Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Տիգրան Սարգսյանի ««Նաիրիտի» տապալում» օպերացիան մոտենում է ավարտին

Երեկ «Նաիրիտ» ՓԲԸ տարածք է մուտք գործել 8-10 բեռնատար մեքենա։ Այս մասին մեզ հայտնեցին նաիրիտցիների համակարգող խորհրդից։ Սա նշանակում է, որ սկսվել է գործարանի թալանը։ «Այս մեքենաներով թանկարժեք սարքավորումներ են դուրս տանելու»,- համոզված են նաիրիտցիները։ Ըստ մասնագետների, գործարանում այս պահին մոտ 20 մլն․ դոլարի ջարդոն կա։ Արդյո՞ք այս 20-30 մլն․ դոլարը, որը կգոյանա սարքավորումները որպես մետաղի ջարդոն վաճառելու արդյունքում, ավելի կարեւոր է, քան արդիական քիմիական գործարան ունենալը, որը կարող է քարշակ դառնալ տապալված արդյունաբերության համար։

Կեղծ ժպիտներ՝ եվրոպացի գործարարների համար

Առուծախի կողմնակից գործող վարչապետին գուցեեւ չմեղադրեինք, եթե նրա կողմից չնչին ցանկություն երեւար գործարանը փրկելու։ Բայց փաստերը հակառակն են վկայում։ Վերջին մեկ տարում ներդրողների առաջարկությունները մերժվում էին անհեթեթ պատճառաբանություններով, մինչդեռ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ պատրաստ է քննարկել ներդրումների ներգրավմանը վերաբերող առաջարկները։ Իսկ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին նա «էստի համեցեք» ժպիտը դեմքին ընդունեց «EU-Asia Business Finance Center Holding» եվրոպական կազմակերպության նախագահ Աշոտ Գրիգորյանին եւ նրա եվրոպացի գործընկերներին, որոնց թվում էր Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալը։ Հյուրերը հայտարարեցին 100 մլն․ դոլարի ներդրում կատարելու մասին։ Վարչապետը նրանց խոստումներ տվեց, իսկ հանրությանը հանգստացնելու համար ներդրումային ծրագրերի մրցույթ հայտարարվեց՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի խորհրդի առաջարկությամբ։ Միաժամանակ վարչապետի բիզնես գործընկեր Սամվել Կարապետյանը մտավ դատարան՝ գործարանի ծախսած հոսանքի դիմաց չվճարված 1,2 մլն․ դոլարի համար։ Ընդ որում՝ ՀԷՑ-ն իր գումարը չէր ուզում, այլ պահանջում էր սնանկ ճանաչել գործարանը։ Այդ ժամանակ մրցույթն ընթացքի մեջ էր։ Էներգետիկայի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովը, որի կազմում, ի դեպ, նախարարության ներկայացուցիչ չկար, արդեն ստացել էր հայտերը։ Դատը նշանակվեց 2017 թվականի հունվարի 21-ին, բայց նշանակված ժամկետից 2 ամիս շուտ անցկացվեց` նոյեմբերի 28-ին, որպիսին գրեթե չի պատահում մեր դատական պրակտիկայում։ Մրցույթը մնաց օդում կախված։ Հայտերի փաթեթներն ուղարկեցին կառավարություն, այնտեղից էլ՝ սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի դարակը՝ քնելու։

Վաչե Գաբրիելյանը սառը ջուր է լցրել եվրոպացիների գլխին

«EU-Asia Business Holding»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, սակայն, շարունակեց կառավարությանը համագործակցության հրավիրելու ջանքերը։ Օգոստոսին հոլդինգի պատվիրակությունը կրկին այցելել է կառավարություն՝ վերահաստատելու «Նաիրիտում» ներդրումներ կատարելու պատրաստակամությունը։ Ծրագրված էր, որ այդ օրը մտադրությունների հռչակագրի նման մի փաստաթուղթ պետք է ստորագրվի եւ որոշակիություն մտցվի հետագա համագործակցության ծրագրերում։ Ներդրողներին ընդունել է ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Վերաբերմունքն ավելի քան սառն է եղել։ «Հանդիպման արդյունքում որոշվեց համաձայնել հոլդինգի առաջարկի հետ՝ «Նաիրիտում» հոլդինգի ֆինանսավորմամբ կատարել աուդիտ՝ գործարանի ներկա վիճակին ծանոթանալու եւ ներդրումային չափը որոշելու համար: Անցան շաբաթներ, ոչ միայն այդ պայմանավորվածությունը կառավարությունը չհարգեց, այլեւ «Նաիրիտում» կատարված պայթյունի եւ բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում հայտարարեց, որ հոլդինգի առաջարկը մերժում է»,- գրված է «EU-Asia Business Finance Center Holding»-ի սեպտեմբերի 5-ին տարածած հաղորդագրության մեջ։ Կառավարությունը ծիծաղելի պատճառաբանություն է գտել հոլդինգին մերժելու համար՝ նախ, որ հոլդինգի հասցեն բլանկի վրա ճիշտ չի նշված, եւ երկրորդը․ «Իրատեսական չէ 4 հազար 596 եվրո սեփական կապիտալ ունեցող ընկերության հետ մի քանի տասնյակ հազար ԱՄՆ դոլար պահանջող ներդրումային ծրագրի քննարկումը»։ Կառավարության այս պատճառաբանությունը միամիտ զանգվածի համար է։ «EU-ASIA Business Finance Center» հոլդինգն ինքնին մեծ կապիտալի կարիք չունի, այն տարբեր եվրոպական երկրների խոշոր ընկերություններին միավորող աշխատակազմ ունի, որն ընդհանուր շահերին առնչվող աշխատանքն է համակարգում։ Իսկ հոլդինգի անդամները հարուստ ընկերություններ են, որոնք տարեկան հարյուրավոր միլիոնների հասնող ֆինանսական հաշվեկշիռ ունեն, եւ սա չէր կարող հայտնի չլինել մեր բիզնեսմեն վարչապետին։ Կոնկրետ «Նաիրիտում» ներդրումներ կատարելու առաջարկով հոլդինգի 5 խոշոր անդամներ են հանդես եկել՝ «Քիմռեմ ստրոյ», «Ռոսգազինժեներինգ», «Chempro» ընկերությունները, վերջինը՝ Սլովակիայից, «Սանիր» ՍՊԸ-ն եւ անգլիական «Infra Partners Management» ընկերությունը։ Սրանցից առաջին երկուսի տարեկան շրջանառությունը մոտ 700 մլն․ ԱՄՆ դոլար է, մինչդեռ «Նաիրիտի» համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար ընդամենը 200 մլն․ դոլարի շրջանառությունն էլ բավարար էր։

Հայաստանի կառավարությունն Սփյուռքն օգտագործում է որպես «բանկոմատ»

Հիասթափված եվրոպացիները, ի դեմս «EU-Asia Business Finance Center Holding»-ի ղեկավար Աշոտ Գրիգորյանի, սեպտեմբերի 4-ին կոշտ հայտարարություն էին տարածել, որում ՀՀ նախագահին մեղադրում են տնտեսության մեջ թալանը զարգացնելու եւ կոռուպցիան անսահման մեծ ծավալների հասցնելու մեջ։ «Ներդրողներին վանելու արդյունքում բոլոր գործարարները փախան երկրից, քանի որ համոզվեցին, որ առանց սեփական շահի ոչ մի նախարար կամ պաշտոնյա ոչ մի քայլ չի կատարում: Այդ նկրտումները կոտրեցին սփյուռքահայության հավատը երկրի նկատմամբ, եւ առաջին անգամ սեպ խրվեց հայության մեջ»,- գրում է հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ կոչ անելով բոյկոտել «ՀՀ իշխանությունների, սփյուռքի նախարարության եւ նրանց արբանյակ Սփյուռքի գործիչների նախաձեռնությունները՝ կապված արտերկրի հայությանը երկիրը պահող «բանկոմատ» օգտագործելու հետ»: «Նրանց թվում էր, որ, մի կողմից, ՀՀ կառավարությունը պետք է ծնկաչոք խնդրի, որ «Նաիրիտը» վերագործարկվի, եւ, մյուս կողմից էլ՝ անհասկանալի ակնարկներ էին հնչել, ընդհուպ բաց տեքստով ոմանց ասվել էր՝ ինչո՞ւ եք ուզում ներդրում անել մի ձեռնարկության մեջ, որը միշտ մինուսով է աշխատել»,- գրում է Աշոտ Գրիգորյանը։

«Նաիրիտի» վերջին տնօրենը տեղյակ չէ ներդրումային ծրագրերից

Նախկին նաիրիտցիները, գործարանի հասարակ բանվորությունը եվրոպացիների, հոլդինգի հետ են կապում գործարանը փրկելու հույսը, իսկ գործարանի ղեկավարությունը լիակատար անտարբերություն է դրսեւորում։ «Նաիրիտի» տնօրենի պարտականությունները 2014 թվականից կատարող Ռուբեն Սաղաթելյանը չհերքեց այս տեղեկությունը, սակայն հրաժարվեց պատասխանել հարցերին։ «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, դիմեք սնանկության կառավարչին»,- ասաց նա։ Գործարանի վերաբերյալ ներդրումային ծրագրերից նա տեղյակ չէր, «Նաիրիտի» թեմայով հրաժարվեց խոսել։ «Բայց Դուք եք այս պահին տնօրենը, երկար տարիներ գործարանում եք աշխատել, Հայաստանի քաղաքացի եք՝ ի վերջո, Ձեր անտարբերությունը հասկանալի չէ»։ «Դուք էլ եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 2,5 մլն․ Հայաստանի քաղաքացի կա, հետո՞ ինչ»։ «Նաիրիտի» վերջին տնօրենի այս պատասխանը կգրվի Հայաստանի արդյունաբերության զարգացման, ավելի ճիշտ՝ ոչնչացման պատմության մեջ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 759 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan