Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց §... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա...
Ամենաընթերցված լուրերը
Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց §... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս...
Հարցում

Սոս Սարգսյանի կիսանդրին թատրոնում՝ ռոյալի վրա

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղադրվել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած Սոս Սարգսյանի կիսանդրին։ Թատրոնի ֆեյսբուքյան էջում դրված լուսանկարից տեսնում ենք, որ կիսանդրին տեղադրվել է թատրոնի ճեմասրահում գտնվող ռոյալի վրա։ Լուսանկարի տակ արված տարբեր մեկնաբանությունների կողքին թատրոնի դերասաններից մեկը հետաքրքրվել է, թե ինչու է Գազազի նկարը փոխարինվել Թոքմաջյանի քանդակով. «Փոխել կամ նորը բերել՝ դա չի նշանակում «վատն» ավելի վատով փոխել»։ Ակնհայտ է, որ քանդակն այնքան էլ լավ արձագանք չի գտել թատրոնում։ 

Թե ով է իրեն պատվիրել, եւ ինչ առիթով է Սոս Սարգսյանի կիսանդրին քանդակել, Լեւոն Թոքմաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թատրոնի գեղղեկավար Վիգեն Չալդրանյանն իր մանկության ընկերն է, որի թատրոն գալով շատ է ուրախացել, ահա նա էլ պատվիրել է իրեն։ «Ինքն ինձ զանգեց ասաց՝ Լեւոն ջան, քանի որ թատրոնի սեզոնի բացումը չի եղել, գուցե այնպես անենք, որ ինքն իր թատրոնում ներկա լինի իր էությամբ։ Ես էլ Սոսի կերպարի վրա երկար ժամանակ էր՝ աշխատում էի, արվեստանոցում ունեմ շատ տարբերակներ, ինքն իմ մոտ եղել է, մոտ ենք եղել իրար հետ»,- ասում է Թոքմաջյանն ու հավելում, որ ոգեւորությունը շատ մեծ է եղել, հատկապես որ օրիգինալ լուծում են գտել, կիսանդրին դրել են միջանցքում տեղադրված 18-րդ դարի գերմանական ռոյալի վրա, ու, ըստ հեղինակի, տպավորություն է ստեղծվում, որ դերասանը հենվել է ռոյալին ու հսկում է բոլորին, նայում գնացող-եկողին, իր սաներին, ներկայացումները։

Թոքմաջյանն ասում է, որ սա իր նվերն է թատրոնին, եթե գումար լիներ, ապա կիսանդրին բրոնզից կձուլեր, բայց առայժմ գիպսե տարբերակն է տեղադրվել թատրոնում։ Նա զարմանում է, որ իր աշխատանքը շատերին դուր չի եկել, քանի որ միայն դրական կարծիքներ է լսել, իսկ մնացածը համարում է չարություն։ Ավելին, ըստ նրա, ինչպե՞ս կարելի է նկարը համեմատել քանդակի հետ։ «Չէ՞ որ քանդակի մեջ նաեւ ստեղծագործական պահ կա։ Ինձ թվում է՝ դա չարություն է, նախանձություն, մեծ մասը գալիս են՝ կողքը նկարվում, ինձ այդպես ասացին»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 243 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan