Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու...
Հարցում

Հրանտ Մաթևոսյանի թանգարանից դուրս է թողնվել կացարան-արվեստանոցի պահանջը

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի անավարտ շինարարության հետ կապված՝ նախօրեին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանը։ Ինչպես նախարարությունից տեղեկանում ենք՝ շինարարությանը զուգահեռ, այս փուլում կպատվիրվի ներքին ու արտաքին ձեւավորման եւ հատկապես ցուցադրանքի էսքիզային նախագիծը, որպեսզի բացառվեն հետին թվով շինարարական փոփոխությունները եւ դրանց համար լրացուցիչ ծախսերը։ Հիմնադրամը նախատեսում է ոչ միայն մաթեւոսյանական գրավոր տեքստի, կրթամշակութային տարատեսակ միջոցառումների յուրօրինակ միջավայր ստեղծել այստեղ, այլեւ կանաչ գոտիներ՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Լոռվա բնության մոդելավորմամբ, «Նանա իշխանուհու» կամրջով։ 

Երեւանի իշխանություններն անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով ու մաթեւոսյանական կենտրոն ստեղծելու նպատակով հիմնադրամին են տրամադրել 400 քմ հողատարածք Երեւանի «Պլանի գլուխ» կոչվող հատվածում, Աբովյան փողոցի հարեւանությամբ։ Կենտրոնի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի վերահսկողությամբ։

Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժամկետները դեռ հստակ չեն, եւ պարզ չէ, թե երբ կավարտվի շինարարությունը, որովհետեւ մասնաբաժին առ մասնաբաժին տրվող փոքրիկ ֆինանսական հատկացումները բավարար չեն մեկ շնչով լիարժեքորեն ավարտելու շինարարությունը։ «Միարժեքորեն ողջունելի է Արմեն Ամիրյանի նախաձեռնությունը եւ այդ հարցը տեսադաշտում պահելու, նաեւ էքսպոզիցիոն, ցուցադրման, վաղօրոք ֆինանսավորման հարցերն օրակարգ մտցնելը, որովհետեւ այս պահին այդ ամեն ինչը հաշվարկված չէ, ու եթե տեսականորեն դատենք, որ, օրինակ, վաղը չէ մյուս օրը պատերի շինարարությունն ավարտվում է, դրանից հետո կանգ են առնելու ու ասեն՝ վայ, բա մյուս տարվա բյուջեում նախատեսված չէ՞ ոչինչ, այդ ժամանակ խնդիր է առաջանալու։ Բյուջեն էլ, բոլորս գիտենք, սուղ վիճակում է»։

Հիշեցնենք, որ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը, ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի, իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 մլն․ 345 հազար 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 մլն․ 670 հազար 700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98 մլն․ 200 հազար ՀՀ դրամ:

«Մի նկատառում կուզեի այսօր ամրագրել, որպեսզի վաղն արդեն կարողանանք դրա մասին ռեալ խոսել։ Դա այն է, որ շենքն իր մրցութային, նախնական էսքիզային բոլոր փաստաթղթերում 2005-ից ի վեր, որպես մշակութային կենտրոն, թանգարանի ներկայացված պահանջների շարքում ունեցել է կացարանի, արվեստանոցի պահանջ, եւ, 2-րդ՝ նաեւ ժամանակավոր էքսպոզիցիայի պահանջ, որոնք ամրագրված են եղել նախագծում։ Սա կարեւոր է նրանով, որ երկուսն էլ Կարեն Կարապետյանի եւ Արմեն Ամիրյանի կողմից բարձրացված մշակույթի կապիտալիզացիայի կարեւոր բաղադրիչներ են։ Հասկանալի է, թե ինչու, որովհետեւ եկամուտ են բերում եւ թեթեւացնում են պետության ֆինանսական բեռը»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանն ու նկատում, որ սա ամբողջ աշխարհում տարածված պրակտիկա է. մշակութային գործիչները, այս դեպքում՝ մաթեւոսյանական գրականությամբ զբաղվողները, թարգմանիչները, համաձայն մրցութային պայմանների, մեկ շաբաթով կամ ամսով գալիս են Հայաստան եւ հենց մաթեւոսյանական կենտրոնում ուսումնասիրում Հրանտ Մաթեւոսյանի արվեստը։

«Եվ 2-րդ՝ ժամանակավոր ցուցադրության սրահ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել միջոցառումներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, ինչն զգալի հնարավորություն կտա թոթափելու բյուջեն։ Այդ ամեն ինչն այս պահին հանված է, եւ նախագծային մրցույթ անցած տարբերակը չի համապատասխանում վերջնականապես հաստատված նախագծին, ըստ այդմ՝ մշակույթի կապիտալիզացիան ապահովող այդ 2 կարեւոր բաղադրիչը պակասել են։ Մենք հիմա ճանապարհներ ենք փնտրում դա հաղթահարելու համար, որովհետեւ դրանք թանգարանի լիարժեք գործունեության պարտադիր պայման են, ինչպես որ դրա պարտադիր պայմանն են միջավայրի ապահովմանն ուղղված քայլերը։ Այսինքն՝ զբոսայգին պետք է դառնա բուսաբանական միջավայր՝ Լոռվա բնության մոդելավորմամբ, դրա մասին խոսել ենք հանդիպման ժամանակ։ Փողոցը, որն առայսօր անանուն է, պետք է անվանվի Հրանտ Մաթեւոսյանի անունով, եւ այդ ամեն ինչը մեծ ֆինանսական, բայց, ամենակարեւորը՝ գաղափարական եւ ճարտարապետական լանդշաֆտային դիզայնի ներդրումներ է պահանջում եւ մեծ աշխատանք, որով պետք է հիմիկվանց զբաղվել»,- ասում է Դ․ Մաթեւոսյանը։

Եթե նախնական տարբերակում այդ երկու բաղադրիչները եղել են, ապա վերջնական նախագիծն ո՞վ է հաստատել, որ դրանք դուրս է թողել։ «Վերջնական նախագիծը հաստատել է քաղաքաշինության նախկին նախարարությունը, այժմ՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն, ըստ որում՝ այս բոլոր կետերը, որի մասին ես ասացի, նույն Նարեկ Սարգսյանը դրանց մի մասի նախաձեռնողն է եղել եւ ջատագովը։ Բյուջեի սղության պատճառով են այդ սահմանափակումներն արվել, բայց դրա մասին չի կարելի մոռանալ, եւ դա օր առաջ պետք է վերադարձնել նախագիծ եւ իրականացման դնել»։

Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով, եթե մենք թանգարան ստեղծենք, բայց միջավայր չապահովենք, նույն այդ թանգարանն իր գրավչությունը կկորցնի. «Եթե մենք խոսում ենք տուրիզմի, մշակույթի հանրահռչակման, մշակութային զբոսաշրջության մասին, այս բոլոր բաղադրիչները մշակութային քաղաքականության իրականացման պարտադիր պայման են, եւ երբ մի բան ստեղծում ես, պետք է իր ամբողջության մեջ դիտարկես»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 293 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan