Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց §... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա...
Ամենաընթերցված լուրերը
Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց §... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս...
Հարցում

ԵԱՏՄ-ից դուրս եկողը ՀԱՊԿ-ից դուրս գալուց չի վախենա

Արդյոք ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական բլո՞կ է, կամ ՀԱՊԿ-ն` զուտ պաշտպանական: «Ելք»-ի հարգարժան պարագլուխները (բառի լավ իմաստով), վստահ եմ, կասեն` ոչ, դրանք ավելի շուտ եւ ամենից շատ քաղաքական կառույցներ են, քան զուտ տնտեսական եւ պաշտպանական:

Ի՞նչ են մեզ հուշում Ուկրաինայի դուրս թռած աչքերը: Դրանք մեզ հուշում են, որ ԵՄ-ն զուտ տնտեսական բլոկ չէ, եւ ոչ էլ ՆԱՏՕ-ն` զուտ պաշտպանական: ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն քաղաքականություն են` նախեւառաջ: Նույնը Վրաստանի համար կարելի է ասել, Մոլդովայի…

Բելառուսը Եվրոպայից շատ հեռու չէ, բայց Բելառուսն ընտրել է ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը: Սա ամենեւին չի նշանակում, որ Մինսկը Մոսկվայի հետ խնդիրներ չի ունենում: Բայց նույնիսկ անհաղթահարելի խնդրի առաջացման դեպքում Բելառուսը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, ասոցացվել, գնալ դեպի ԵՄ` մնալով ՀԱՊԿ-ում: Ասել է թե՝ ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն, քաղաքական կառույցներ լինելով հանդերձ, նաեւ փոխկապակցված, միմյանց փոխլրացնող քաղաքական կառույցներ են: Որոշ վերապահումներով նույնը կարելի է ասել նաեւ ՆԱՏՕ-ԵՄ փոխկապակցվածության մասին: ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող ԵԱՏՄ անդամ դառնալ: Դա թուրքական մտածողության ոլորտից է` էրդողանիզմ, որին հավատում է, եթե հավատում է, միայն Պուտինը:

Ոմանք կարող են չհամաձայնել` հակադարձելով, թե մենք ՀԱՊԿ անդամ էինք, երբ դեռ ԵԱՏՄ-ն չկար: Այո, ճիշտ է: Բայց եկեք փորձենք հիշել, թե մինչեւ ԵԱՏՄ-ի ի հայտ գալն ինչ էր ՀԱՊԿ-ն եւ ինչ է այն հիմա, երբ ՀԱՊԿ անդամ երկրները (գրեթե բոլորը) նաեւ ԵԱՏՄ անդամ են: ԵԱՏՄ-ն գործում է, թե չի գործում, արհեստական է, թե արհեստական չէ, դրանից տնտեսական շահ ունենք, թե չունենք, միեւնույն է, քաղաքական բաղադրիչ է, որ առկա է ՀԱՊԿ շրջանակի երկրների հարաբերություններում: Եթե մինչեւ ԵԱՏՄ-ի հռչակումը ՀԱՊԿ անդամ երկրները բացահայտ թշնամաբար էին տրամադրված Հայաստանի նկատմամբ (Բելառուս, Ղազախստան) եւ միջազգային կառույցներում կողմ էին քվեարկում հակահայկական բանաձեւերին, ապա հիմա իրավիճակն այլ է: Չենք ասի, թե հարաբերությունները հիմա ուղղակի մեղրուկարագ են, բայց այն հանգամանքը, որ նրանց այսօր տնտեսապես ավելի հետաքրքրում է ԵԱՏՄ շուկան, քան արեւմտյան որեւէ այլ շուկա, որտեղ նրանց մուտքը գրեթե անհնար է, նրանց ստիպում է զգալիորեն մեղմացնել արտաքին քաղաքական վարքագիծը Հայաստանի նկատմամբ:

Օրերս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը վստահեցրել էր, որ նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը կարող է հանդիսանալ բրյուսելյան գագաթնաժողովի կարեւոր ձեռքբերումներից մեկը: Ես կասեի ավելին` դա կարող է դառնալ այդ գագաթնաժողովի սենսացիան, որովհետեւ դրանից հետո ողջ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն հավաքվելու են մի նոր գագաթնաժողովի` հասկանալու համար, թե ինչպես է այսուհետ ՀԱՊԿ-ն իր իսկանդերներով պաշտպանելու ԵՄ-ի հետ ասոցացված Հայաստանի անվտանգությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե մենք որքան պաշտպանված կլինենք, եթե ռուսական ռազմաբազայի հարեւանությամբ մի հատ էլ ՆԱՏՕ-ի ռազմաբազա դնենք:

Հանկարծ չմտածեք, որ Ռուսաստանից եւ Մոսկվայից վախենալով ենք այս ամենն ասում, թեեւ ապագայի մասին մտածելը ենթադրում է նաեւ զգուշություն որոշ հարցերում: Ոչ ոք այսօր լուրջ չի վերաբերվում Էրդողանի հայտարարություններին, թե «կթքի ամեն ինչի վրա ու կգնա ԵԱՏՄ»: Բոլորն են հասկանում, որ Էրդողանը, լինելով թերեւս ամենազգուշավոր գործիչներից մեկը, նման բան հայտարարում է զուտ քաղաքական նկատառումներով, առանց որեւէ ենթատեքստի: Հակառակ պարագայում ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն նրա վիզը կքաշեր` որպես անճոռնի ճուտիկի, որն ուզում է դուրս փախչել թխսի տակից: Բայց թխսի թեւերի տակ ծլվլալ միշտ էլ կարելի է:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է 136 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan