Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե...
Ամենաընթերցված լուրերը
Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե...
Հարցում

Ազգային հավաքականի պարտությունը, Հենոյի ջղայնությունն ու Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական «փառահեղ» պարտությունը կրեց՝ 1։4 հաշվով պարտվելով Դանիային։ Խաղի ավարտից հետո երկրպագուները վանկարկում էին «Նեմե՛ց, հեռացի՛ր» ՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Հայաստանի պարտությունից հիասթափվել էին Ազգային հավաքականի երկրպագուները, ֆուտբոլասերները։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ ամեն իրադարձությունը դառնում է քննարկման առարկա, ծաղրական մեմեր, երեկվա խայտառակ պարտությունից հետո բաժանվել էր 2 մասի։ Այս անգամ քննարկվում էր ոչ թե Ազգային հավաքականի հանդիպումը, այլ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը։

Ոմանք քննադատում էին նրան՝ նշելով, որ այնպես չի խաղում  ինչպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ում եւ եթե այդպես պետք է լինի, ուրեմն ավելի նպատակահարմար է, որ Մխիթարյանը ընդհանրապես չխաղա Ազգային հավաքականում։ Հակառակ այսպիսի գրառումների՝ ֆեյսբուքահայության մի մասն էլ պաշտապնում էր «կարմիր սատանային»՝ «մի Հենո, մի Դանիայի հավաքական, ինչպե՞ս կարող է միայնակ պայքարել»։

Այս քննարկումներից բացի, ֆեյսբուքում լուր տարածվեց, որ Հենրիխը հանդիպումից հետո արհամարհել է երկրպագուներին, ձայնը բարձրացրել։ Օգտատերերից մեկը գրել է․ «Հայաստան ֊ Դանիա հանդիպումից հետո, չգիտես ինչու, Մխիթարյանը, դուրս գալով հանդերձարանից, շտապում էր դեպի իր մեքենան, իսկ այդ ժամանակ մի շարք երկրպագուներ (ու ասեմ փոքր տարիքի) փորձում էին լուսանկարվել նրա հետ՝ ուղղակի քայլելու ընթացքում, բայց չգիտես «Կարմիր սատանայի» մտքով ինչ անցավ, որ ձեռքի ճամպրուկը գցեց գետնին ու գոռաց․

֊Հանգստացեք հլը արա։

Դրանից հետո անվտանգության աշխատողները երկրպագուներին բառիս բուն իմաստով մի կողմ շպրտեցին, բայց կային թասիբով երկրպագուներ, ովքեր ուղղակի սուլոցներով ճանապարհեցին»։

Այս ամենից հետո եղան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք Մխիթարյանի արարքը արդարացրին՝ նշելով «դե ինքն էլ ա մարդ, ջղայնացած ա եղել։ Ռուբեն Հայրապետյանը երեւի հետը «քաղցր ա» խոսել»։

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա։

Նշենք, որ երեկվա հանդիպումից հետո Հայաստանը մնաց 6 միավորով եւ շարունակում է ընթանալ ընտրական E խմբի նախավերջին՝ 5-րդ, հորիզոնականում: Դանիան միավորների քանակը հասցրեց 16-ի եւ շարունակում է պայքարել խմբի 1-ին, 2-րդ տեղերի համար: 16 միավոր ունի նաեւ Մոնտենեգրոն, որը Դանիայի գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 2-րդն է: Խումբը 19 միավորով միանձնյա գլխավորում է Լեհաստանը:

Այս ընտրական փուլում Հայաստանին մնացել է 2 հանդիպում: Հոկտեմբերի 5-ին մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լեհաստանին, իսկ 8-ին կհյուրընկալվի Ղազախստանին:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

 

Դիտվել է 3290 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan