Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ...
Հարցում

Նույնիսկ թուրքերն են այցելում Ջիվանու տուն-թանգարան, տարբեր քոմենթներ գրում (լուսանկարներ)

Երեկ Ջավախքի Կարծախ գյուղում տեղի ունեցավ Ջիվանու օրվան նվիրված տոնակատրությունը, որն ամենամյա բնույթ է կրում։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տոնակատարությունն անցկացվեց հայ մեծանուն բանաստեղծ, աշուղ Ջիվանուն նվիրված ելույթներով, երախտիքի խոսքերով, երգ ու պարով։ Ելույթ ունեցան Ջավախքի տարբեր գյուղերի երգի ու պարի համույթներ, այդ թվում՝ Կարծախի, Բարալեթի, Դամալայի, Վաչիանի պարի խմբերը և ոչ միայն։ Մինչ տոնակատարության մեկնարկը, նախ տեղի ունեցավ Ջիվանու նորաստեղծ տուն-թանգարանի հուշային հատվածի բացումը։ Ջիվանու տուն թանգարանը, հիշեցնենք, նոր է կառուցվել, անցյալ տարի տեղի ունեցավ թանգարանի պաշտոնական բացումը, որի ժամանակ այցելուներին ներկայացվեց ցուցասրահի հատվածը՝ հայ անվանիների, այդ թվում՝ Ջիվանու մասին պատմող լուսանկարներով։ Այս տարի բացվեց հուշային հատվածը, այսինքն՝ այն հատվածը, որտեղ ապրել է Ջիվանին։ Այստեղ մասնագետները փորձել են ստանալ 19-20-րդ դարի շունչը, Ջիվանու ապրած իրական տան մոդելը՝ այն ժամանակվա կահ կարասիով, կենցաղով։ Ջիվանու տուն-թանգարանի կառուցումն իրականացրել է Ջավախքին աջակցություն հիմնադրամը (ՋԱՀ)։ Հիմնադրամի տնօրեն Աշոտ Հակոբյանը Hraparak.am-ի հետ զրույցում խոսելով կատարված աշխատանքների ու վերջին մեկ տարում ստացած արդյունքների մասին՝ նախ ասաց, որ շատ բարդ էր այդ աշխատանքը, մեծ դժվարությամբ էին այդ իրերը հայթայթվում։

«Մեկ տարվա ընթացքում շուրջ 2000 այցելու է եղել տարբեր երկրներից, նույնիսկ Թուրքիայից հենց թուրքեր գալիս մտնում են, տարբեր քոմենթներ գրում՝ առայժմ միայն դրական քոմենթներ, ֆեյսբուքում էլ են ակտիվ նշում, որ եղել են թանգարանում։ 2000 այցելուն մեծ թիվ չէ, բայց այդ 2000-ն էլ արդեն իսկ դրական փոփոխություն առաջացրել է»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ տուն-թանգարանի բացումն ունի նաև իր սոցիալական նշանակությունը։ Օրինակ՝ տուրիստական ընկերությունները համաձայնել են իրենց տուրիստներին, որոնք Կարծախով Թուրքիա են մեկնում, կերակրել հենց Կարծախում, եթե պայմաններ լինեն։  «Հուրախոթյուն մեզ՝ պիտի ասեմ, որ կարծախցիներից մեկը, ով դրսում է ապրում, նախաձեռնել և ռեստորան է կառուցել, որի բացումը շուտով կլինի։ Ռեստորանը հետագայում ունենալու է նաև հյուրատուն»,-ասաց ՋԱՀ տնօրենը։

Ջիվանու օրվան այս տարի ևս Հայաստանից հյուրեր կային, բայց դրանց թիվն ու ներկայացուցչական կազմը ինչպես Տերյանական օրվա միջոցառումներին, այնպես էլ Ջիվանու օրերին տարեց տարի նոսրանում ու ավելի աղքատիկ տեսք է ստանում։ Նախարարներ վաղուց չեն եղել այստեղ, բարձրաստիճան հյուրերի կալիբրը սահմանափակվում է փոխնախարարներով և հատուկենտ պատգամավորներով։ Նախորդ տարի այստեղ էր Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը՝ որպես «Փյունիկ» հիմնադրամի նախագահ։ Այս տարի նա էլ չկար։ Ներկա էին միայն սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՋԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներից գործարար Արմեն Մկոյանը, Սերգեյ Վանցյանը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և այլք։ Պատգամավորներից ներկա էր ՀՀԿ խմբակցությունից Արման Սահակյանը, ով ևս ՋԱՀ հոգաբարձուների խորհրդի կազմից է։ Իր առանձին խմբով ներկա էր նաև ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Այս ամենը Աշոտ Հակոբյանն այսպես մեկնաբանեց․ «Տարի է եղել, որ նախարարներ են մասնակցել, տարի է եղել, ոչ ոչ մեկը չի եղել, նախորդ տարի ՀՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալը մասնակցեց, այս տարի՝ սփյուռքի նախարարի տեղակալը։ Այսինքն՝ միանշանակ ես չէի ասի, թե նոսրանում է և պաշտոնականությունը նվազում է»։

Հարցին, թե ո՞րն է խնդիրը, ինչու՞ մեր կառավարությունը չի կարողանում պատշաճ ուշադրության արժանացնել Ջավախքին, Հակոբյանն ասաց, որ դժվարանա այդ հարցին պատասխանել․ «Երևի թե մեր կառավարության անդամները դա պետք է ասեն։ Կոնկրետ սփյուռքի նախարարությունը կարևորել և նախարարի տեղակալին գործուղել է այստեղ, որը շատ կարևոր եմ ես համարում։ Թե մյուսներն ինչի չեն կարևորել, մենք մի քանի նախարարությունների հրավերներ ուղարկել ենք, դա երևի թե իրենց պետք է հարցնել»։


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Դիտվել է 570 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan