Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ...
Ամենաընթերցված լուրերը
Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ...
Հարցում

Բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 80-ամյա բնակչի դին հայտնաբերվել էր 2017 թվականի սեպտեմբերի 6-ին` իր տան բակում՝ բռնության հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 80-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ սպանության հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 80-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացի մի երիտասարդ՝ ծնված 1988թ., ում հայրն սպանվել է 23 տարի առաջ՝ տուժողի կողմից:

Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակիչը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, որի ընթացքում ալկոհոլային խմիչք է օգտագործել: Այնուհետև այցելել է հոր գերեզմանին, որից հետո՝ ժամը 22 :00-ի սահմաններում, գնացել է տուժողի տան մոտ: Բակում հանդիպելով 80-ամյա տղամարդու հետ՝ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ վերջինիս պատճառվել են մարմնական վնասվածքներ՝ բակում գտնվող բահով և եղանով։ Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել` Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել` երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդն այսօր հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 188 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan