Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե...
Ամենաընթերցված լուրերը
Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե...
Հարցում

Հայ մշակույթի պահպանման առաքելությամբ․ ֆոտոշարք

Սուրբ Գրիգոր Նարեկացու անվանումը կրեց հայ մշակույթը պահպանելու և աշխարհին ներկայացնելու առաքելությամբ սփյուռքահայ բարերար Նարեկ Հարությունյանի կողմից տասներեք տարի առաջ հիմնադրված արվեստի միությունը: Հայաստանի ոչ այդքան զարգացած տնտեսությամբ և մշակույթի ոլորտի նկատմամբ պետական ոչ բավարար ուշադրության պայմաններում նման՝ շահույթ չհետապնդող կառույցի գործունեության անխափան ապահովումը դեռ այն ժամանակ շատերի համար անհնարին էր թվում: Բայց Նարեկ Հարությունյունյանի բացառիկ հայրենասիրության, նվիրվածության և անշահախնդրության շնորհիվ գոյատևեց կենտրոնը և դեռ ավելին՝ երկու տարի անց նման առաքելությամբ ևս մեկ կենտրոն բացվեց հայկական երկրորդ հանրապետության բերդաքաղաքում՝ Շուշիում: Հետպատերազմյան ազդեցությունը կրող Շուշիում դեռևս ձևավորված չէր հայկական զտարյուն մշակույթը մատաղ սերնդին հրամցնելու կուլտուրան, և ահա Նարեկացի արվեստի միությունը հայտնվեց ինչպես փարոս և կարճ ժամանակահատվածում իր հարկի տակ համախմբեց շուշեցի տաղանդավոր երեխաներին: Ազատագրված բերդաքաղաքը սկսեց ապրել մշակութային կյանքով: Շուշիի կրթօջախ-կենտրոնում այսօր իրականացվում են ուսուցողական ծրագրեր` կիթառի (հեղինակային երգ), գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, լուսանկարչության, թատերական, պարի, հեքիաթասածի, ասմունքի, երգի դասընթացներ, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումներ: 

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող հասարակական կազմակերպություն է: Այստեղ միջոցառումները կազմակերպվում են բացառապես անվճար հիմունքներով բոլոր այն մարդկանց համար, ովքեր դիմում են ՆԱՄ, համապատասխանում են միության որդեգրած սկզբունքներին ու չափանիշներին և ունեն ստեղծագործական ծրագիր, արժեքավոր ձեռնարկ կամ ցուցադրման ուշագրավ աշխատանքներ: Իր գործունեության ընթացքում ՆԱՄ-ը կյանքի է կոչել մի քանի տասնյակ նախագծեր, ամեն տարի իրականացվում են 300 և ավելի համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ: Միությունը համագործակցում է Հայաստանում և Սփյուռքում ապրող շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ:

Նարեկացի Արվեստի Միության հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամները, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները: Երևանի կենտրոնում գործում են «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը, մանուկների «Նովա» անսամբլը, «Նժդեհ» ազգագրական երգի, պարի խումբը և Սևան Նագաշյանի անվան նկարչական դասարանը: Այսօր օտարերկրյա հյուրերը սիրով են այցելում Նարեկացի արվեստի միության և´ Երևանի և´ Շուշիի մասնաճյուղերը հիացմունքով լի հայացքով ունկնդրում արվեստի կենտրոնի սաների կատարումները՝ հայկական ժողովրդական գրեթե մոռացված գործիքների անզուգական հնչյունները…Իսկապես ազգանվեր գործունեություն է, ինչը կարող էր այդպես զարմացնել եվրոպական արվեստի գլուխգործոցներին հաղորդակից դարձած հյուրին, եթե ոչ դեռատի օրիորդների բարակ մատների հպումով հայկական քանոնի աստվածային հնչյունները…

Գործունեության տասներեք տարիների ընթացքում «Նարեկացի» արվեստի միությունում ձևավորվել են հետաքրքիր ավանդույթներ՝ ինչպես իր հարկի տակ հյուրընկալած արվեստագետներին՝ որպես հայ մշակույթի դեսպան, խորհրդանշական նուռ հուշանվերով պարգևատրելը, այնպես էլ յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու և նրա արվեստը ներկայացնելու ավանդույթը:

2017 թվականը նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին: Եվ դժվար թե հայ ազգը երբևէ հնարավորություն ունենար այդքան բովանդակ ծանոթանալու Խաչատուր Ավետիսյանի ինչպես հրաշալի ստեղծագործություններին, այնպես էլ ՆԱՄ-ում ցուցադրվող նրա արխիվին՝ անձնական իրերին, երաժշտական գործիքներին.. Եվ ուրախալի բացահայտում էր, որ մեծանուն կոմպոզիտորի որդին նույնպես ընտրել է հոր ուղին: Խաչատուր Ավետիսյանի որդին՝ Միքայել Ավետիսյանն այսօր Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական տնօրենը: Նարեկ Հարությունյանը կարողացել էր Հայաստան հրավիրել Միքայելին՝ որպես պատվավոր հյուրը Խաչատուր Ավետիսյանին նվիրված «Նարեկացի» արվեստի միության 13-րդ տարեդարձի՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվող համերգային երեկոյի:

Երեկոյի ընթացքում հայ և օտարազգի հանդիսատեսին ներկայացվեց Խաչատուր Ավետիսյան կոմպոզիտորի անծայրածիր տիեզերք հիշեցնող արվեստը՝ հայ երաժշտության մաքրամաքուր և անզուգական մեղեդիները կոմպոզիտորի որդու, մենակատար Լուսինե Ազարյանի (սոպրանո), մենակատար Պողոս Եղիազարի (տենոր), մենակատար Սմբատ Խալաթյանի (ժողովրդական երգիչ), «Փարոս» կամերային երգչախումբի (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբի (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթի (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան) կատարմամբ:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Միքայել Ավետիսյանին և «Փարոս» կամերային երգչախմբի լեգենդին, դեռևս սովետական անվանի կոմպոզիտորների հետ համագործակցած պարոն Կարապետյանին շնորհեց յուրահատուկ նվեր-պարգև՝ միության խորհրդանշանով փոքրիկ խաչքար։

- Այս նվերով մենք ձեզ ենք տալիս «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ դուք այն մարդկանցից եք, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում ամբողջ աշխարհում:

Երեկոյին ներկա էին Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիա»-յի խոսքերի հեղինակ Լյուդվիգ Դուրյանի ընտանիքի անդամները, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, դիրիժոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քեսայանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը և այլոք:

Այսպիսով`անվանի արվեստագետների և տաղանդավոր երիտասարդների համախմբման միջոցով ՆԱՄ-ն իր առջև դնելով ազգային մշակույթի գանձարանները մոռացությունից փրկելու, ներկայացնելու, հայ մշակույթի զարգացմանը նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակում է կյանքի կոչել մշակութային նորանոր նախագծեր Հայաստանում և Արցախում՝ հայազգի և օտարազգի հյուրերին ներկայացնելով հայոց ազգային մշակույթի գոհարները:

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է 136 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan