Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցված լուրերը
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա... Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայ... Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավ... 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ... Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանան... Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցե... Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթ... Եվրոպան դեռ երկար կմնա կախված ռուսական գազից ... «Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու ... Իրանը նոր հրթիռ է ցուցադրել, որից անհանգստացա... Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորու... Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցե... Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները... Մերկելի որոշումը կհետաքննվի Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ մ... Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վ... Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե... Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյան... Հանձնարարականը եղել է ոչ թե այս վարչապետի, այ... Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայ... Պլանային ջրանջատում Կենտրոնում «Բագին» ամսագիրը 55 տարեկան է Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղ... ․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում
Հարցում

Երեւանի ավագանու անդամներն այսօր «իրար էին ուտում» (ֆոտոշարք)

Այսօր Երեւանի ավագանու նիստը բավականին լարված մթնոլորտում անցավ։ «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամները, բացառությամբ խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի, oրակարգային գրեթե բոլոր հարցերի քվեարկություններից առաջ մայրաքաղաքի տարբեր խնդիրների վերաբերյալ տեսակետներ էին հայտնում, քննադատական ելույթներ ունենում: Այս լարված մթնոլորտում բազմաթիվ վիճաբանություններ տեղի ունեցան. միմյանց «բախվեցին» ԵԾ-ի ու ՀՀԿ-ի, ԵԾ-ի ու ԵԼՔ-ի, ԵԼՔ-ի ու ՀՀԿ-ի ավագանու անդամները, ինչպես ասում են՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն։

Կրքերը թեժացան հատկապես, երբ «ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի եւ ՀՀԿ-ից «Ծիտ» մականվամբ հայտնի Արմեն Սահակյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։ Բանն այն է, որ, ըստ Ալեն Սիմոնյանի, Սահակյանը վատ է խոսել «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ։ «Լսի, Ծիտ, այ տղա չի քո համար»,- դիմելով Արմեն Սահակյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով Սահակյանի մականունը, վերջինս էլ հակադարձեց. «Ծիտը քեռիդ ա է։ Ձենդ իջացրու, արա»։

Այս լեզվակռիվը մի քանի րոպե տեւեց, Ալեն Սիմոնյանը, դիմելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը վարում է նիստը, ասաց. «Մենք պետք է բոլորս էթիկայի կանոնները պահենք, չի կարելի, որ ձեր խմբակցության անդամը մեր խմբակցության անդամին, որը տարեց կին է, ամեն օր պարոն Բախշյանով դիմի, եթե նմանատիպ վերաբերմունք է լինելու, մենք իմանանք՝ մեզ ոնց ենք պահում։ Ո՞նց կարելի ա մեծ կնոջը դահլիճում ասի՝ լսի, Անո, պարոն Բախշյան։ Է՞դ ա, սե՞նց ենք վարվելու իրար հետ»։ Տարոն Մարգարյանն էլ խնդրեց միմյանց նկատմամբ լինել հարգանքով։

Խոսակցությանը խառնվեց ՀՀԿ-աական ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը, որը հայտնի է «Բլդի» մականվամբ՝ կոչ անելով Ալեն Սիմոնյանին հանդարտվել։ ԵԼՔ-ից Անի Խաչատրյանը եւս միջամտեց։ Ընդմիջումից հետո՝ միջանցքում, Հովհաննես Ավանեսյանը փորձեց հաշիվներ մաքրել Անի Խաչատրյանի հետ, վերջինս էլ ասաց՝ «2 մատով կխեղդեմ, օֆ չեմ անի»։

Նիստին վիճաբանություններն ու իրար վրա ցեխշպրտոցին շարունակվեց։ «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամները առաջին օրվանից, ինչ ոտք են դրել քաղաքապետարան, մշտապես բարձրացնում են էլեկտրոնային սարքերի չաշխատելու հարցը՝  նշելով, որ դրանց համար գումար է վճարվել: Այսօր եւս այդ հարցը բարձրացվեց Մարինա Խաչատրյանի կողմից եւ նա ավագանու նիստը համարեց գավառական ժողով։ Իսկ երբ Տարոն Մարգարյանը նրան ելույթի իրավունք չէր տալիս, «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամ Սոնա Աղեկյանն ասաց․. «Պարոն զեկուցող, սա Ձեզ համար ՍԱՍ-ի ժողովը չի»՝ նկատի ունենալով խորհրդարական ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցի աշխատակիցների հետ տեղի ունեցած հայտնի սկանդալային ժողովը։

ԵԼՔ-ի ավագանու անդամներն էլ պարբերաբար դժգոհում էին, որ ԵԾ-ն ոչ բովանդակային ելույթներ է ունենում, խանգարում իրենց։ «Երկիր Ծիրանին» էլ «տակ չմնաց»՝ ԵԼՔ-ին համարեց իբր ընդդիմադիր եւ շարունակեց իր թունդ ընդդիմադիր դիրքորոշումը՝ գրեթե բոլոր օրակարգային հարցերին դեմ քվեարկելով։

Միստիկա՞ էր, թե՞ պատահականություն, ԵԾ-ի ավագանու անդամի ելույթ ունենալու ժամանակ կոտրվեց նրա ջրի բաժակը, ինչին ՀՀԿ-ականներից ոմանք արձագանքեցին՝ չարը խափանվեց։

ՀՀԿ-ի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը Տարոն Մարգարյանից ելույթի հնարավորություն խնդրեց եւ քարոզ կարդաց ԵԾ-ի գլխին, սակայն ինչպես ասում են՝ գելի գլխին ավետարան ես կարդում, ասում է՝ թող ոչխարս գնաց, նրանք շարունակեցին իրենց բուռն քննադատություններն ու սուր ելույթները, որն այս անգամ հունից հանեց ավագանու անդամ Նաիրա Նահապետյանին՝ ՀԷԿ-երի Նառային։ Նա,  դիմելով «Երկիր Ծիրանիի» Մարինա Խաչատրյանին դիմելով, ասաց․ «Բերանդ փակի՛ մի քիչ, հիմա՛ ր», այն բանից հետո, երբ Խաչատրյանը սկսել էր տեղից խոսել։

3 խմբակցությունների թեժ բախումներին կողքից լուռ հետեւում էին «Երկիր Ծիրանիից» դեռ ամիսներ առաջ կռվով-դավով դուրս եկած Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը, որոնք իրենց հռչակել են  ավագանու անկախ անդամներ։ Նրանք մասնակցում են քվեարկությանը եւ սահմանափակվում միայն դրանով։

Նշենք, որ այսօրվա նիստում 19 օրակարգային հարցերն էլ ընդունվեցին։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 528 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan