Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել
Ամենաընթերցված լուրերը
ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ...
Հարցում

Մեկ տարի. ամենահաջողվա՞ծ, թե՞ ամենաձևական վարչապետը

2016 թվականի սեպտեմբերի 13-ին կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին։ Հայաստանի 14-րդ վարչապետը, իհարկե, տարբերվում է նախորդներից իր անկրկնելի բարետեսությամբ ու յուրահատուկ դրայվով, սակայն ի՞նչ հետք է նա թողնելու մեր երկրի տնտեսության մեջ եւ ինչո՞վ է տարբերվում նախորդ վարչապետերից։ Փորձեցինք լսել քաղաքական եւ մասնագիտական կարծիքներ։ Հիշեցնենք, որ անցած տարի ստանձնելով պաշտոնը, Կարեն Կարապետյանի առաջին ելույթներից մեկը նվիրված էր Հայաստանի տնտեսության ծանր վիճակին։ «Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում: Այս պահին ես կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անել, մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»,- ասել էր Կարապետյանն Ազգային ժողովում ելույթի ժամանակ: 

Տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ատոմ Մարգարյանը համակարծիք է, որ Կարեն Կարապետյանը ծանր ժառանգություն է ստացել ապրիլյան պատերազմից ու ՊՊԾ գրավման օրերից հետո, այդուհանդերձ, Մարգարյանի գնահատմամբ, Կարեն Կարապետյանը Հայաստանի ամենահաջող վարչապետերից է՝ «օպերատիվ որոշումների ընդունման, տարածքային քաղաքականություն վարելու եւ մի շարք այլ առումներով»։ «Նա պաշտոնն ստանձնեց այնպիսի պայմաններում, երբ խայտառակ տնտեսական անկում էր, սոցիալական, ֆինանսական լուրջ պրոբլեմներ, խնդիրներ արտաքին շուկաներում եւ այլն։ Մի խոսքով՝ իրավիճակ, որն ամեն վարչապետ չէր ստանձնի»,- համոզված է տնտեսագետը։ Մինչդեռ, ըստ նրա, Կարապետյանը կարճ ժամանակում կարողացավ «շտկել, կայունացնել» ֆինանսական, բյուջետային իրավիճակը․ «Չնայած անբարենպաստ քաղաքական ֆոնին եւ նախընտրական ժամանակահատվածին, ընդհանուր առմամբ՝ Կարեն Կարապետյանը ձեւավորեց դրական սպասումներ, վստահության մթնոլորտ թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողների մոտ»։ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ Կարապետյանն իր կարճաժամկետ ծրագրի շրջանակներում հաջող իրականացրեց ինստիտուցիոնալ բարեփոխումներ․ «Ապօրինի հարստացման դրույթի քրեականացում, որոշ քայլեր արվեցին պետական ծախսերի կրճատման համար եւ այլն»։ Տնտեսագետի կարծիքով՝ վարչապետը փաստացի մի քանի ամիս է աշխատել՝ ընտրություններից հետո, դրանից առաջ, հասկանալի պատճառներով, հնարավոր չէր աշխատել։ Ասում է, որ եթե դրան էլ գումարենք արտաքին ազդակները, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումը, դրանից բխող հետեւանքները, տարածաշրջանային-ռազմաքաղաքական խնդիրները, նավթի գնի անկումը եւ այլ գործոններ, որոնք ազդել են տնտեսության եւ Կարապետյանի գործունեության վրա, ապա, այդուհանդերձ, Կարապետյանի վարչապետության ընթացքում դրական դինամիկան ակնհայտ է․ «Մակրոտնտեսական ցուցանիշները դրական են, տնտեսական աճի ցուցանիշը՝ 6.2 տոկոս, արտահանման դինամիկան դրական՝ 21-22 տոկոս, ներմուծման-արտահանման աճ է արձանագրվել, արձանագրվել է նաեւ մասնավոր տրանսֆերտների մասով, սակայն Կարապետյանի գործունեության որպես հիմնական որակական առավելություն՝ կավելացնեի ընդգծված արդյունաբերական քաղաքականությունը, այսինքն՝ աշխատատեղերի ստեղծմանը միտված ներդրումային այնպիսի ծրագրեր, որոնք կլուծեն մեր տնտեսության հարցերի հարցը՝ աշխատատեղերի խնդիրը»։

Ատոմ Մարգարյանը շեշտեց նաեւ․ այնպես չէ, թե Կարապետյանն անթերի վարչապետ է։ Խոսեց նաեւ թերությունների մասին՝ ընդգծելով, որ կադրային սխալ բանկի միջոցով է փորձում իրագործել խոստացված բարեփոխումները․ «Կադրային բանկը, անշուշտ, մտահոգիչ է, ոչ բոլորն են իրենց տեղերում, բարեփոխումները պետք է իրականացնեն մարդիկ, որոնք մոտ երկու տասնամյակ եղել են իրենց պաշտոններում եւ նախկինում էլ ստանձնել են բարեփոխումներ իրականացնելու գործ, մարդիկ երրորդ-չորրորդ անգամ են նշանակվում պաշտոններին։ Չենք կարող չտեսնել նաեւ բարեփոխումների հռչակագրային բաղադրիչը, ի վերջո՝ խոստացված բարեփոխումները վաղուց պետք է արված լինեին»։
Հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի մատնանշված դրական դինամիկան զգան նաեւ ՀՀ շարքային քաղաքացիները։ Այնքան ժամանակ, որքան վարչապետը քաղաքական աջակցություն կստանա՝ պատասխանեց տնտեսագետը։ «Օրինակ, իշխանությունը բիզնեսից անջատելու քայլեր են պետք, մենք, իհարկե, չենք կարող չարձանագրել, որ Կարեն Կարապետյանն ստվերի կրճատման հարցում լուրջ քայլեր է արել, իսկ այդ խնդիրը կարելի է լուծել 6-8 ամսվա ընթացքում եւ քաղաքական աջակցության շնորհիվ»։

Ի հեճուկս տնտեսագետի, խորհրդարանական ընդդիմությունը բացասական է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը։ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը մեր հարցին ի պատասխան հիշեցրեց, որ դաշինքն ամիսներ առաջ դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին։ «Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է»,- ասաց նա՝ հավելելով․ «Մեկ տարին որոշակի ժամանակահատված է, եւ մարդիկ պետք է ամեն մեկն իր մաշկի վրա զգային, դրական միտում կնկատեինք, եթե ժողովրդի բարեկեցությունը բարձրանար։ Հիմա եթե Դուք ինձ ապացուցեք, որ արտագաղթը կանգնել է, լավ է, նորմալ է, ես կհամաձայնեմ»։ Վարդեւան Գրիգորյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այս պահի դրությամբ դաշինքում կառավարության անվստահության հարց չի քննարկվել․ «Երբ քննարկենք, կտեղեկացնենք»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարեն Կարապետյանի վարչապետության մեկամյակն այսպես գնահատեց․ «Այստեղ ձեւի եւ բովանդակության համամասնության խնդիր կա։ Իմ տպավորությամբ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը շատ ավելի աչքի ընկավ ձեւի վրա շեշտադրումներ անելով, իսկ բովանդակության առումով ոչ մի փոփոխություն չկա։ Նման կանխատեսում կարելի է պրոյեկտել նաեւ ապագայի համար՝ ելնելով կառավարության ներկայացրած ծրագրից»։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին էլ պատասխանեց համառոտ․ «Չեմ կարծում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 869 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan