Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ...
Ամենաընթերցված լուրերը
Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար...
Հարցում

Սա «Ելքի» դեմ է արված

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխության նախագիծ, որի մի դրույթը, ըստ էության, անուղղակիորեն ուղղված է «Ելքի» դեմ։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մշակած նախագծով իշխանությունները մտադիր են ավագանու խմբակցություններին զրկել միանձնյա հանրահավաքներ անցկացնելու նախաձեռնության իրավունքից։ Իհարկե, մինչ օրս դեռ նման նախադեպ չի եղել, որ Երեւանի ավագանու որեւէ խմբակցություն այս հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գա, բայց դա չի նշանակում, որ ապագայում էլ նման բան չի կարող լինել։ Հատկապես հիմա, երբ Երեւանի ավագանու խմբակցություններն ակտիվ աշխատում են։ Իշխանությունները, ըստ ամենայնի, կանխազգալով վտանգը, որոշել են էս գլխից խմբակցություններին զրկել այդ իրավունքից։ Իսկ դրա հիմնական «շահառուն» այս դեպքում լինելու է «Ելքը»։ Երբ քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավորները բարձրաձայնեցին այս դրույթի քաղաքական ենթատեքստի մասին եւ խնդրեցին հիմնավորում ներկայացնել, նախագծի զեկուցողներից համոզիչ հիմնավորում չհնչեց, միայն ասացին, որ պատրաստ են նորից քննարկել այս հարցը։ Երեկ այս հարցն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ մեծամասնության կողմից ընդունվեց:

«Ելքն» ու «Ծառուկյան դաշինքը», որը եւս դեմ արտահայտվեց այս փոփոխությանը, չմասնակցեցին քվեարկությանը՝ հույս ունենալով, թե կտապալեն։

«Գործող օրենքով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն քաղաքապետը եւ խմբակցությունը։ Հիմա ուզում են փոխել՝ «խմբակցություն» բառը դուրս են հանում, իրավունքը տալիս են բացառապես քաղաքապետին եւ ավագանու անդամների ընդհանուր թվի 1/3-ին։ Այսինքն՝ 65 հոգուց 23-ը պիտի կողմ լինի, որ նոր նախաձեռնություն սկսվի։ Դա, իհարկե, դեռ չի նշանակում հանրաքվեի նշանակում։ Հիմա ուզում են հանել ու չեն բացատրում, թե ինչու են հակասում, որովհետեւ ո՛չ Սահմանադրությանն է հակասում, ո՛չ օրենքին»,- մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։ Նրա խոսքով՝ իշխանություններն այս կետը փոխում են, որովհետեւ վախեր ունեն, որովհետեւ, ըստ նրա, հնարավոր է ինչ-որ հարցի վերաբերյալ քաղաքական օրակարգ ձեւավորել։ Դա էլ ենթադրում է հարցազրույցներ, լսումներ, աղմուկ կարող է բարձրանալ։ Իհարկե, վերջում մեծամասնությունն է որոշելու՝ ընդունե՞լ հանրաքվե անցկացնելու առաջարկը, թե՞ ոչ։

«Ես հստակ ասում եմ՝ սա «Ելքի» դեմ է արված, որովհետեւ գիտեն, որ կա «Ելքի» պես ակտիվ խմբակցություն, որը, չնայած տարբեր դժվարություններին, շատ ակտիվ աշխատելու է»,- նկատեց Լենա Նազարյանը։

Նախագծի հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս փոփոխությունների նախագիծը միտված է Սահմանադրության եւ օրենքների որոշակի դրույթների համապատասխանեցմանը։

«Մասնավորապես, Ձեր նշած օրինակը, որը մեծ քննարկումների տեղիք տվեց։ Դա վերաբերում է նրան, որ Երեւանի ավագանու խմբակցությունները հնարավորություն ունեն հանրաքվե նախաձեռնելու հարց բարձրացնել, բայց նույն օրենքի մեկ այլ հոդվածով նշված է, որ այդ իրավունքը տրված է միայն Երեւանի քաղաքապետին եւ Երեւանի ավագանու 1/3-ին։ Այսինքն՝ այստեղ ընդամենը հակասություն կա օրենքի երկու դրույթների մեջ, եւ կառավարության ներկայացրած օրենքների նախագծի մեջ փորձ է կատարվել հստակեցում մտցնել»,- ասաց ՀՀԿ-ական զեկուցողը։

Նա, իհարկե, ընդունեց, որ կային այլ տարբերակներ եւս։ Բայց, չգիտես ինչու, ընտրել են հենց այս տարբերակը։ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այս հարցը մինչեւ երկրորդ ընթերցում եւ այլ լուծումներ ընտրել։ Բայց հստակ չասաց, թե պատրա՞ստ են, արդյոք, այնպես փոփոխել, որ խմբակցությունները չզրկվեն հանրաքվե նախաձեռնելու հնարավորությունից։

- «Ելք»-ում այն տպավորությունն ունեն, որ սա հենց իրենց դեմ է ուղղված, քանի որ ակտիվ են իրենք Երեւանի ավագանիում, եւ գուցե իշխանությունները, դրանից ելնելով, վախ կամ մտահոգություն ունեն եւ ուզում են այդ մի գործիքից գոնե զրկել «Ելքին»։

- Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ այդպիսի բան իրականում չկա, որովհետեւ, նախ՝ ավագանուն բազմաթիվ հնարավորություններ տրված են, եւ կարծում եմ, որ իրենք շատ լավ օգտագործում են այդ հնարավորությունները։

- Բայց դուք այդ մի հնարավորությունից զրկում եք նրանց։

- Նորից եմ կրկնում՝ ոչ թե այդ հնարավորությունից զրկում են, այլ ընդամենը կառավարության ներկայացրած փոփոխությամբ փորձ է կատարվել շտկում մտցնել օրենքի երկու դրույթների մեջ։ Բայց, միեւնույն ժամանակ, նորից ուզում եմ ընդգծել, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ շարունակելու ենք քննարկումները, այդ թվում եւ այդ հարցի շուրջ։

- Պատրա՞ստ եք ընդառաջ գնալ եւ մեկ ուրիշ դրույթում համարժեք փոփոխությամբ վերականգնել այդ իրավունքը։

- Ինչ-որ լուծումներ․․․ ես նորից եմ կրկնում՝ չեմ ուզում ժամանակից շուտ որոշում կայացնել, որովհետեւ դա ե՛ւ հանձնաժողովի, ե՛ւ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա պետք է ընդհանուր լուծումը գտնենք, եւ այդ քննարկումների արդյունքում, կարծում եմ եւ հուսով եմ՝ կգտնվեն նոր լուծումներ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 649 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan