Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել
Ամենաընթերցված լուրերը
ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ...
Հարցում

Պերճ Զեյթունցյանի գրականության համար պատմությունն անցյալ չէր (լուսանկարներ)

Օգոստոսի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: Այսօր Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ վերջին հրաժեշտը մեծ մտածողին, որին ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաեւ սովորական քաղաքացիներ։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ Պերճ Զեյթունցյանի ստեղծածը երկար է մնալու եւ ընթերցվելու հայ ընթերցողի կողմից. «Նրա մարդկային կերպարը միշտ շիտակ էր, մի լուսանկար եմ հիշում՝ ուղիղ նայող, պայծառ աչքերով, այդպես էլ ամբողջ կյանքում էր։ Երբ տեսնեիր Պերճ Զեյթունցյանը ուղիղ, շիտակ քայլվածքով, գլուխը բարձր։ Այսպիսի պայծառ, խորը եւ ժամանակի մեջ սուր գրիչով մտավորականի մենք միշտ պետք է ցանկանանք ունենալ մեր գրականության ասպարեզում»։

ԵԹԿՊԻ ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ կան գրողներ ու արվեստագետներ, որ ժամանակ են ձեւավորում, Պերճ Զեյթունցյանը ժամանակ ձեւավորող գրող էր՝ գեղարվեստական, ինտելեկտուալ ժամանակ. «Հետո իր գիրը իր ժամանակը նկարագրելուց բացի աստիճանաբար գնաց դեպի հայոց ճակատագրի խորխորատները, աստիճանական սկսեց մեկ հանգույցի մեջ տեսնել առօրեկանությունը եւ պատմությունը։ Պերճ Զեյթունցյանի գրականության համար պատմությունը անցյալ չէր, պատմությունը անընդհատ մասնակից էր կյանքին»։

Պերճ Զեյթունցյանը հեղինակ է ժողովրդականություն վայելող բազմաթիվ վեպերի, թատերգությունների, թարգմանությունների։ Նրա թատերգությունները երկար տարիներ բեմադրվել են և այժմ էլ հաջողությամբ ներկայացվում են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները թարգմանվել, առանձին գրքերով լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ օտար լեզուներով։ Անգլերենից թարգմանել, առաջին անգամ հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացրել է ժամանակակից անվանի հեղինակների։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ էր։

Շուրջ 35 գրքի հեղինակ է։ Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Ամենատխուր մարդը», «Մեծ լռություն» և այլն։ Թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», «Կիլիմանջարոյի ձյուները», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» և այլն։«Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի, «Խոր Վիրապ» պիեսի համար՝ Գրական պետական մրցանակի։ Պերճ Զեյթունցյանին շնորհվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի և «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ և այլ պարգևներ։

Դիտվել է 221 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan