Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե...
Ամենաընթերցված լուրերը
Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի... «Ժողովուրդ». Սպանվածները կապ չե՞ն ունեցել Դոն... Պարապ վոյաժներ «ժողովուրդ». Հայաստանում հոգեորսության դեպքե... «Հրապարակ». Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գարեջր... «Հրապարակ». Դահլիճը պահանջել է հայերեն թարգմա... «Հրապարակ». ԵԱՏՄ վարչապետների հերթական նիստը ... Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե...
Հարցում

Գրկիր ու էլ երբեք բաց մի թող

Չգիտեմ որտեղից՝ արագ անցնում եմ տատիկիս հորանց տան նեղլիկ փողոցով։ Սեփական հին տուն է՝ փողոցի ձախ թեւում։ Սկզբում թե վերջում, նույն թեւի վրա, Վերա տյոտյայենց սեփական տունն է՝ ատամնաբույժ դոկտոր Վերոնիկայի։ Տորթի մի ռեցեպտ տատս Վերայից էր վերցրել եւ ամեն Նոր տարվան թխում ու կլոր սկուտեղի՝ «պոդնոցի» վրա հանդիսավոր տանում էր կարամելի գործարանի իր շեֆերին, որ իրեն լավ նայեն՝ «կանտրոլի» պաշտոնը ձեռքից չառնեն։ Ռեցեպտների տետրում այդպես էլ գրել էր՝ «Պոպոքով տորթ տիկին Վերոնիկայի»։ Հիշում եմ Վերայի տղաներից մեկին, անունը՝ Արմեն, ճաղատ, փայլուն գլխով, համեստ, ինտելիգենտ մարդ, որ միշտ մանրիկ քայլերով, հայացքը գետնին՝ սուսիկ անցնում էր մանկությանս այդ փողոցով։ Հաջորդը զառամյալ Սալոմեի տունն էր։ Երեխեքից միայն Ռուդիկին եմ հիշում՝ բարի, ժպտուն աչքերով Ռուդոյին, որովհետեւ մյուս երեխաներին աչքս բացած օրվանից այդ տանը չեմ տեսել։ Սալոմեենցից հետո տատիս հոր՝ «կուլակ Հովհաննեսի» տունն էր գալիս։ Նախքան «սովետի անիծված ոտքը Հայաստան մտնելը» Հովհաննես պապս կուլակ էր եղել, հետո՝ կուլակաթափ, եւ իմ գիտակցական կյանքում ինչ իրեն հիշում եմ՝ Լենինին մի գլուխ հայհոյում էր, երբ փորձում էի դպրոցում ստացած գիտելիքներովս սովետն ու Լենինին պաշտպանել։ Հորս պապական տնից տնամերձով բաժանված էր Նոյեմզարի ցածլիկ, միհարկանի խղճուկ տունը։ Տղաներից մեծը սպորտսմեն էր, ֆիզկուլտինստիտուտավարտ, անունը, կարծեմ՝ Վաղարշակ։ Նրան ամեն Աստծո օր, առավոտ կանուխ, երբ աչքերս նոր բացած վազում էի մեծ պապիս տուն, տեսնում էի սպորտային ռետուզով ու մայկայով՝ բարեկազմ մարմինը հպարտորեն ի ցույց դրած, գանտելները ձեռքին իրենց բակում մարզվելիս։ Հաղթանդամ, պիրկ մկաններով, մի քիչ աղավաղված դիմագծերով, ոչ այնքան բարձրահասակ։ Թաղի տարիքով կնանիք քչփչում էին, թե Նոյեմի մեծն իր ողջ կյանքով մեկ էնքան աղջիկ էր տեսել, որ էլ քաղաքի աղջիկների բարոյականությանը չէր հավատում ու արդեն բավականին առաջացած տարիքում վերջապես ամուսնացել էր՝ գյուղից որպես նամուսով կին բերելով մի անլեզու աղջկա։ Ամեն առավոտ ինքն իրենով հիացած Վաղարշակը մկաններն էր պնդացնում, վտիտ նորահարսը՝ «ժեշտե վեդրոներով» կքալով բակից տուն ջուր կրում։ Նոյեմզարի փոքր տղային երբեք տեսած չկայի, բայց մեծերի խոսակցություններից լսել էի, որ 20 տարեկանում ինչ-որ մեկին «հոպ-ստոպ» է արած եղել, բանտ ընկել, ու մեր ժամանակների էս Էդմոն Դանտեսը բանտում եղած ժամանակ «խցակից հոգեւորականից» հեքիմության գաղտնիքներն էր լավ սերտել, երեւի տեսությունն էլ պրակտիկորեն բախտակից բանտայինների վրա էր կիրառել։ Մի խոսքով՝ երբ տասը տարի «կալենդար» նստելուց հետո ազատության լույսը տեսավ, իմ աչքերի լույսն էլ իրեն ցուցանեց։ Պնդուկի պես պինդ, թոփի պես շարժուն, հաստ-հյութեղ շուրթերով, մանր, խորամանկ ու խլվլացող աչքերով երիտասարդը չհասցրեց երկար ձանձրանալ նոր աշխարհում։ Պրպտուն միտքն ու քոր եկող ձեռքերն արագ գործի անցան՝ «գործի մեջ դնելով» բերդից «քյար» մնացած հունարը։ Իմ լսած Արշոն այդպես էլ շարքային Արշո կմնար, եթե հիմնահատակ խաչ չքաշեր «լակոտական քյալլագյոզության» վրա, սրընթաց չարշավեր դեպի իր հաղթանակի Օլիմպոսը։ Հաջողության դափնին արդեն ձեռքում էր, ինքն էլ՝ բուսաբույժ Արշավիր Բալաբանյան, մի քանի տարի հետո էլ՝ հայր եւ որդի Բալաբանյաններ բուսաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ։ Հա, չմոռանամ՝ կարճ ժամանակ հետո իմացանք, որ տղային էլ է փոխանցել հեքիմության փեշակը։ Նոյեմզարենց կոլոտ տան կողքին հաղթականորեն կանգնած էր Ռիփսիկ տյոտյայենց երկհարկանի, սրբատաշ քարերով առանձնատունը։ Լուսամուտի շրջանակները՝ միշտ թարմ ներկված, գլխավոր դռնից ու ներսից երեւացող վարագույրներից էլ կարելի էր գլխի ընկնել տանտիրոջ բարձր ապրելակերպի մասին։ Տատս ինձ էլ էր հետը երբեմն տանում Ռիփսիկենց տուն։ Հիշում եմ՝ ընդարձակ բազում սենյակները այն ժամանակվա համար շքեղ, ծանր, անթափանց վարագույրներով միշտ մեկուսացած էին լույսից։ Ռիփսիկ տյոտյան առեւտրով էր իր «պոպոքի պես լիքը» տունն ստեղծել, մի ոտքը Երեւանում էր, մյուսը՝ Մոսկվայում։ Էդ գործով զբաղվողներին սովետի ժամանակ սպեկուլյանտ էին ասում։ Մի մինուճար տղա ուներ՝ Վոլդեմարը, բայց ինքը մենակ էր ապրում էդ հսկա տան մեջ։ Ասում էին, թե մարդը՝ Ջհանգիրը, ջահել տարիքում դավաճանել՝ ուրիշի մոտ էր գնացել։ Համ էլ՝ Ռիփսիկը ոնց անմշակ՝ Շամշադինից հարս էր եկել, նույնձեւ գեղացի, տգետ, սահմանափակ կնիկ էլ մնացել էր բարձրագույնավարտ պաշտոնյա Ջանոյի ֆոնին։ Ջհանգիրին էլ չէր բավարարել Ռիփսիկի մակարդակը, ու միակ երեխային Ռիփսիկ տյոտյան մենակ էր մեծացրել, կրթության տվել, ամուսնացրել։ Ռիփսիկի տան կողքին աղոտ հիշում եմ նրա տեգոր՝ «Քեֆչի Հասանի» տունը։ Մեր տունը Հովհաննես պապիս թաղից շատ հեռու չէր, պետական շենքում էինք ապրում, ու Ռիփսիկ տյոտյան Մոսկվայից «օտգուլ» օրերին երբեմն-երբեմն մեր տուն էր գալիս։ Ժամանակից շուտ ճերմակած երկար մազերը հյուսքով գլխի կատարին օձի պես գալարած-կոս արած, Մոսկվայից հետը բերած միշտ նոր, տարատեսակ ու շատերի համար անհասանելի «դամաշնիկներով», միմիայն ատլասե թանկանոց խալաթներով խանութ, հյուր գնացող Ռիփսիկի ֆոբիան նրա տեգրակինն էր՝ Ռոզան։ Մեր տուն գալիս երկար չէր մնում, արագախոս Ռիփսիկը Շամշադինա բարբառով-ակցենտով, հատու, շեշտված ու, ամենակարեւորը՝ անվանարկող արտահայտություններով չստացված կյանքի մուռը տեգոր կնկանից հանելուց, «միսը բերանը տալուց» հետո արագաքայլ հեռանում էր՝ նույնպիսի արագությամբ, ինչպեսեւ ներխուժել էր մեր տուն ու նույնքան ջանասիրությամբ անեծքներ թափել Ռոզայի հասցեին։ Ես՝ դպրոցական երեխաս, զգում էի, որ Ռիփսիկի «ինադու ծնված» Ռոզան նրա «կյանքի տոռմուզն» էր, Ջհանգիրը՝ ներսում սո՜ւս մխացող կրակը, որի մասին եր-բեեեեք չէր խոսում։ Եվ հասկացել էի, թե ինչու էր Ջանոն թողել Ռիփսիկին իր հարուստ ապարանքի մեջ մենմենակ։ Ու աչքիս առաջ ձգվում-բարձրանում, հաղթանդամ ու բարձրահասակ էր դառնում կարճ, փոքրամարմին, բայց հաճելի արտաքինով, չափված-ձեւված Ջանիկ դյադյան, որին միայն հեռվից էի ծանոթ ու ճանաչել էի Ռիփսիկի «շնորհիվ»։

Մեծ պապիս թաղի աջ թեւում ընկեր Բարսեղյանենց տունն էր։ Մեծ հայրենականի մասնակից ընկեր Բարսեղյանը մեզ մաթեմատիկա էր դասավանդել, դպրոցի ուսմասվարն էր՝ շատ պատվելի մարդ, բայց ինքը հայրական տանը վաղուց չէր ապրում։ Մորն էի միշտ տեսնում՝ տան հետեւում, թիկունքն արեւին արած՝ ճերմակամազ, պատկառելի տարեց կին։ Հետո գալիս էր Էլեոնորա տյոտյայի տունը, որը մեծ պապիս՝ փողոցը կտրող հենց դեմդիմացն էր։ Քչերը գիտեին, որ Նորան ատամնաբույժի բուժքույր էր, բայց ինքը թաղի միամիտներին համոզել էր, թե բժիշկ-ատամնաբույժ Էլեոնորա Գարեգինովնան է։ Նորայի տնից հետո էլի մեկ-երկու տուն կար, որոնցից մեկի հարսը, հիշում եմ, մի գլուխ աղջիկ էր վրա-վրա բերել-շարել․․․ այդպես էլ տղա զավակի կարոտ մնալով։
Եվ այսպես, էս՝ իմ մանկության հարազատ թաղով, չգիտեմ որտեղից, արագ անցնում եմ։ Արագ, որովհետեւ չգիտեմ որտեղ՝ շատ երկար եմ մնացել ու հիմա շուտ պետք է տուն հասնեմ, դեպի ուր ճանապարհը պիտի անցնեմ տատիս հորանց թաղով։ Արագ անցնելս էլ հո ոտքով չէ․․․ Ճոճանակ-կարուսելի մեն մի հատիկ ճոճք, ճոպանները դեպի օդ բարձրացած, բայց ոչ մի տեղից չկախված, ինձ սլացնելով փախցնում է Հովհաննես պապիս տան կողքով, այնքան արագ, թիփի անելով, որ տնեցիք չհասցնեն նկատել ինձ։ Ժամանակ չունեմ, շաաաատ եմ ուշացել․․․

Չգիտեմ ինչպես եղավ, որ ես ճոճանակիցս հայտնվեցի Հովհաննես պապիս տան բակում։ Չեմ հիշում, թե ովքեր էին, բայց շատ մարդ կար դրսում։ Բակում դրված նարդու սեղանի մոտ տեսա Սարոյին՝ տատիս փոքր քրոջ ամուսնուն, ինչ-որ տղամարդկանց հետ տարված նարդի էր խաղում։ Տունը՝ նույնը, ինչպես որ եղել էր։ Հովհաննեսի կիսանկուղային հարկում գյուղից եկած ու շաաատ երեխաներ բերած տնային տնտեսուհի Էմմա տյոտյան ու տրոլեյբուսի վարորդ իր ամուսին Գառնիկ դյադյան էին վարձով ապրում, որ հետո գնեցին այդ մեկ «սենյականոց» խավար «տունը», իսկ ավելի ուշ քանդված տան տեղում բոլորի հետ իրենք էլ «կվարտիրա» ստացան։ Էմմա տյոտյան հիշողությանս մեջ իր պատվավոր տեղն ունի․ սիրում էր ինձ՝ չտարբերելով սեփական երեխաներից, եւ մինչեւ հիմա էլ հանդիպելիս պինդ գրկում-համբուրում է ու մանուկ ականջիս երբեմնի հարազատ «Անաիսիկ ջան»-ով դիմում։ Եվ, ուրեմն, էս նկուղային հարկի դրսի պատի մոտ հարմարեցված տախտակ-նստարանին տատիկիս՝ Փառանձեմին տեսա նստած։ Կարոտած մոտեցա, որ գրկեմ՝ կայծակնահար մեխվեցի։ Ճակատին վնասվածք կար՝ կապտուկով շրջանակված, ձախ ձեռքին, որ թուլացած կախված էր տախտակե նստարանից ներքեւ, էլի կապտուկներ։ Աստվա՜ծ իմ։ Գրկեցի՝ այնքա՜ն կենդանի, այնքա՜ն շոշափելի․․․ ու սնգրտալով սկսեցի բարձրաձայն լալ։ Իմ սիրասուն, ոչ ոքով չփոխարինելի տատիկը, որ ինձ համար առաջին մայր է եղել, մահացավ ոչ մեծ տարիքում եւ, ինչպես հաղթական-փառահեղ էր իր ապրած ոչ երկար տարիներին, գոռ, արժանապատիվ, ուղիղիրան, գլուխը հպարտ-բարձր, գեղեցկուհի՝ որպես Փառանձեմ թագուհի, ճիշտ նույնպես էլ նաեւ իր սեւ մահճում էր իմ ազնվական, իմ Փառանձեմ՝ իր անվանն արժանի մայրիկ-տատիկը։ Ահա ինչու տատիս այդպես՝ անօգնական, տկար, վիրավոր տեսնելը․․․ մահ էր ինձ համար։ Լացիս ձայնից ու իրականում հոսող արցունքներիցս աչքերս բաց արի։ Երազսս վերջացել էր։ Տատիկս գրկումս չէր։ Իսկ ես տարտամ․․․կարկամ․․․ դատարկ, թուլացած․․․ Ես եմ ու Աստծո՝ ինձ կամ տեսած դժոխք իրականությունը։ Մոլոր-շիվար նստած, գլուխս ձեռքերիս մեջ հուսահատ առած։

Ձեռքերս երկարել՝ ուզում եմ փարվել Քեզ՝ իմ անո՜ւշ Մանկություն։ Գլուխս դնել եմ ուզում ուսիդ ու գոռալով հեկեկալ։ Գրկի՜ր ինձ՝ շաաաատ ամուր, պաշտպանի՜ր ու էլ երբե՜ք բաց մի թող։


ԱՆԱԻՍ

Դիտվել է 704 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan