Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում
Ամենաընթերցված լուրերը
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ...
Հարցում

Ես չեմ կարծում, որ կան խանգարող հանգամանքներ Կարեն Կարապետյանի անձի շուրջ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «գործ տալու ինստիտուտի» դեմ ելույթ ունենալով հայտնի դարձած Անդրանիկ Կարապետյանը պնդում է, որ 2018-ից հետո վարչապետի ով լինելու վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել իրենց մոտ։ «Ժամանակը կգա, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք Դաշնակցության անունից, եւ ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ որպես պատգամավոր»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

- Կարո՞ղ է այդ հարցում Ձեր անձնական դիրքորոշումը տարբերվել Դաշնակցության դիրքորոշումից։

- Որպես քաղաքացի՝ կարող եմ ունենալ դիրքորոշում, բայց, համենայնդեպս, ֆրակցիայի շրջանակներում դիրքորոշումը մեկն է։

- Եթե ամփոփենք Կարեն Կարապետյանի եւ կառավարության մեկ տարին, ինչպե՞ս կգնահատեք։

- Դրական։

- Արժանի՞ է կամ պե՞տք է, որ 2018-ից հետո էլ նա լինի վարչապետ։

- Եթե քաղաքական որոշում լինի վարչապետի հետ կապված, ես չեմ կարծում, որ կան խանգարող հանգամանքներ կամ բացասական երեւույթներ Կարեն Կարապետյանի անձի շուրջ, որպեսզի նա չկարողանա ղեկավարել եւ չլինել վարչապետ։

- Իսկ եթե քաղաքական որոշում լինի, որ պետք է Սերժ Սարգսյանն զբաղեցնի այդ պաշտոնը։

- Նույնպես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում։

- Հասարակությունն ու որոշ ընդդիմադիր ուժեր են խոչընդոտներ տեսնում, չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանն զբաղեցնի այդ պաշտոնը։

- Երեկ պարոն Ծառուկյանը մի լավ պատասխան տվեց, եւ ես համաձայն եմ այդ պատասխանի հետ։ Ու ես միշտ, էդ նույն հարցը, որ ինձ տվել են, ազնվությամբ՝ ես նույն պատասխանն եմ տվել, որ ժողովուրդն իր կամքը դրսեւորել է ընտրությունների միջոցով եւ 50 տոկոս ձայն է տվել։ Բոլորս էլ գիտենք, որ այս ընտրությունները եղել են պարզ, մաքուր ընտրություններ։ Այսինքն՝ նախկինում էդ լցոցի, կարուսել եւ այլ, եւ այլ չի եղել։ Մարդիկ իրենց կամքն արտահայտել են, վերջ։ Եվ դրա հետ կապված՝ Սահմանադրությամբ եւ օրենքով, մեծամասնությունն է կառավարությունը ձեւավորելու եւ որոշելու, թե վարչապետն ով է լինելու։ Մնացածը՝ ով ինչ կխոսա, ինչ չի խոսա․․․

- Ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքե՞ր էլ չեն եղել։

- Դրա պատասխանը Դուք ինձանից լավ գիտեք, ես չեմ պատասխանի էդ հարցին։

- Ես լսել եմ, որ եղել են։

- Դե, ուրեմն, եղել են։ Դուք ավելի լավ եք տեղեկացված։

- Եթե եղել են, ինչպե՞ս է ստացվում, որ ժողովուրդը 100 տոկոսով իր վստահության քվեն է տվել «արդար, ազնիվ» ընտրություններում։

- Մարդիկ գնացել են, մտել են քվեախուց, գաղտնի ընտրությունների միջոցով ում ուզել են՝ նրան էլ ընտրել են։

- Լավ, եթե վարչական ռեսուրս է չարաշահվել, ճնշումներ են գործադրվել, կաշառք է բաժանվել, դա արդար եւ ազնիվ ընտրությո՞ւն է համարվում։

- Ես չգիտեմ էդքան տենց ճնշումների, եսիմինչերի, կաշառքի վերաբերյալ, հարցի պատասխանը գնացեք-փնտրեք իրանց մոտ։ Ով որ, տեղյակ եք, նման ճնշման է ենթարկվել, իրենց հարցերը տվեք՝ թող պատասխանեն։

- Լավ, Դաշնակցության համար հաճելի է, ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի՞ հետ աշխատել, թե՞ Կարեն Կարապետյանի։

- Ով լինի վարչապետ, մենք կաշխատենք ի բարօրություն մեր երկրի։

- Պարզապես մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ում օրերն են հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու այդ պաշտոնից։

- Առաջին անգամ եմ այդ մասին լսում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 394 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan