Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցված լուրերը
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա... Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայ... Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավ... 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ... Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանան... Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցե... Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթ... Եվրոպան դեռ երկար կմնա կախված ռուսական գազից ... «Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու ... Իրանը նոր հրթիռ է ցուցադրել, որից անհանգստացա... Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորու... Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցե... Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները... Մերկելի որոշումը կհետաքննվի Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ մ... Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վ... Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե... Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյան... Հանձնարարականը եղել է ոչ թե այս վարչապետի, այ... Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայ... Պլանային ջրանջատում Կենտրոնում «Բագին» ամսագիրը 55 տարեկան է Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղ... ․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում
Հարցում

«Աէրոֆլոտն» անտանելի պայմաններ է ստեղծում ուղեվորի համար

Անցյալ շաբաթվա վերջին օրը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ՀՀ նախագահի մոտ ընդունելության էր, որտեղ աշխատել էր ամենավառ գույներով ներկայացնել ոլորտի վիճակը։ Նա զեկուցել է, որ 27 երկրների ավիացիոն իշխանությունների հետ Հայաստանը բանակցություններ է վարել, որ ակտիվացրել է իր դիրքը միջազգային շուկայում եւ այլն։ Հնարավոր է, որ Ավետիսյանի լավատեսության հիմքն ավիաշուկայի աշխուժացումն է։ Այս ամառ, իրոք, մարդիկ ավելի շատ էին ճանապարհորդում։ Բայց Հայաստանի ավիացիայի լավ աշխատանքի հետ դա կապ չունի՝ ինչպես լավ կամ վատ եղանակը։ Ավիացիայի վարչությունը կրկնում է անգիր արած մի ֆրազ․ «Մենք գնային քաղաքականությամբ չենք զբաղվում»։ 

Ոչ միայն չեն զբաղվում, այլեւ որեւէ լծակ գործի չեն դնում գնային իրավիճակը բարելավելու համար։ Մեր հարցումները տուրիստական գործակալություններում վկայում են, որ տոմսերի էժանացման միտում չի նկատվել։ Դեռ հակառակը։ Ավիաընկերություններն ամռանը, ինչպես միշտ, բարձրացրել են գները։ Ամենաթանկ ավիաընկերությունը եղել է ռուսական «Աէրոֆլոտը»։ Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերը երկու ուղղություններով հասել են մինչեւ 220-230 հազար դրամի։

«Էվըլայն վոյաժ» տուրիստական գործակալությունից հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, էժանացում շուկայում չի նկատվել։ «Միայն այն դեպքերում են էժանացման միտումներ նկատվում, եթե վաճառքում էժան կլասի տոմսեր են լինում։ Այդ դեպքում բոլորն իջեցնում են գները։ Բայց տատանումները մեծ չեն»,- ասում է գործակալության ներկայացուցիչը։ Ռուսական «Պոբեդա» ընկերությունը, որն անցյալ տարի մեծ աղմուկով ու տոմսերի անհավանական ցածր գներով մտավ շուկա, այս ամռանը Գյումրիից Մոսկվա տանում-բերում էր միջինը 112 հազար դրամով։

«Ջոյ տուր» տուրիստական գործակալությունից եւս հաստատում են, որ այս տարի ավելի շատ են սկսել ճանապարհորդել, սակայն գների վրա դա չի անդրադարձել։ «Էժանացում չկա։ Այս տարի ե՛ւ շատ են ճանապարհորդում, ե՛ւ շուտ են սկսել տոմսեր գնել։ Փետրվարին մենք արդեն տոմս էինք վաճառում հուլիս-օգոստոս ամիսների համար։ Իհարկե, հուլիսին անհամեմատ ավելի բարձր գներով էինք վաճառում»,- հայտնեց մենեջերը։ Ամսվա վերջում մնում են թանկ տոմսերը, ահա թե ինչու գներն ամեն ամսվա վերջում բարձր են։ Սեպտեմբերի սկզբին փոքր էժանացում է տեղի ունեցել։ «Աէրոֆլոտի» երկու ուղղության տոմսը վաղն արժե 137 հազար դրամ, Վիեննայինը՝ 190 հազար։ ԱՊՀ ուղղություններով ամենաթանկ ավիաընկերությունը մնում է ռուսական «Աէրոֆլոտը»։ Օգոստոսի վերջին այն դեպի Մոսկվա չվերթների համար 166-220 հազար դրամ գներ էր սահմանել։ Որքան ավելի է ռուսական այս ընկերությունն ամրապնդում իր մենատիրությունը մեր օդում, այնքան ավելի անհարմար պայմաններ է առաջարկում ուղեւորին։ Բոլորովին թարմ մի դեպքի մասին մեզ պատմեցին Մակարյան քույրերը։ Նրանք բուժման են մեկնելիս եղել Մոսկվա։ 280 հազար դրամ են վճարել երկու տոմսի համար, բայց թռիչքից մեկ շաբաթ առաջ պարզել են, որ բուժումը պետք է հետաձգեն։ 5 օր առաջ կապվել են «Աէրոֆլոտի» հետ, բայց չեն կարողացել տոմսերը վերադարձնել։ Ավիաընկերությունը նախ բուժումները հետաձգող հաստատությունից տեղեկանք է պահանջել, ապա, երբ քույրերն այն ներկայացրել են, հրաժարվել է հետ վերցնել տոմսերն ու վերադարձնել գոնե գումարի մի մասը։

Ավիաընկերություններն աշխատում են իրենց համար լավագույն պայմաններն ստեղծել՝ նվազեցնելով ծախսերը, օրինակ՝ ուղեւորի սննդի հաշվին։ Դրանց մեծամասնությունը հանել է բորտ-սնունդը։ «Աէրոֆլոտը», օրինակ, դա փոխարինել է ռուսական անհամ բուտերբրոդներով։


Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 604 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan