Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին
Ամենաընթերցված լուրերը
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի...
Հարցում

Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց, մանկավարժներն ուրախ են. Սահակ Մինասյան

ՀՀ կառավարության վերջին նիստի որոշումներից մեկը կարծես սառը ցնցուղ լիներ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի անձնակազմի համար: Կառավարության որոշմամբ դպրոցը լուծարվեց եւ միացավ Շիրակի պետական համալսարան հիմնադրամին: Մինչ դպրոցի մանկավարժներից դժգոհություն էինք ստանում, թե օդից կախված մնացին, իսկ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանն այնքան էլ ոգևորված չէ որոշումից, Շիրակի պետական համալսարան հիմնադրամի ռեկտոր Սահակ Մինասյանը hraparak.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե դպրոցի բոլոր մանկավարժներն ուրախ են, որ այն լուծարվեց:

- Պարո՛ն Մինասյան, որքանով էր ճիշտ լուծարել ավագ դպրոցը եւ միավորել ձեր ղեկավարած հիմնադրամին:

- Լուծարել ասելով ի՞նչ եք հասկանում: Դա ընդամենը պայմանավորված է նրանում, որ համալսարանը հիմնադրամ է, դպրոցը՝ ՊՈԱԿ: Միավորում իրականացնելու համար հարկ էր, որ կառավարությունը որոշում կայացներ լուծարել ՊՈԱԿ-ը, նոր միայն միավորել հիմնադրամին:Սա միայն օրենսդրական խնդիր էր, իսկ ընդհանուր առմամբ դպրոցը շարունակելու է ծառայել որպես ավագ դպրոց:

- Միավորման առավելությունը ո՞րն է, այս դպրոցի աշակերտներն ինչո՞վ են շահելու:

- Իրենք ինտեգրվում են շուրջ 3000 աշակերտ-ուսանող ունեցող կրթական միավորման:Մարզամշակույթային միջոցառումները ընդհանրական են բոլորի համար, օգտվելու են համալսարանի լավագույն լաբարատորիաներից, մարզական սրահներից: Մենք արդեն նպատակ ունենք մեզ համար պատրաստել վաղվա դիմորդներ: Կրթական մասով այս աշակերտները հաստատ շահելու են:

- Ի՞նչ է լինելու թիվ 3 ավագ դպրոցի ուսուցիչների հետ, գործազուրկ են դառնալու, թե՞ ինչպես…

- Ես անձամբ հաջորդ օրը դպրոցի կոլեկտիվի հետ հանդիպել եմ, նախապես ներկայացրել, որ աշխատանք կորցնելու խնդիր չկա, ինչու պիտի գործազուրկ դառնան:Աշակերտներն իրենց ուսուցիչների հետ մնալու են նույն դպրոցի մասնաշենքում: Ավելին ասեմ՝ համալսարանի երկու ավագ դպրոցները միավորվում են, սա երրորդն էր, եւ աշակերտները տեղափոխվելու են այնտեղ, որը մինչև 400թվաքանակով աշակերտ է ունենալու: Այդ գիգանտ շենքում ընդամենը 80 երեխա էր մնացել: Դրա փոխարեն բեռնաթափվելու է համալսարանը, ազատ մասնաշենք կունենանք: Բացի այդ, դուք պատկերացնում եք ավագ դպրոց, որտեղ սովորում է մոտ 100 աշակերտ, ինչի է նման սա: Իսկ մանկավարժներն անտարակույս ուրախ են, որովհետև դպրոցը փակվելու եզրին էր:

- Իսկ դպրոցի տնօրենի փոփոխությու՞ն կամ լիազորությունների դադարում չի՞ սպասվում:

-Ո՛չ, տնօրենը Դարբինյանն է, նա էլ մնում է: Ի՞նչ է, պիտի ասենք դու գնա ձեր տուն:
Հեռախոսազրույց ունեցանք նաև թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանի հետ՝ պարզելու դպրոցի տնօրենի տրամադրությունը: Դպրոցի տնօրենն շտապեց տեղեկացնել, կիսում է Սահակ Մինասյանի կարծիքը, եղած տարբերակների մեջ դա միակ լավագույն լուծումն էր՝ դպրոցը միավորել համալսարանին եւ իրենց գործը ուղղված է լինելու միայն նրան, որ Գյումրիում կրթական մակարդակը հասնի առավելագույնին:

- Դուք, ճիշտ է, մնում եք տնօրեն, բայց նոր կարգավիճակում ձեր իրավունքները չե՞ն սահմանափակվում, համաձա՞յն եք դրան:

-Հարգելիս, պրովակացիոն հարց եք տալիս, խնդրում եմ այդ հարցերին չանդրադառնալ:

- Իսկ մի՞թե մանկավարժների կողմից դժգոհություններ չեն եղել, նրանք բոլո՞րն են աշխատանքի մնալու:

- Իհարկե, նորմալ է, որ նոր կարգավիճակի հետ կապված մարդիկ մտավախություն ունեցել են, որ կմնան անգործ, բայց ասեմ՝ մեր դպրոցի մանկավարժները 90 տոկոս մնալու են, միայն աշխատանքից գուցե զրկվեն նրանք, որոնք 2-3 դասաժամ ունեն, այն էլ համատեղության կարգով են: Պարոն Մինասյանը խոսել է, հանդիպել է բոլորի հետ, կարծում եմ որևէ խնդիր չկա:

Հավելենք, որ թիվ 3 ավագ դպրոցում աշխատում է շուրջ 40 ուսուցիչ: Նրանցից միայն մի քանիսին մեզ հաջողվեց հանդիպել, որոնցից մեկն անտարբեր ասաց, թե նոր ուսումնական տարին ցույց կտա՝ ինչ է սպասվում իրենց: Մյուսներն առայժմ գերադասեցին լռել:

(Ի դեպ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանն այն հայտնի 114 ՀՀԿ-ական տնօրեններից մեկն է, ով հայտնվել էր սկանդալային պատմության մեջ sut.am կայքի ձայնագրությունների հրապարակումից հետո https://sut.am/archives/803: Մեկ այլ սկանդալ նրա մասնակցությամբ եղավ նաև խորհրդարանական ընտրությունների օրը, որին ականատես եղանք անձամբ: Նա ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր, նրա եւ դիտորդի միջև վեճ էր բռնկվել, դրսից եկած երիտասարդը դիտորդին սպառնացել էր դանակով ( http://hraparak.am/?p=142411):

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է մեր զրուցակիցը՝ Շիրակի պետական համալսարան հիմնադրամի ռեկտոր Սահակ Մինասյանը:

Անդարդառնալով կառավարության՝ դպրոցների օպտիմալացման որոշմանը՝ նշենք, որ 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները օպտիմալացվելու կամ լուծարվելու են: Իսկ ահա մեր իրականացրած ուսումնասիրությունները պարզեցին, որ Գյումրիում ընդամենը 6-7 դպրոց է, որտեղ աշակերտների թվաքանակը 500-ը գերազանցում է, մյուսները խոցելի են: Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում սովորում է մոտ 170 երեխա, գրեթե նույնքան է թիվ 30հիմնական դպրոցի աշակերտների քանակը: Թիվ 43 հիմնական դպրոցի ճակատագիրն առավել քան մտահոգիչ է. ընդամենը 53 աշակերտ: Աշակերտների թիվը 300-ը չի հասնում թիվ 40,38 եւ 24 հիմնական դպրոցներում: Պատկերն այսպիսին է մարզկենտրոնում: Իսկ եթե բանը հասնի մարզի համայնքներին, ապա կարելի է ենթադրել, որ կգտնվեն գյուղեր, որտեղ ուսումնական հաստատությունները մեկընդմիշտ կփակվեն, քանի որ համայնքներում դպրոցներ կան, որտեղ սովորում են ընդամենը 3-4 աշակերտ:

Արևիկ Հակոբյան

Դիտվել է 555 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan