Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցված լուրերը
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա... Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայ... Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավ... 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ... Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանան... Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցե... Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթ... Եվրոպան դեռ երկար կմնա կախված ռուսական գազից ... «Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու ... Իրանը նոր հրթիռ է ցուցադրել, որից անհանգստացա... Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորու... Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցե... Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները... Մերկելի որոշումը կհետաքննվի Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ մ... Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վ... Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե... Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյան... Հանձնարարականը եղել է ոչ թե այս վարչապետի, այ... Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայ... Պլանային ջրանջատում Կենտրոնում «Բագին» ամսագիրը 55 տարեկան է Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղ... ․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում
Հարցում

Լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին

Սեպտեմբերի 13-ին լրանում է «էն սհաթի» մեկ տարին, երբ Կարեն Կարապետյանի ոտը դիպավ հայոց տնտեսության «անլիս» անդաստանին: Կարապետյանի՝ Հայաստանի տնտեսության փրկչի, ռեանիմատորի, խիրուրգի, հեքիմի մուտքը կառավարություն շատերը գուցե օրհնեցին, ինչպես «էն սհաթը», երբ «ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»: Վարչապետը պիջակն աթոռի թիկնակին գցելուց իրեն հատուկ շեշտադրմամբ դիագնոզեց՝ «Հայաստանի տնտեսության վիճակը շատ ծանր է»: Այս նախադասությունը, թերեւս, միակն է, որն արտաբերվեց ճիշտ շարադասությամբ եւ հայերենի ճիշտ առոգանությամբ: Դրանից հետո հնչած հայտարարություններն ու գնահատականները եղել են կամայական շարադասությամբ ու ղարաբաղա-ռուսական ակցենտով, ինչպես որ հայրենի տնտեսության կառավարումն ու տնօրինումն են իրականացվում: Նրա պաշտոնամուտն ազդարարվեց նախկին վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին քաղաքական կոնկուրենցիայից դուրս թողնելով՝ «առվակ դարձնելով», ստիպելով վերջինիս նվիրվել սեփական բիզնեսի օպտիմալացմանը, այժմ էլ հավակնում է կոնկուրենտ դառնալ «մայր գետին»՝ վարչապետի ապագա թեկնածու Սերժ Սարգսյանին (եթե, իհարկե, հավատանք քարոզչությանը, որ վերջինս հավակնում է այդ պաշտոնին): 

Ժամանակավոր, միջանկյալ, անորոշ ապագայով պաշտոնյայի կարգավիճակը, որը քարոզվում է նրա պաշտոնավարման առաջին իսկ օրվանից, անհերքելի է, որ կաշկանդում է նաեւ իրեն՝ վարչապետին, ստիպելով մերթ ընդ մերթ անդրադառնալ իր կարգավիճակին. «Երբեք չեմ երազել վարչապետ լինել եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»: «Ես եկե՞լ եմ երկարատեւ աշխատելու՝ ոչ: Ցանկություն ունե՞մ երկարատեւ աշխատելու՝ եթե հաջողակ լինեմ, այո: Ես չեմ կարող բեռ դառնալ, եթե ես ընդունելի չլինեմ»: Թեեւ Կարապետյանը գործադիրի ղեկավարն է, սակայն նրա մեկամյա գործունեության գլխավոր, առարկայական ձեռքբերումը պետք է փնտրել իշխանության մյուս թեւում՝ օրենսդիրում, ի դեմս նորընտիր ԱԺ-ի՝ միմյանց խառնված ինքնամոռաց գետերից ու առուներից ձեւավորված: Հենց այդ նպատակի համար էր Կարապետյանը ոտք դրել «հայոց լիս աշխարհ», եթե վերհիշենք նրա պաշտոնամուտի ժամանակ հնչած մեկնաբանությունները: Այդ է պատճառը, որ շատերը նրան համարում են իր միսիան ավարտած պաշտոնյա, ոմանք էլ նրա «ոտքն առայժմ կախ գցելու» վարքագիծը մեկնաբանում են 2018-ին եւս վարչապետ դառնալու հավակնության կոնտեքստում:
Մինչ կհստակեցվեն նրա քաղաքական ապագայի հարցերը՝ ամփոփենք վարչապետի անցած մեկամյա ուղին՝ վերհիշելով նրա ունիկալ մտքերը, իջեցրած հրովարտակներն ու տված ցուցումները:

Նպատակների մասին. «Մեր հիմնական խնդիրն է՝ ստեղծել անվտանգ, անկախ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան։ Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա եւ ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի եւ ներդրողների համար»։
Թիմի մասին. «…Աչքը կշտանալու կամ կոշտ հոգեբանության հատկությունը փողի քանակից եւ դրամապանակի հաստությունից չէ: Ես գիտեմ բազմաթիվ մարդիկ, եթե կարելի է այս բառն օգտագործել` կուշտ են: Թիմն ընտրելիս ես ընտրել եմ այն մարդկանց, որոնց բարոյական կերպարի վրա, համոզված եմ եւ վստահ եմ, որ պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման եւ բիզնեսի լոբբինգ անելու համար: Եթե այդպես չլինի, ես առաջինը դրա դեմը կառնեմ»:

Կառավարության ծրագրի մասին. «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետեւ, եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի»։ «Ես 5 տարվա ծրագրի մասին 3 ամիս է՝ զռռում եմ։ Նենց չի, որ ինձ տեսած լինեք՝ այդ ծրագիրը լսած չլինեք։ Լսել եք, չէ՞։ Բա որ առավոտ զարթնում, կոֆե եք խմում, թրաշվում եք կամ չեք թրաշվում, մտքներովդ չի անցել, չէ՞, մի հատ գնանք՝ ծրագիրը նայենք, այս մարդն այսքան զռռում է»։

ԵԱՏՄ-ի մասին. «Ցավոք, մենք շատ ապրանք, արտադրանք չունենք, որոնք Եվրոպայում մրցունակ են, ընկալելի են, ընդունելի են: Մտնելով այդ ակումբը (ԵԱՏՄ)՝ մենք հնարավորություն ունենք 200 միլիոնանոց շուկայում աշխատել: Էֆեկտիվ կաշխատենք, լավ կլինի, ոչ էֆեկտիվ՝ լավ չի լինի: Եթե լավ չի լինի, դա չի նշանակում, որ բուն մտնելու փաստն էր վատը, դա նշանակում է, որ մենք էֆեկտիվ չենք: Երկրորդը․ մենք մերժո՞ւմ ենք բոլոր մնացած հարթակներն աշխարհում․ իմ կարծիքով՝ ոչ: ԵՏՄ անդամ լինելով՝ մեր ձեռքը մեկը բռնե՞լ է Եվրամիություն գնալու, փորձելու բիզնես անելու․ իհարկե՝ ոչ: Ավելին ասեմ՝ ԵՏՄ-ի անդամ լինելով՝ Հայաստանը եզակի շանս ունի: Բոլոր հինգ անդամ երկրները գիտեք, Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները գիտեք: Եվրոպայում բիզնեսներ կան, որ այդքան էլ գոհ չեն այդ սանկցիաներից, ու իրենք ուզում են այդ շուկայի մեջ մնալ: Լավագույն հարթակը, եթե մենք այդ ազդակները տանք, համապատասխան միջավայրը ներդրումների համար ստեղծենք, որպեսզի Հայաստանով մտնեն ԵՏՄ երկրների մեջ, իմ պատկերացմամբ՝ Հայաստանն ունի»:

Օֆշորի մասին. «Օֆշորային ընկերություններին ես վերաբերվում եմ շատ ռացիոնալ, եթե նույնիսկ ժամանակին փողը գնացել է, ինչ-որ տարբերակով կարողանանք Հայաստան բերել, լավ արդյունք է: Եթե օֆշորը ներդրում է անում եւ այստեղ սուբյեկտ է ստեղծում, որը ենթարկվում է այստեղի օրենքներին, ինքը հարկերից չի կարող խուսափել»:
Պետական միջոցների գողության մասին. «Պրիմիտիվ գողությունը վերջացրեք, ձեր համակարգում էդ ամեն ինչը կարգի բերեք: Երբ ինձ պատմում են, թե ինչ սխեմաներ էին անում… եթե մարդիկ իրենց խելքն օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ՝ շատ ավելի լավ կլիներ»:

Բիզնեսի զարգացման մասին. «Մենք մինչեւ որակը չփոխենք, չգիտեմ ուր ենք գնալու: Ընդհանրապես, վաղվա օրը գրագետ մարդու օր է: Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես ինչ ես անում ու էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու մրցակցային դաշտին: Եկեք առաջարկ ներկայացրեք՝ ոնց ենք մենք մեր գյուղացուն, մեր ֆերմերին կրթում, ու ձեւակերպեք իմ ֆունկցիան այդ գործում»: «Ձեր բիզնեսը ձեր փոխարեն ոչ ոք չի զարգացնելու, մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու, ոչ ոք մեզ ձրի փող չի տալու: Փող ենք տալիս, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա»:

Սննդի անվտանգության մասին. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»:
Սյունիքն Իսրայել դարձնելու մասին. «Նյու Յորքում, Վաշինգտոնում տենց ա՝ սեփական տան դիմացը ձյուն մաքրելն իրա խնդիրն ա: Բայց եթե չի մաքրում, իրան տեղական իշխանությունը, անկախ նրանից՝ ինքը ՑեՌեՈւ-ից ա, Կոնգրեսից ա, բիզնեսմեն ա, տույժ ու տուգանք ա դնում: …Եթե ունեք բանաձեւը՝ միլիարդ հարյուր միլիոն դրամ, էդ ի՞նչ ա, որ դուք մի հատ Սյունիքը չեմպիոնսկի չսարքեք: Մարզպետի մոտից դուրս չգաք ասեք՝ լսի, Քաջարանն էնքան միլիարդներ ունի, էդ միլիարդ հարյուրը տուր՝ երջանկացնենք: Ու կլինես չեմպիոն գյուղատնտեսության, ու մենք վաղը սաղ կգանք՝ Սյունիքում կսովորենք, կասենք՝ մեր Սյունիքը մեր Իզրայելն ա գյուղատնտեսության։ Դրա համար պետք ա հուպ տալ»:

Տաքսիստների մասին. «Պրոբլեմը բոլորս շատ լավ գիտենք, անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք՝ վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղեւորի հետ ոնց պիտի իրան պահի: …Պռոստը անթույլատրելի ա, 20-30 հազարով Մալաթիա-Սեբաստիայով պտտվելով՝ բերում են Երեւանյան լիճ՝ որպես Սեւան»:
Հեքիաթներին հավատալու մասին. «Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր է, այս պահին շա՞տ եմ հավատում հեքիաթների․ երեւի՝ այո, բայց առօրյայիս մեջ հեքիաթներով եմ օժտվում՝ չէ»:

ՀԳ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի ասաց. «Այ բալամ, էս խեղճին գռուզիտ եք արել»։ Վարչապետն էլ արձագանքեց. «Ինձ գռուզիտ անելը շատ դժվար է»։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 135 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan