Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց §... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա...
Ամենաընթերցված լուրերը
Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց §... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս...
Հարցում

Իրենց երազածն ու պատկերացրածը Խորհրդային Հայաստա՞նն է․ իրավապաշտպան

Բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը բացվել էր մեկ ամիս առաջ Հովհաննես Թումանյանի թանգարանում, փակվեց։ Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը դա պատճառաբանել էր նրանով, թե ինչպես է մի գնդապետ զանգահարել իրեն եւ սպառնացել։

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ նշել էր, որ ցուցադրությունը չպետք է քաղաքականացվի։ Նույն միտքն էր հայտնել նաեւ ԱԺ մարդու իրավունքների եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը։
Անցած օրերին սոցիալական ցանցերում թեժ քննարկում է ծավալվել, թե ինչու պետք է փակվեր այդ ցուցադրությունը, ինչ է նշանակում քաղաքականացնել կամ չքաղաքականացնել բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը, երբ նրանք հենց քաղաքական հետապնդումների զոհեր են եղել։

ԽՍՀՄ օրոք այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ցուցադրության քաղաքականացմանը վերաբերող մեր հարցին արձագանքեց․ «Երեւի պետք է իրենց հարցնել, թե ինչ է նշանակում քաղաքականացնել։ Ես չեմ հասկանում, թե ինչն է այստեղ քաղաքական, եւ ինչպիսին պետք է լինի ցուցադրությունը, որ չքաղաքականացվի։ Բայց շատ լավ է, որ ցուցադրության փակումը աղմուկ բարձրացրեց։ Պետք է, որ այդպիսի աղմուկ բարձրանա, ավելին՝ իշխանությունները, եւ նրանք, ովքեր կողմ են այդ ցուցադրության փակմանը եւ կոչ են անում չքաղաքականացնել, պետք է հասարակությանը բացատրություններ տան։ Նրանք պետք է բացատրություններ տան, թե որքանով է իրենց համար արժեք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, անկախ Հայաստանը, եւ որքանով կոմունիստները՝ կասյանները, ղուկասյանները, միկոյանները, որոնք պետականազրկեցին հանրապետությունը։ Նույն ԱԺ պատգամավորները, պաշտոնյաները թող ասեն, թե իրենք անկախ Հայաստանի պաշտոնյանե՞ր են, թե՞ իրենց երազածն ու պատկերացրածը Խորհրդային Հայաստանն է։ Ես կարծում եմ, որ լրագրողները պետք է այդ պաշտոնյաներին հարցնեն՝ իրենք իրենց զգում են որպես անկա՞խ Հայաստանի պաշտոնյա, թե՞ Սովետական Հայաստանի»։

Նկատեցինք, որ «Ելք» դաշինքը նախաձեռնել է Երեւանի փողոցների անվանափոխություն, այն նույնպե՞ս պետք է այսպիսի դիմադրության արժանանա իշխող նոմենկլատուրայի կողմից։Վարդան Հարությունյանը նկատեց, որ «Ելք»-ի նախաձեռնության մասին հասարակությունը դեռ երկար կխոսի եւ կքննարկի, քանի որ այն ընթացքի մեջ է։ «Իհարկե, նրանք դեմ են լինելու անվանափոխությանը, ինչպես դեմ արտահայտվեցին ցուցադրությանը։ Նրանք պետք է բացատրություններ տան, թե ինչու են այդպես վարվում։ Ես կարծում եմ, որ այդ պաշտոնյաները ժամանակավրեպ մարդիկ են եւ չեն պատկերացնում, որ ապրում են 21-րդ դարում։ Սա՛ է խնդիրը։ Պետք է պարզել, թե որտեղից եկավ հրահանգը նախարարություն, եւ նախարարությունը փակել տվեց ցուցադրությունը»,- ասաց իրավապաշտպանը։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ ցուցադրության շուրջ բարձրացած աղմուկից հետո տվել է հետեւյալ բացատրությունը․ «Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»։

ԱԺ «Ելք» դաշինքն էլ տարածել է հայտարարություն՝ պահանջելով ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որեւէ գրաքննության։ Դաշինքը նաեւ կոչ է արել մշակույթի նախարարությանը իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաեւ՝ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 499 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan