Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ...
Հարցում

Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում

Հարցազրույց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանի հետ․

- Սեպտեմբերի 13-ին լրանում է Կարեն Կարապետյանի վարչապետության մեկամյակը․ Ձեր գնահատականը, խնդրեմ, նրա գործունեության վերաբերյալ:

- Ես գնահատում եմ նորմալ, ոչ լավ, ո՛չ վատ: Համենայնդեպս, Կարեն Կարապետյանի գալուց հետո լրատվամիջոցները եւ, առհասարակ, շատերը մոռացել են նախարարների ազգանունները, նախկինում նախարարների մասին քննադատություններ էին շատ, իսկ հիմա անգամ ազգանունները չգիտեն:

- Այսինքն՝ նկատի ունեք, որ մականունավորներն իրենց տեղը զիջեցին անհայտների՞ն։ Դա լա՞վ է:

- Ոչ, նկատի ունեմ, որ ինքը մի համակարգ է ստեղծել, որ ամեն ինչ կախված չլինի նախարարներից, իշխանիկներից, բոլորն աշխատում են, նախարարը հասկացել է, որ ինքը պարտավոր է ծառայել ժողովրդին, եւ ծառայում է՝ առանց իրենց մեծարելու, առանց ինչ-որ բաների, չգիտեմ, բայց լրիվ փոխվել է այդ համակարգը: Բացի դա, գյուղատնտեսությունում բավականին լավ փոփոխություններ է ուզում կատարել: Ես կարող եմ ասել, որ ոնց որ թե գույքագրման տարի լիներ:

- Իսկ առաջընթա՞ց:

- Տնտեսությունն առանց ներդրումների չի կարող առաջընթաց ապահովել: Գեղեցիկ ծրագրեր, լավ մարդիկ բոլորն էլ կարող են ապահովել, բայց եթե ներդրումներ չկան, ոչ մի ծրագիր հնարավոր չէ իրականացնել: Իսկ այդ ներդրումների տեղը մարդ կար, որ գիտեր ու ասում էր՝ այս ծրագրերը պետք է իրականացնեմ, եթե մեզ ընտրեք։ Գիտեք երեւի, թե ում նկատի ունեմ:

- Ծառուկյանի՞ն:

- Եվ էդ մարդն էլի կա, ու մենք անպայման փորձելու ենք, փորձելու ենք մեր ծրագրերն իրականացնել:

- Կարեն Կարապետյանն էլ ներդրողների ակումբ է ստեղծել, գործարարներ են խոստացել ներդրումներ անել:

- Ներդրում անելու համար մարդուն պետք է հավատան, իր անձը ճանաչեն, որ նոր վստահեն:

- Այսինքն, Ձեր կարծիքով, Կարեն Կարապետյանի անձո՞վ է պայմանավորված, որ ներդրումներ չեն լինում:

- Իհարկե՝ ոչ: Մի հասարակ բան ասեմ․ անցյալ տարի մեզ մոտ տրանսֆերտները կազմել են 1.5 միլիարդ դոլար, պատկերացրեք՝ ֆինանսական ինչպիսի աշխուժություն, բայց դա որեւէ օգուտ չի տվել, որովհետեւ մարդիկ այդ գումարները Հայաստանում չեն ներդրել, այլ դուրս են հանել ավելի քան 900 միլիարդը: Բա եթե մեզ մոտ ներդրումային դաշտը լավն է, ինչպես հայտարարում են, ապա ինչո՞ւ այդ գումարները մեր տնտեսության մեջ չեն ներդրվում:

- Հիմա Կարեն Կարապետյանը, որպես վարչապետ, ինչո՞վ է նախորդներից տարբերվում:

- Իր աշխատանքի համար դեռ ժամանակ է պետք, բայց ես կարող եմ ասել, որ ինքը տարբերվում է բոլորից՝ ե՛ւ մտածելու առումով, ե՛ւ ամեն առումներով նա բոլորից տարբերվում է եւ որպես մարդ էլ, կարող եմ ասել, որ եղածներից ամենալավն է։ Բայց թե կհաջողվի ինչ-որ բան անել, թե չի հաջողվի, դեռ վաղ է ասել, դեռեւս ոչ մի արտառոց բան չի երեւում:

- Մինչդեռ խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ում դժգոհ են Կարապետյանի աշխատանքից, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում դաշինքը վարչապետին անվստահության հայտ ներկայացնի:

- Մեր դաշինքին հանգիստ թողեք, մենք եկել ենք խորհրդարան՝ մեր ծրագրերն իրականացնենք: Ճիշտ է, մենք մեծամասնություն չենք, բայց գերակշռող չափով ենք ներկայացված ԱԺ-ում եւ եկող տարվանից փորձելու ենք մեր ծրագրերը կյանքի կոչել:

- Որ մեծամասնություն չեք, ինչպե՞ս եք կյանքի կոչելու:

- Դուք մտածում եք, որ իշխանությունը լավ բաներին դե՞մ է լինելու:

- Քաղաքական օրակարգի առանցքային հարցերից է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի եւ նոր պաշտոն ստանձնելու հարցը: Եթե 2018-ին ՀՀԿ ղեկավարը որոշի ղեկավար պաշտոնում շարունակել իր գործունեությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր դաշինքի դիրքորոշումը:

- Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ: Երկրորդը․ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը, եւ նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա: Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵԱՏՄ անդամ է, բայց Արեւմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանի, որ շուտով կստորագրենք նաեւ ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս:

- Այսինքն՝ դուք դեմ չեք լինի, որ նա վարչապետ դառնա խորհրդարանական համակարգում:

- Ես չգիտեմ:

- Եթե Սերժ Սարգսյանը, ինչպես Դուք ասացիք, այդքան լավ է ամեն ինչին տիրապետում, ինչո՞ւ է ԲՀԿ-ն ընտրություններին շարունակ հայտ ներկայացնում, քննադատում իշխանություններին:

- Ես ասացի, որ լավ տիրապետում է:

- Բայց լավ չի՞ աշխատում:

- Դե, չգիտեմ ինչ պայմաններ կան, ինչպիսի մութ հարցեր կան, որ չեն թողնում մեր տնտեսությունը զարգանա, հզորանա:

- Այսինքն՝ այդ ձախողումների պատճառը Սերժ Սարգսյանն ու իր իշխանությո՞ւնը չեն:

- Դուք կարծում եք, որ վաղը… կներեք, որ Գագիկ Ծառուկյանին առանձնացնում եմ, որովհետեւ ինքը համաշխարհային ճանաչում ունեցող մարդ է, մեծահարուստ, բոլոր երկրներում իրեն ճանաչում են, եւ իր խոսքն արժեք ունի… դե հիմա, ասենք, Սերժ Սարգսյանը չգնաց, Կարեն Կարապետյանից լավ էդ ո՞ւմ են բերելու, որ ներդրումներ անի, մեկի անունը տվեք, էլի՝ դիմադիր կլինի, ընդդիմադիր կլինի, դե տվե՛ք անուն:

- Դո՛ւք տվեք:

- Ես ասում եմ՝ պետք չէ ժամանակից առաջ ընկնել, կգա ժամանակը՝ կասենք:

- «Ելքի» ձեր գործընկեր Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պետք է ամեն ինչ անել՝ խափանելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը, որպեսզի երկրում չխորանա ճգնաժամը:

- Ախր, մենք շատ առաջ ենք ընկնում, Կարեն Կարապետյանն իր տեղում է աշխատում, մենք ասում ենք՝ Կիկոսը վեր ելավ սարին… ախր, էդ մարդն աշխատում է: Չի կարելի այնպիսի բաներ անել, որն էություն չունի: Ես Արամին շատ եմ հարգում, բայց չի կարելի այդպես ասել, թե մենք ամեն ինչ կանենք: Եթե անգամ Սերժ Սարգսյանը գալու է վարչապետ, այդ ինչպե՞ս պիտի կանխեն՝ իրենք մեծամասնություն են։ Ասենք՝ էդ մարդիկ բողոքի ակցիաներ անեն, մի քանի մարդու հետ շփվեն, հետո՞: Մենք պատերազմող երկիր ենք, ամեն օր մարդիկ են զոհվում, որոնց անունները գրված են՝ շատ-շատ սխալ անողների, թալանչիների, ովքեր նորմալ սահման չեն սարքել… էդ արյունը բոլորի վրա է կուտակված, մի օր դուրս է տալու: Հեղաշրջում անելու համար կրիտիկական զանգված է հարկավոր, որը լինում է տասնյակ տարին մեկ անգամ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 1039 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan