Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերն աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ...
Ամենաընթերցված լուրերը
Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերն աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ...
Հարցում

Քաղաքական հետապնդմանը գումարվել են անձնական մոտեցումները

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը մեկ ամիս է, ինչ մեկնարկել է։ Վերջին դատական նիստում Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ իրեն մարտական է զգում, առաջադրված մեղադրանքն էլ չի ընդունում․ «Իմ մեղադրական եզրակացության մեջ հանցակազմը բացակայում է, ես եկել եմ ստեղ, որ ես մեղադրեմ, ոչ թե առարկեմ ինձ ներկայացված մեղադրանքի դեմ: Պետք է մեր հասարակությունը հասկանա եւ պատճառները հուլիսյան իրադարձությունների, ե՛ւ գլխավոր պատասխանատուների մեղավորությունը, ո՞վ է պատասխանատու այս ամենի համար՝ Հայաստանի իշխանությունները»։

Ընդդիմադիր գործիչը դատական նիստին բացարկ հայտնեց մեղադրողՊետրոս Պետրոսյանին՝ նշելով, որ դատախազը 1 օրում 30 բողոք է մերժել, ինչն անհավականան է. «Հուլիսին դատախազն իմ 30 միջնորդությունները մերժել է 1 օրում՝ պաշտպանական կողմին զրկելով իմ անմեղությունն ապացուցող էական ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, եւ ոտնահարելով իմ իրավունքները: Սա դիտավորյալ վերաբերմունք է իմ հանդեպ: Բացի այդ, վկաները կեղծ ցուցմունքներ են տվել իմ դեմ»: 

Ղուկասյանի գործով դատական նիստին մշտապես ներկա է լինում  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մեկ տարի առաջ կալանավորվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, սակայն մի քանի ամիս անց նա 1 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, թեեւ քրեական գործը չի կարճվել։

Արմեն Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը, փաստաբանները դատական նիստին հիմնավոր  ներկայացրել են, որ դատախազը անկողմնակալությունը չի ապահովում քննության, ինչպես նախատեսված է օրենսգրքով․ «Անդրիասը 30 միջնորդություն է ներկայացրել, բայց դատախազը 1 օրվա մեջ այն մերժել է, իսկ դա մեկ օրում տեսականորեն հնարավոր չէ»։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց բոլորի նկատմամբ քաղաքական հետապնդում կա, բայց Ղուկասյանի դեպքում դրան գումարվում են նաեւ անձնական մոտեցումները․ «Քաղաքական հայացքների պատճառով բոլորս մեղադրյալ ենք, կալանավորվել ենք, տարբեր իրավիճակում ենք հայտնվել, այս պարագայում այդ քաղաքական հետապնդմանը գումարվել են անձնական մոտեցումները։ Թե ինչ պատճառով է՝ չեմ կարող ասել, որովհետեւ տարբեր պատճառներ կարող են լինել, թե որն է, դա հստակ միայն երկրի իշխանությունները կարող են ասել»։

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշում է, որ Անդրիաս Ղուկասյանի գործի հետ կապված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են հաղորդագրություն տարածել, Եվրոպական դատարանն էլ առաջնահերթություն է տվել փաստաբանների դիմումին․ «Ազատության հրապարակի տեսախցիկներից երեւում են, որ բանախոսներն են Եղիշե Պետրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Անդրիաս Ղուկասյանը։ Ելույթ են ունենում, իջնում են ժողովրդի միջով, գնում են եւ դուրս են գալիս։ Մի վկա, որը նախկինում հոգեբուժարանում հաշվառված է է եղել, ցուցմունք է տալիս։ Կամ ցուցմունք է տալիս մեկը, որն ասում է՝ Անդրիաս Ղուկասյանը եկավ, ասեց քարեր կհավաքեք, պետք ա գնանք ոստիկաններին խփենք, գնանք ՊՊԾ գունդ։ Մեղադրանքի հիմքում սա է։ Ասում ենք՝ ո՞ւմ հետ է կանգնած եղել, Անդրիասը ելույթ ունեցե՞լ է, թե՞ չէ, ոչինչ չի հիշում։ Մենք ներկայացրել ենք տեսանյութեր, թե Անդրիասը որտեղից է մտնում եւ որտեղից դուրս գալիս, ընդունեք, հետազոտեք, մերժում են։ Նման գործը դատարան կարող էր ուղարկել էն քննչական մարմինը, որը վստահ է։ Բայց ոչինչ չի եղել»։

-Դատարանից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք։

-Համենայնդեպս հրապարակային դատաքննություն է, լրագրողները լուսաբանում են։ Մենք հույս ունենք, որ մի քիչ կզգոնանան, նախաքննությունը չի, որ ծածկադմփոց անեն։ Մենք հակված ենք ակտիվ պաշտպանության, առաջիկա նիստերի կերեւա, այն միջնորդությունները, որոնք մերժվել են, կրկին կներկայացնենք, որ այդ վկաները հարցաքննվեն։

Հիշեցնենք, որ որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևանում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Գործով տուժող է ճանաչվել թվով 36 անձ:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 272 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan