մեդիտացիա եւ այլն: Ունի 45 աշխատող՝ հոգեթերապեւտ, նյարդաբան, հոգեբույժ, հոգեբան, բուժքույր, խոհարար, մայրապետ եւ այլն:

Այս կլինիկան ներառված է նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի եւ այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերում:

Բաց հասարակության ինստիտուտը 2011թ. հրապարակեց Հայաստանի նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքները: Պարզվել էր, որ բոլոր հաստատություններն ունեն թե՛ շենքային, թե՛ մասնագիտական խնդիրներ: Ապահովված չեն նվազագույն անհրաժեշտ բժշկական տեխնիկայով, իսկ որոշ բուժհաստատություններում առկա տեխնիկան պիտանի չէ պատշաճ բժշկական հետազոտության համար: Չի ապահովվում մեկ այցելուին ընկնող հիվանդասենյակային նույնաչափ մակերեսը, դրսեւորվում է խտրական վերաբերմունք:

Բուժհաստատություններում ջեռուցման ժամանակաշրջանում չի ապահովվում բաժանմունքների լիարժեք ջեռուցումը, բոլոր բուժհաստատությունների շենքային պայմանները կարիք ունեն ոչ միայն վերանորոգման, այլ նաեւ նոր տիպային շենքերի, շինությունների կառուցման:

Չի ապահովված այցելուների նամակների գաղտնիությունը, տեսակցության ժամանակ հաղորդակցման գաղտնիությունը: Բուժհաստատություններն ապահովված չեն գրքերով, թերթերով, ամսագրերով: Այստեղ անբավարար է ինչպես հոգեբանների ներգրավվածությունը, այնպես էլ նրանց ծառայության մակարդակը։ Դեղորայքի որակը եւ արդյունավետությունը չեն համապատասխանում այցելուների բուժման կարիքներին, տարիների ընթացքում դեղերի տեսականին չի փոխվում, անբավարար է բուժսարքավորումներով բուժհաստատությունների ապահովվածության վիճակը, կրտսեր բժշկական անձնակազմը չունի հատուկ մասնագիտական կրթություն եւ վերապատրաստում, այցելուների մահացության եւ ինքնասպանության դեպքերով քրեական գործեր չեն հարուցվում եւ այլն:

Մենք նման երկար-բարակ թվարկում արեցինք այն պատճառով, որ այս հիվանդություններն ունեն շատ մեծ տարածվածություն: Աշխարհում նեւրոզներով հիվանդ է մարդկանց 80 տոկոսը: Դրանք տարբեր դրսեւորումներ ունեն՝ դեպրեսիա, գլխացավ, անքնություն, աշխատունակության անկում, վախ, տագնապներ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 2020-ականներին նեւրոզով մահացության դեպքերը ողջ աշխարհում արդեն երկրորդ տեղում կլինեն: Ի վերջո, բոլոր հիվանդությունների պատճառը սթրեսն է:

Այսինքն՝ սա փաստում է, որ պետությունը պարտավոր է հատուկ ուշադրություն դարձնել:
Մեր երկրում քչերն են սթրեսների ժամանակ դիմում բժշկի, հոգեբույժին կամ հոգեբանին դիմելը համարում են ամոթալի: Կառավարությունը եւս սա համարել է ամոթալի բան, ինչը վկայում է նման կենտրոնների նկատմամբ պետական վերաբերմունքը: Այնինչ պետք է այսօրինակ հաստատությունները հագեցած լինեին նորմալ մասնագետներով եւ բոլոր կարգի պայմաններով, մեծ ուշադրության կենտրոնում: Մեզանում բուժման մեթոդների բացակայության պատճառներով պսիխոզները բարդացել են, նեւրոզները՝ երիտասարդացել:

Այս խնդիրները կարգավորելու փոխարեն կառավարությունը վաճառքի է հանել Նեւրոզների կլինիկան: Բայց պարզից էլ պարզ է, որ հիվանդանոցը վաճառելով՝ դեպրեսիան չես բուժի:

Մասնավորեցման վերաբերյալ գնահատականը ճշտելու համար զրուցեցինք Նեւրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ:

- Ի՞նչ գնահատական ունեք կլինիկայի վաճառքի վերաբերյալ:

- Պետությունը գտնում է, որ մասնավորեցնելու դեպքում կլինիկան ավելի կզարգանա: Պայմանն էսպիսին է, որ ով էլ դառնա տնօրենը, տերը, պետք է պրոֆիլը պահպանի: Սա կառավարության քաղաքականությունն է: Եթե պրոֆիլը պահպանվի, շատ սարսափելի բան չի կատարվի: Կարեւոր է, որ հիվանդանոցը գործի:

- Հնարավոր չէ՞ր հիվանդանոցը ոտքի կանգնեցնել որպես պետական հիմնարկ, պետական միջոցներով:

- Նախ՝ ես ոչ միայն բժիշկ եմ, այլեւ զինվորական եւ գտնում եմ, որ վերադասի հրամանը պետք է կատարել: Երկրորդը․ պետությունը գտնում է, որ չի կարող այդ բեռը տանել առաջ, ասում է, որ մեր պետության մեջ առողջապահության ոլորտում այլ պրոբլեմներ շատ կան: Գուցե մասնավորեցումից հետո լավ աշխատի: 85 թվականից հետո ոչ մի փոփոխություն այստեղ չի արվել պետության հաշվին: Մեկ անգամ վերանորոգվել է ընդունման պահին: Վերջին երեք տարիների ընթացքում արտասահմանյան ներդրողների միջոցով բավականին վերանորոգումներ են սկսվել, 40 տոկոսը վերանորոգված է: Պետությունը չի կարող օգնել, գուցե մասնավորն օգնի հիվանդանոցը ոտքի կանգնեցնելու հարցում:

- Վնասո՞վ է աշխատում:

- Բոլոր տարիներն աշխատել է օգուտով:

- Կառավարությունը մասնավորեցումը հիմնավորում է նրանով, որ կլինիկայի ծառայությունները կազմակերպվում են նաեւ բազմապրոֆիլ երկու բժշկական կազմակերպություններում եւ հոգեկան առողջության կենտրոններում: Ձեր կենտրոնը ոչնչով չի՞ առանձնանում:

- Մենք օգտագործում ենք եզակի բուժական մեթոդներ՝ հոգեբանական, ինչպիսին գեղարվեստն է, թատրոնը, ներկայացումները, հիպնոսը: Դեղերով նեւրոզ չեն բուժում: Մենք միակն ենք Հայաստանում, որ նման մեթոդներով է բուժում:

- Անձնակազմի գնահատականն ինչպիսի՞ն է մասնավորեցմանը:

- Դա լուրջ բան է մեզ համար, եւ շատ դժվար է միանգամից կողմնորոշվել ու միանշանակ պատասխան տալ: Եթե ես մնամ այստեղ ղեկավար, ամեն ինչ կանեմ, որ անձնակազմը մնա եւ ծառայությունը շարունակի: Ես պոզիտիվ եմ տրամադրված: Կարեւոր չէ՝ ես լինեմ, թե ուրիշը, կարեւոր է, որ ծառայությունը շարունակվի: Սա շատ պետք է մեր հանրապետության համար: Նեւրոզները շատ-շատ են: Ոչ բոլորն են գնում բուժվելու, ամաչում են, բանը բանից անցնում է: Հայաստանում շատ բաներ ենք տեսնում, որ աշխարհում չկա: Մենք պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմը բերում է նեւրոզների աճ, մենք ունեցել ենք երկրաշարժ, որի հետեւանքները շարունակվում են, սոցիալ-տնտեսական խնդիրներ ունենք, էմիգրացիայի պրոբլեմ, կիսատ ընտանիքների պրոբլեմ: Սրանք բոլորը բերում են նեւրոզների: Պետք է հոգեբանական, հոգեթերապեւտիկ կենտրոնները պահպանվեն:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 607 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan