Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցված լուրերը
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա... Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայ... Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավ... 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ... Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանան... Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցե... Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթ... Եվրոպան դեռ երկար կմնա կախված ռուսական գազից ... «Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու ... Իրանը նոր հրթիռ է ցուցադրել, որից անհանգստացա... Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորու... Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցե... Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները... Մերկելի որոշումը կհետաքննվի Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ մ... Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վ... Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե... Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյան... Հանձնարարականը եղել է ոչ թե այս վարչապետի, այ... Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայ... Պլանային ջրանջատում Կենտրոնում «Բագին» ամսագիրը 55 տարեկան է Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղ... ․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում
Հարցում

Արա Զոհրաբյանը անակնկալ կերպով հայտնվեց իր ընդդիմադիրների կազմակերպած քննարկմանը․ տեսանյութ,ֆոտո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ բողոքի ակցիային՝ գործադուլին միացած 184 փաստաբանները քննարկում էին հրավիրել, որի ընթացքում ելույթ ունեցան փաստաբանները, արտահայտեցին իրենց տեսակետները։

Քննարկմանը անակնկալ կերպով ներկա էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը լուռ հետեւեց փաստաբանների քննարկմանը, այնուհետեւ ելույթ ունենալու հնարավորություն խնդրեց, որի ընթացքում փաստաբանների հետ հարցուպատասխան տեղի ունեցավ։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որին արդեն երեք ամիս է՝ կարգադրիչները չեն թողնում մուտք գործել նիստերի դահլիճ, ասաց, որ զննությունների, խուզարկությունների խնդիրն առաջացավ երեք ամիս առաջ, երբ փաստաբաններին սկսվել է պահանջ ներկայացվել` ցույց տալ իրենց պայուսակի, գրպանների պարունակությունը․ «Սկզբից այդ պահանջը ներկայացվում էր բոլորի նկատմամբ: Այն փաստաբանները, որոնք հրաժարվել են ապօրինի պահանջից, նրանց մուտքը դատարան արգելվեց, ժամանակ առ ժամանակ սկսվեց ընտրողական մոտեցում ցուցաբերել, կային փաստաբաններ, որոնց հնարավորություն տրվեց մուտք գործել դատարան, երբ մետաղորսիչն արձագանքում էր: Օրինակ` իմ նկատմամբ այն պահպանվեց մինչեւ վերջ, եւ ես հնարավորություն չունեմ դատական նիստերին մասնակցելու»:

Շուշանյանի խոսքով՝ որպեսզի ապօրինի պահանջներ չներկայացվեին, Փաստաբանների պալատի նախագահը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեր խնդրի վերաբերյալ և իրականացներ իր հիմնական գործառույթը՝ փաստաբանների իրավունքի պաշտպանությունը պետական մարմինների հետ հարաբերություններում.«Եթե այդ ամենն արվեր, ապա հիմա այս հարցն օրակարգում չէր լինի: Սկզբից սկսվեց քննարկվել, թե դատական կարգադրիչի պահանջը զննությո՞ւն է, թե՞ խուզարկություն, սակայն ՓՊ նախագահի թեթև ձեռքով դա հիմնավորվեց որպես զննություն: Որևէ փաստաբան զննությունից չի հրաժարվել, մեր պահանջն է, որ զննությունը տեղի ունենա փաստաբանի արժանապատվության հարգման և զննության կարգի հիման վրա: ՓՊ նախագահը արդեն իսկ հայտարարեց, որ դա զննություն է, այնինչ խուզարկություն է և հայտարարություն ստորագրեց Դատական դեպարտամենտի հետ հայտարարություն ստորագրվեց»:

Մուշեղ Շուշանյանն ասաց, որ Փաստաբանների պալատի նախագահն ասել է, որ  որևէ մեկը կարող է իր հետ օրինակ նռնակ տանել. «Այսինքն` որևէ մարմին դա չի հայտարարում, այլ ասում է ՓՊ նախագահը: Իմ գնահատմամբ սրանք իրենց ծավալով ու ժամանակի տևողությամբ աննախադեպ հետապնդումներ են, երբևէ նման բան տեղի չի ունեցել: Ցավով պետք է նշեմ, որ ՓՊ-ն և խորհուրդը վերածվել են փաստաբանների դեմ հետապնդումների գործիքի, ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ և կարող եմ իմ ասածը հիմնավորել»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի ասել, որ փաստաբանները կարող են նռնակ տանել, դա ասել է ընդհանուր, որ կարող է նման բան լինել.«Հարցը պետք է կարգավորվի, փաստաբանի արժանապատվությունը ոչ ոք իրավունք չունի վիրավորի: Այս հարցերը պետք է լուծվեն: Մեր 1852 հոգանոց համայնքում բոլորս կատարյալ չենք, ձեր մեջից ամենամեծ թերություն ունեցողը ես եմ: Հարցերը պետք է լուծվեն»:

Փաստաբանների պալատի նախագահը շարունակում է կարծել, որ դատարաններում տեղի ունեցողը զննություն է. «Ես անկեղծ ասեմ՝ այդպես եմ մտածում, որ դա զննություն է,  ես իրոք մտածում եմ, որ դա խուզարկություն չէ, խուզարկությունն այն է, որ զննություն իրականացնողը միջամտի և ձեռքով վերացնի թերությունները»:

Նշենք, որ Արա Զոհրաբյանի խոսքի ընթացքում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը եւ Արթուր Գրիգորյանը լքեցին դահլիճը։

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտվել է 603 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan