Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է...
Ամենաընթերցված լուրերը
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո...
Հարցում

Խոսնակին հանեցին տաք անկյունից, ինքն էլ «Հրապարակը» հանեց «սեվ ցուցակից»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի նախկին բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը՝ 10 տարի տաքուկ անկյունում նստած, ամսական մոտ 500 հազար դրամ աշխատավարձով, հանկարծ հայտնվել է «բորտից դուրս» վիճակում։ Հիմնադրամում կառուցվածքային բարեփոխումներ են արել, բնականաբար՝ որոշվել է վերափոխել մամուլի հետ աշխատաոճը։ Մինչ օրս այն սահմանափակվում էր գովաբանական ռելիզներ ու հաշվետվություններ տարածելով, հեռուստատեսությանը ռեպորտաժներ պատվիրելով ու «հաշվետու» ֆիլմ անելով եւ աշխուժանում էր մարաթոնին մոտ։ Իսկ եթե որեւէ ԶԼՄ հանդգնում էր այլ, քննադատական տեսանկյունից մոտենալ հիմնադրամի աշխատանքին, Հասմիկ Գրիգորյանը եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Արիկ Վարդանյանը, որը 2004 թվականից այս կառույցն է ղեկավարում, «կարգալույծ» էին անում այն։ 

Այդպես եղավ եւ «Հրապարակի» հետ։ 2012 թվականին տպագրված մեր երկու հոդվածները՝ «Հիմնադրամը ֆինանսավորել է Քոչարյանի սպորտային նախասիրությունները», «ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին լավ ճանապարհներ պետք չեն», անցանկալի քննադատություն էին պարունակում այս կառույցի հասցեին։ Առաջինում ներկայացրել էինք, թե ինչպես է հիմնադրամը, որը համազգային սոցիալական խնդիրներ պետք է լուծի, 2005 թվականին ֆինանսավորել նախագահականում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների համար շքեղ պայմաններ ստեղծելու խիստ «կարեւոր» ծրագիրը, իսկ 2007-ին Սեւանի ափին կահավորել առագաստային ակումբը, այն համալրել գույքով՝ նոր հայերի առագաստային «կայֆերի» սպասարկման համար, եւ ինչ գումարներ է ծախսել այս ամենի համար։ Իսկ երկրորդ նյութը նվիրված էր ճանապարհաշինության խնդրին։ 2011 թվականին հիմնադրամի ծրագրերից սահուն կերպով անհետացել էր ճանապարհաշինությունը։ «Հիմնադրամը որոշել է, որ Հայաստանին եւ Արցախին լավ ճանապարհներ այլեւս պետք չեն»,- եզրակացրել էինք մենք՝ անդրադառնալով նաեւ առհասարակ նվիրատվությունների եւ վստահության անկմանը։ Այսպիսի այլախոհությունը մեզ չներվեց։ «Հայաստան» համահայկականը, ի դեմս Հասմիկ Գրիգորյանի եւ նրա ղեկավարի, վստահ լինելով, որ իրենց չի վերաբերում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, «սեւ ցուցակ» գցեցին մեզ ու մեր թերթը՝ հաղորդագրություն տարածելով, որ դադարեցնում են «Հրապարակի» հետ համագործակցությունը։ Այս որոշմանը Հասմիկը հավատարիմ մնաց 5 տարի՝ 2012-ից մինչ օրս։ 2016-ին նրան «անմեղ» հարցեր ուղարկեցինք։ Ընդամենը ուզում էինք իմանալ, թե քանի հոգի է աշխատում «Հայաստան» հիմնադրամում, որքան են տնօրենի, տեղակալների, աշխատակիցների աշխատավարձերը, ինչ մեքենաներ են սպասարկում հիմնադրամի նախագահին, ինչ գործուղումների է նա մեկնում եւ այլն, ու Հասմիկը երկար ձգձգումներից հետո հիշեցրեց, որ մեզ հետ դադարեցրել է համագործակցությունը, որ «ինքը մեր հետ չի խոսում», քանի որ մենք փիս-փիս բաներ ենք գրել հիմնադրամի մասին։ Հասմիկը «վետոն» հանեց միայն այն ժամանակ, երբ նրան դուրս արեցին հիմնադրամի օֆիսի տաքուկ անկյունից, որտեղ ծվարել էր շուրջ 10 տարի։ Նա մեկ օրում մոռացավ գաղափարը, որով ապրել է այդ տասը տարիներին՝ բարձր պահել հիմնադրամի եւ նրա շեֆի պատիվը, դիմադրել իրական ու օբյեկտիվ տեղեկատվություն տալու լրագրողների պահանջներին, ամեն գնով գովաբանել հայրենի կառույցը, եւ բաց նամակ տարածեց մամուլով մեկ, այդ թվում՝ ուղարկելով մեր թերթին, որի հետ հրաժարվում էր «աշխատել։

Մենք այդ նամակը հրապարակեցինք մեր կայքում։ Քանի որ հիշաչար չենք, երկրորդն էլ՝ հույս չունենք, որ Հասմիկին հիմնադրամի մամուլի պատասխանատուի պաշտոնում փոխարինած Անուշ Մարտիրոսյանն ավելի լավ է աշխատելու եւ պետք եղած դեպքում հակաճառելու է տնօրեն Արիկ Վարդանյանին՝ պաշտպանելով անկախ մամուլի շահերը։ Իր կենսագրականում նա նշել է, որ տարբեր թերթերում է աշխատել, սակայն լրագրողներից քչերն են ճանաչում Անուշ Մարտիրոսյանին։ Ուշագրավ է հետեւյալ գրառումն Անուշ Մարտիրոսյանի ինքնակենսագրականից․ «2002-2007 թթ․՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոստուդիայի տեխնիկ եւ համատեղությամբ` դասախոս»։ Ինչեւէ, կապրենք՝ կտեսնենք։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 487 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan