Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում...
Ամենաընթերցված լուրերը
Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա...
Հարցում

Վարչապետի անփառունակ տարեդարձը

Հանրապետականը պատշաճ չնշեց վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման «տարեդարձը»՝ վարչապետության մեկամյակը, որը համընկել էր կառավարություն-ԱԺ կանոնակարգով նախատեսված հարցուպատասխանի հետ։ Այդ նիստից պարզ դարձավ, որ Կարապետյանի դիրքերն այնքան են թուլացել, որ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը չէր էլ փորձել բերման ենթարկել իր զորքին։ Հանրապետականների «խրամատների» մոտ կեսը դատարկ էր, իսկ օլիգարխիայի գումարտակը՝ նիստից փախած։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում այս հատվածն անառիկ էր, կազմ ու պատրաստ՝ կատարելու Բաղրամյան 26-ից եւ ԱԺ ղեկավարությունից իջեցվող հրահանգները։

2018-ին վարչապետի հարցը եւ Կարեն Կարապետյան, թե Սերժ Սարգսյան երկընտրանքն իշխող կուսակցությունում ապատիա է առաջացրել։ ՀՀԿ-ում չգիտեն, թե ինչպես պահեն իրենց, զգուշավոր են անգամ ընդդիմադիր հատվածը եւ «Ծառուկյան դաշինքը»՝ նրանց թիրախում էին նախեւառաջ ՀՅԴ-ական նախարարները, իսկ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ զրո առճակատում։ Ի դեպ, դաշինքի պատգամավորներն այնքան էին երկար-բարակ ծամծմում ասելիքը, որ չէին հասցնում ժամանակի մեջ տեղավորվել եւ հարց հնչեցնել։ Օրինակ, «Հավ» մականունով Վանիկ Ասատրյանը հարց տալուց առաջ զգուշացրեց, որ խնդրի «բովանդակությունն ու տարածքը» մեծ է, ավաղ՝ ինքն էլ չտեղավորվեց այդ տարածքում։ Իսկ Վարդան Ղուկասյանին Արա Բաբլոյանի մեծահոգությունը փրկեց, որը, խախտելով կանոնակարգ-օրենքը, ժամանակը լրանալուց հետո մոտ կես րոպե չանջատեց պատգամավորի բարձրախոսը եւ թույլ տվեց, որ հարցը մինչեւ վերջ հնչեցնի։

Սակայն, ընդհանուր առմամբ, ընդդիմադիրներն այնքան պասիվ էին, որ Կարեն Կարապետյանի մեկամյակի գնահատականի հարցը հնչեցրեց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը։

Վարչապետը հղում կատարեց երեկ հրապարակած հաշվետվությանը՝ կառավարության կարեւորագույն չորս ոլորտների վերաբերյալ, փաստելով, որ մեր մակրոտնտեսական ցուցանիշներն ամենալավն են, քան ԱՊՀ բոլոր երկրներում։ Ավելացրեց նաեւ, որ ինքն ավելիի ակնկալիք ունի, ինչն էլ փորձելու է իրագործել։ «Ելք» խմբակցությունն էլ էր կարծես «մեծացել» ու վերանայել նախկին չարաճճի պահվածքը։ Երեկվա նիստին նրանք Կարապետյանի մնալ-չմնալու մասին որեւէ հարց չտվեցին։ Փոխարենը Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով: Հիշեցնենք՝ այս խմբակցությունը համանման նախագիծ է դրել շրջանառության մեջ։ «Արդյոք դուք՝ որպես կառավարություն, գնահատե՞լ եք ԵՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը, եւ Հայաստանն ի՞նչ կորցրեց»,- հարցրեց պատգամավորը: Նա հետաքրքրվեց՝ կառավարությունն ունի՞ սցենար, որ որոշ ցուցանիշների դեպքում պետք է դադարեցնել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ պետք է սպասել, որ ինքն իր մահով մահանա: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ են գրավոր ու հաշվարկներով վերլուծություններ ներկայացնել այս հարցով:

«Ես կփորձեմ ձեր հարցերի փիլիսոփայությունը բացատրել: Ինչո՞վ է ԵՏՄ-ն լավ, դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ի՞նչ կլիներ, եթե մենք ԵՏՄ-ում չլինեինք, այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք մենք կորցրել ենք՝ ԵՏՄ ակումբի անդամ լինելով: Եթե կարող եք հուշել՝ խնդրեմ»,- ասաց նա: Նաեւ նշեց, որ Հայաստանն այլ երկրների հետ նույնպես զարգացնում է հարաբերությունները, օրինակ՝ Իրանի ու Թուրքմենստանի հետ: «Կգա պահը, որ մենք ԵՏՄ-ից դուրս կգանք, թե չէ, այս պահին մենք նման մտահոգություն չունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: Մանե Թանդիլյանն արձանագրեց, որ տարօրինակ է վարչապետի այն հայտարարությունը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ոչինչ չի կորցրել՝ ի դեմս 500 մլն․-անոց եվրոպական շուկայի։ Վարչապետը հակադարձեց՝ եթե դեպի Եվրամիություն Հայաստանի արտահանումն ավելի շատ է, քան դեպի ԵԱՏՄ, դա նշանակում է, որ մենք Եվրամիության շուկան կորցրե՞լ ենք: «Մենք 31 տոկոս արտահանման աճ ունենք Եվրամիության հետ: Իսկ ո՞վ է գնահատել, որ պետք է լիներ 46 տոկոս, բայց 31 է»։ Նիստի վերջում վարչապետը հետնամուտքով լքեց ԱԺ շենքը՝ թերեւս մեկ տարվա առիթով լրագրողներին առանձնապես ասելիք չուներ, քանզի կուսակիցներից ո՛չ հրավառություն, ո՛չ փուչիկներ, ո՛չ էլ գովեստի խոսքեր չստացավ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 489 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan