Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Ամենաընթերցված լուրերը
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ...
Հարցում

Ի՞նչ է անելու նախկին երգչուհին «Մոնթե Մելքոնյանում»

Դիլիջանում կառուցված ֆինանսների նախարարության շքեղ հանգստավայրում, որն այժմ փոխանցվել է «Մոնթե Մելքոնյան» վարժարանին, օրերս հավաքվել էր այդ շենքի շքեղությանը համահունչ ընտրանի՝ ՀՀ պաշտոնյաներից ու պաշտոնական էլիտայից կազմված։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ կայացել է վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախ ընտրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ավելորդ է նշել, որ նա Վիգեն Սարգսյանն է, որը, հավանաբար, ավելորդ ժամանակ շատ ունի եւ ի վիճակի է լիարժեք զբաղվել նաեւ «Մոնթե Մելքոնյանով»։ 

«Հիմնադրամի գերխնդիրը պետք է լինի վարժարանը Հայաստանի առաջատար կրթահամալիրներից մեկը դարձնելը: Դրա համար պետք է ստեղծվի ակադեմիական գերազանցությամբ միջավայր` հմուտ մանկավարժների ներգրավմամբ»,- ասել է նախարարն իր ելույթում։ Ի դեպ, Դիլիջանի հանգստավայրը, որն ընդամենը 4 լսարան ունի, իսկ մնացածը լողավազաններ, թենիսի կորտեր, սպորտհրապարակներ ու բար-ռեստորաններ են, լավագույնս հարմարեցված է նախարարի նշած առաջատար կրթահամալիր դառնալու «տեսլականին»։ Սեպտեմբերի 1-ին վարժարանի մանկավարժներն ու սաները կկարողանան անձամբ ճաշակել հարկային ու մաքսային տեսուչների համար ստեղծված վայելքները։ Իսկ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, մոնթեականները երդում կտան։ Նորաստեղծ խորհուրդն ընդունել է իր անդրանիկ որոշումը՝ այդ օրը նշել որպես Վարժարանի օր։

Ի դեպ, խորհրդի կազմը տպավորիչ է։ Միակ զինվորականը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ Օնիկ Գասպարյանն է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը հոգաբարձուների խորհրդում ներկայացնում է հոգեւորական դասը։ Երբ նախարար Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց «ազգ-բանակ» վիճահարույց ու մեր հանրության կողմից, մեղմ ասած, ոչ միանշանակ ընդունված այս գաղափարը, Բագրատ սրբազանն «ազգ-բանակի» քարոզիչներից մեկն էր, եւ ակնհայտ է, որ նրա նվիրվածությունը գնահատվեց։ Առհասարակ, սա յուրայինների խորհուրդ է, թիմակիցների, որտեղ պատահական մարդ չկա։ Փակ շրջանակ, որից ինֆորմացիոն արտահոսքերը բացառվում են՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյան, «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա, որը վերջին տարիներին սրընթաց կարիերա է անում դեպի իշխանավորների դասը, ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյան, ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան, Հայ բարեգործական ընդհանուր միության անդամ Վազգեն Յակուբյան եւ նվիրյալ ՀՀԿ-ական, պատգամավոր Շուշան Պետրոսյան, որը նախկինում երգչուհի է եղել։

Մենք կարծում էինք, թե հոգաբարձուների խորհրդում կտեսնենք նաեւ վարչապետի խորհրդական, արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Մալխասյանին, որը պաշտպանության նախարարի կողմից լուծարված «Փոքր Մհեր» կրթահամալիրի հիմնադիրն է, երկար տարիներ պահել է հիմնադրամը եւ մեծ փորձ ունի ռազմական ուսումնական հաստատությունների կազմակերպման գործում։ Անցյալ տարի «Փոքր Մհերը» միացրին «Մոնթե Մելքոնյանին», եւ Մալխասյանի ներգրավումը հոգաբարձուների խորհրդում մխիթարական քայլ կարող էր լինել «Փոքր մհերը» փակելու դիմաց։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրել․ այս հարցին վարչապետի խորհրդականը պատասխանեց․ «Դժվար թե ինձ հրավիրեին։ Գիտեք, ամեն ինչ փոփոխական է լինում։ Ես անցած փուլ եմ, նոր մարդիկ են գալիս, նոր մոտեցումներ, նոր զարգացումներ, ես եղել եմ այլ կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդներում, «Սեւան ազգային պարկի», այլ տեղերում»։ Իսկ ինչո՞ւ են հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել բարձրաստիճան պաշտոնյաներ, ի՞նչ է անելու այդ խորհուրդը, «Փոքր Մհերում» ոնց որ թե այդպես չէր։ Այս հարցը լսելով՝ Գեւորգ Մալխասյանն ստանձնեց նորաստեղծ մարմնի պաշտպանությունը։ «Նախ՝ «Փոքր Մհերը» ՊՈԱԿ էր, սա հիմնադրամ է, որի պարագայում հոգաբարձուների խորհուրդն ամենակարեւոր աշխատանք կատարող մարմինն է։ «Փոքր Մհերի» հետ չի կարելի համեմատել։ Խորհուրդն ընդունում է տնօրենի հաշվետվությունները, ոչ թե կառավարությունը, այլ՝ խորհուրդը։ Այն պատասխանատու է ամեն ինչի համար՝ մրցույթներ է անցկացնում, նախահաշիվներ է կազմում, ֆինանսական կարեւոր հարցերն է լուծում, արդյունքներ է հաստատում, որոշում է, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա կրթօջախը, ինչ կանոնակարգումներ պետք է լինեն, ներքին կարգապահական կանոններ է սահմանում, տնօրեն է ազատում, նշանակում։ Ամբողջ համակարգը միայն իրենց կարգավորումներով է իրականացվում։ Կարեւոր է, որ այնպիսի մարդիկ լինեն խորհրդում, որ բոլոր խնդիրները նաեւ իրավական տեսակետից կարողանան կարգավորել։ Ահա ինչու, օրինակ, Դավիթ Հարությունյանն է այնտեղ»։

Գեւորգ Մալխասյանը միայն իր նախկին «շեֆի» անունը նշեց, ինչը հասկանալի է։ ԿԳ նախարարության, Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների ներգրավումը խորհրդում նույնպես կարելի է ընկալել՝ մեկը կրթական ծրագրերի մասով անելիք կունենա, մյուսին կդիմեն, եթե փող պետք լինի։ Բայց թե ինչ կարգավորումներ են կատարելու նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը կամ նախկին երգչուհին, բացատրելի չէ։ Կարող էին նաեւ մի երկու մաքսավոր ու հարկայինի բաժնի պետ բերել որպես բոնուս՝ 5 աստղանի հանգստավայր բանակին նվիրաբերելու համար։


Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 3063 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan