Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Հոգլանդն ո՞վ ա, որ իր առանձին տեսակետը հայտնի․ Շարմազանով

«Ես պետք է նշեմ, որևէ հրատապ կամ նոր բան, ոչ էլ նոր սկզբունք Հոգլանդի ասածների մեջ չկա։ Այդ գաղափարների մասին բազմաթիվ անգամներ և՛ ապրիլյան պատերազմից առաջ, և՛ ապրիլյան պատերազմից հետո թե՛ համանախագահներն են խոսել բանավոր և գրավոր, և թե՛ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի մասին մենք մեր կարծիքը բազմիցս հայտնել ենք, իհարկե, նշել ենք, որ դա մեր երազանքների փաստաթուղթը չի, բայց հայկական կողմը դա ընդունում էր որպես հիմք, և միաժամանակ Կազանյան փաստաթղթից Կազանում հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը։ Հետևաբար տրամաբանությունը հուշում է՝ հրաժարվում է նա, ում որ ձեռնտու չի»-Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս չի կարծում, թե սա կապված է Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման հետ։ «Պարզապես նման պրակտիկա միգուցե կա, եթե հիշում եք, Ուորլիքն էլ իր հեռանալուց առաջ որոշակի հայտարարություններ էր անում, հեռանալուց առաջ մարդը որոշել է ֆիքսել, որ սկզբունքները գոնե իր համանախագահության ժամանակ այդպես են եղել։ Որևէ արտառոց բան այստեղ ես չեմ տեսնում»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմն այս հարցում իր դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով հայտնել է․ «Այստեղ որևէ փոփոխություն չկա՝ դա պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա փաստ է, և Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է»։

-Խոսքը ոչ թե Արցախի, այլ կոնկրետ շրջանների մասին է, որ պետք է լինեն Ադրբեջանի կազմում։

-Կոնկրետ շրջանների մասով բազմիցս մենք մեր կարծիքն ասել ենք։ Պարոն նախագահը մայիսի 18-ին Ազգային ժողովում խոսեց և շատ հստակ ասաց՝ խնդրի հիմքը Արցախի ժողովրդի անվտանգությունն է և պարտադիր կամարտահայտությունը հանրաքվեի մջոցով։

-Հոգլանդի հայտարարության և Մադրիդյան սկզբունքների միջև ձևակերպումների տարբերություններ և որոշակի նրբություններ կան, հիմա Հոգլանդը սա որպես ի՞նչ է ներկայացրել՝ իր անձնակա՞ն տեսակետը, թե սա նոր մշակված փաստաթուղթ է, որը այսօր հրամցվեց հանրությանը։

-Որևէ նոր հրապարակված բան չկա, էդ սկզբունքների մենք բազմաթիվ անգամ խոսել ենք։

-Այսինքն՝ մեր իշխանությունները Հոգլանդի հայտարարությանը ծանոթ եղե՞լ են ի սկզբանե, բանակցե՞լ են սրա շուրջ կամ նախաբանակցային որևէ աշխատանք տարվե՞լ է։

-Ես նորից եմ ասում՝ այստեղ որևէ նոր բան չկա, և՛ Մադրիդյանի, և Կազանյանի մասին ասվել է, մենք մեր կարծիքն արտահայտել ենք և դրանից հրաժարվել է Ադրբեջանը։

-Պարոն Շարմազանով, խնդիրն այն է, որ եթե համեմատենք Հոգլանդի հայտարարությունն ու Մադրիդյան սկզբունքները, ապա դրանցում որոշակի տարբերություններ կնկատենք։ Հիմա ուզում եմ հասկանալ, այն տեքստը, որը հայտարարել է Հոգլանդը ԱՄՆ-ում, այդ տեքստին նույն ձևակերպումներով մենք ի սկզբանե ծանոթ եղե՞լ ենք։

-Ուրեմն ես ասացի, արտգործնախարարը, որը տվյալ ոլորտի պատասխանատուն է, ասել է՝ որևէ նոր բան չկա, մենք մեր կարծիքն արտահայտել ենք։ Վերջ։ Հետևությունները թողնում եմ Ձեզ։

-Առնվազն Լաչինի միջանցքի մասով Հոգլանդը նոր բան ասել է, որը տարբերվում է Մադրիդյան փաստաթղթում ամրագրվածից։

-Ուրեմն որևէ նոր բան չի ասվել, որը բանակցությունների ընթացքում չի քնարկվել։ Դա ասել է ԱԳ նախարարը, ու դա այդպես է։ Մենք հիմա ի՞նչն ենք գերարժևորում, մարդը գնալուց առաջ ասել է, ի՞նչ։

-Լավ, հստակեցնենք, Հոգլանդը Մադրիդյան սկզբունքների՞ց է մեջբերում արել, թե՞ ինքն իր առանձին տեսակետն է հայտնել։

-Հոգլանդն ո՞վ ա, որ իր առանձին տեսակետը հայտնի։ Հոգլանդը ամերիկացի համանախագահն է, ինքը պետք է ներկայացնի այն բանակցող սկզբունքները, որի շուրջ գնացել են քննարկումներ։

-Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներից ուղղակի մեջբերու՞մ է արել։

-Ուրեմն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է՝ նոր բան չկա։

Հարցազրույցի ու թեմայի շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» վաղվա համարում։ 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 1145 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan