Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար...
Ամենաընթերցված լուրերը
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից Նավթի գնանկման կորուստը ՕՊԵԿ-ում գնահատվում է... Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ ... Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություննե... Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չ... Նախագահը Ժնևում պարգևներ է հանձնել շվեյցարահա... Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյա... Անկարան իր գործողությունները Իդլիբում համաձայ... Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի ս... «Կոնվերս» բանկից հափշտակված 200 հազար ԱՄՆ դոլ... Թուրքիայի պառլամենտում ճգնաժամը ԱՄՆ հետ համար... 2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համ...
Հարցում

«Խոսրովի անտառ»-ում թաքնված այրում է ընթանում (ֆոտո)

Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ:

Արգելոցի տարածքում օրենքով սահմանված` մարդկային որեւէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձեւավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար ծխում են եւ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նոր օջախների վերածվել:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարաները` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների համակարգմամբ իրականացնում են շուրջօրյա հերթապահություններ, հետախուզումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր օր հայտնաբերվում եւ չեզոքացվում է միջինը մոտ 100 ծխացող` հրդեհի բռնկման պոտենցիալ օջախ: Հետմարման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները եւ աշխատակիցները: Աշխատանքներին ներգրավված է զգալի մարդկային ռեսուրս եւ հատուկ տեխնիկա: Հետմարման աշխատանքների համար առաջին անգամ օգտագործվում է նաեւ ՀՀ ԱԻ նախարության հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նորագույն տեխնիկան:

Բարձր հրդեհավտանգությանը նպաստում են հանրապետությունում գերակայող բարձր ջերմային ֆոնը եւ ոչ անձրեւային եղանակը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ներկայացնելով հրդեհի հետմարման աշխատանքների ողջ ծավալը, առանձնացրել է բնական, հատկապես ռելիեֆային առանձնահատկությունները, որոնք բարդացնում են բռնկված հրդեհի վերջնական մարման աշխատանքները: Արգելոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին եւ քաղաքացիներին, ովքեր սրտացավորեն մասնակցել են եւ շարունակում են պայքարել հրդեհի դեմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հայտնել է, որ կան ծխացող բազմաթիվ օջախներ, որոնք փրկարարների դիտակետերից հետախուզման միջոցով հայտնաբերվում են ու մարվում, եւ ամբողջ տարածքը գտնվում է շուրջօրյա վերահսկման ներքո:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ներկայացնելով ուսումնասիրությունների նախնական տվյալները, նշել է, որ հրդեհն ընդգրկել էր արգելոցի մոտ 1600 հեկտար տարածքը, սակայն հրդեհված տարածքներում առկա են չվնասված կղզյակներ, որոնք կենդանիների համար ապաստարան են դարձել, ինչը հետագայում կնպաստի անտառային էկոհամակարգի բնական վերականգնմանը: Խոշոր կենդանիների կորուստներ չեն արձանագրվել, կորուստներ կարող են լինել որոշ սողունների եւ անողնաշարավոր կենդանիների մոտ: Ըստ Ա. Աղասյանի, չնայած ընթանում են վնասի չափերի գնահատման աշխատանքներ, սակայն այն լիարժեք հնարավոր կլինի ներկայացնել հաջորդ տարվա գարնանը` ծառերի վիճակը գնահատելուց հետո, քանի որ խոտածածկ տարածքում հրդեհի արագ տարածման հերտեւանքով շատ ծառերի բներ չեն հասցրել վնասվել:

«Խոսրովի անառ» պետական արգելոցում իրականացվող աշխատանքներին մշտապես հետեւում են ՀՀ բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարները:

Դիտվել է 310 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan