Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցված լուրերը
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա... Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայ... Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավ... 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ... Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանան... Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցե... Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթ... Եվրոպան դեռ երկար կմնա կախված ռուսական գազից ... «Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու ... Իրանը նոր հրթիռ է ցուցադրել, որից անհանգստացա... Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորու... Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցե... Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները... Մերկելի որոշումը կհետաքննվի Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ մ... Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վ... Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե... Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյան... Հանձնարարականը եղել է ոչ թե այս վարչապետի, այ... Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայ... Պլանային ջրանջատում Կենտրոնում «Բագին» ամսագիրը 55 տարեկան է Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղ... ․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում
Հարցում

Երկաթե վարագույր այլևս չկա, Թումանյանի ոգին մեզ դուրս հանեց «Խավարումից»

Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին բացված «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին, օրեր առաջ մշակույթի նախարարության հրահանգով փակվել է։ «Զրպարտության հետեւանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների, եւ, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) եւ խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաեւ արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով իմ վրա գործ սարքեց այդ մարդը»,- օրեր առաջ «Հայելու առաջ» հեռուստահաղորդման եթերում ասել էր թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։ 

Կատարվածն այս երկու օրում դատապարտեցին թե՛ մի շարք արվեստագետներ, թե՛ քաղաքական գործիչներ, իսկ «Ելք» դաշինքը պահանջեց ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որեւէ գրաքննության. «Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին եւ կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ»:

Կցկտուր էին նաեւ փոխնախարար Արեւ Սամուելյանի եւ նախարար Արմեն Ամիրյանի պատասխանները։ Եթե փոխնախարարն ասել էր. «Կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր», ապա Ամիրյանը նշել էր, որ «Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը, եւ թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»։

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ասում է, որ իրենք նախարարության եւ ԶԼՄ-ների էջերին ուղարկել են իրենց շրջաբերականը ցուցահանդեսի բացումից դեռ օրեր առաջ, այսինքն՝ համապատասխան իրազեկում եղել է։ Նա կատարվածը միանշանակ կապում է ստացված 2 հեռախոսազանգերի հետ. «Առաջին զանգը եղել է ավելի վաղ՝ Տաճատ Սարգսյանի կողմից, որի սպառնալիքները ես առանձնապես լուրջ չեմ ընդունել, բայց 2-րդ զանգի հեղինակն ավելի ցինիկ էր եւ զրպարտանքներով լի։ Եթե 1-ին զանգի հեղինակը զրպարտում էր քաղաքական բաների մեջ, 2-րդ զանգի հեղինակն անձնական զրպարտանքներ էր հնչեցնում։ Ասում էր՝ դաշնակցական հոտ է գալիս..., այսինքն՝ սա ո՞ր թիվն է, մի՞թե դու չգիտես, որ Դաշնակցությունն այսօր կոալիցիայի մեջ է, ախր, անհեթեթություններ էր ասում, եւ ոչ մի տրամաբանություն չկար այդ մարդու խոսքերի մեջ։ Ստալինյան ռեժիմի նույն որակն էր, նույն ոճը, ու դա էր սարսափելի։ Դրանից մի քանի ժամ հետո կարգադրություն եկավ, որ պետք է փակել, ես էլ անմիջապես հավաքել տվեցի, որովհետեւ նախարարի բանավոր հրամանն էր»։

Թե նախարարությունը եւ նախարարն ինչ հիմնավորում են տվել, երբ 22 օր անց հրահանգել են հավաքել ցուցահանդեսը, Թուխիկյանը նշում է, որ ոչ մի հիմնավորում չի ստացել, ամեն ինչ պարզ է եղել իր համար. «Ես հասկանում եմ, որ դա իրենց նախաձեռնությունը չէ, իրենք չեն սրա հեղինակը, այլապես 22 օր չէր մնա, եթե ինչ-որ սխալմունք լիներ»։

Թուխիկյանը, էթիկայից ելնելով, չի ուզում մեկնաբանել փոխնախարար Արեւ Սամուելյանի, ապա նաեւ Արմեն Ամիրյանի տված պարզաբանումները. «Ուղղակի միայն կասեմ, որ ցուցահանդեսի մասին ոչ միայն մեկ ամիս առաջ, այլեւ մեկ տարի առաջ տեղեկացրել ենք, որովհետեւ նախարարությանը մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիր, որտեղ նշվում են մեր անելիքները, եւ որի համար փող ենք ուզում նախարարությունից։ Մենք ներկայացրել էինք նաեւ «Թումանյանի որդիների ճակատագիրը» պայմանական վերնագրով ցուցահանդեսը, որովհետեւ, գիտեք, ստեղծագործական պրոցեսի վերջում է գալիս վերնագրի ընտրությունը, ուշ է վերնագիրը զտվում, բայց մենք գիտեինք ինչի մասին է դա լինելու՝ Թումանյանի զավակների ողբերգական ճակատագիրը, դրա համար այդպիսի պայմանական վերնագիր դրեցինք, որը հետո դարձավ «Խավարում»։ Ճիշտ է՝ նախարարությունը գումար չի տվել, բայց սուբսիդիայով մեզ վրա պարտավորություն են դրել պայմանագրով, որ դա մյուս տարվա մեջ պետք է անենք»։

Ինչպես ընդգծում է թանգարանի տնօրենը՝ ոչ ոք, այդ թվում՝ ինքը, չէր կարող կանխատեսել, որ նման արձագանք կարող է ունենալ ցուցահանդեսը. «Այս երկու օրվա իրադրությունը ցույց տվեց, որ հնարավոր չէ խափանել ցուցահանդեսը, որովհետեւ այն արձագանքը եւ այն սատարումը, որ մեր թանգարանն ունեցավ ամբողջ Հայաստանից, ամբողջ լրատվական դաշտից՝ լինի իշխանական, թե ոչ իշխանական, շշմելու բան է, դուք չեք պատկերացնի, թե մենք ինչ երջանիկ ենք։ Երեւի Թումանյանի ոգին էր, որ մեզ փարվեց ու իսկապես դուրս հանեց այդ խավարումից։ Այն բորբոքված վիճակը, որ հիմա կա, եւ արդարացի բորբոքված վիճակը՝ սա ամեն ինչ արժեր, այս ցուցահանդեսը ես կարող եմ տալ ուրիշ մեկին՝ իր տարածքում ցուցադրի, ցուցահանդեսն այս պահին էլ կա համացանցում։ Երկաթե վարագույր չկա այլեւս։ Ես ընդամենը 2 զանգ եմ ստացել՝ սպառնալիքներով, բայց ստացել եմ հազարավոր մարդկանց ֆեյսբուքյան եւ հեռախոսային զանգեր, նամակներ, իսկ դա մի ամբողջ կյանք արժե»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 1136 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan