Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին
Ամենաընթերցված լուրերը
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի...
Հարցում

Այնքան պարապ եք՝ «Հրապարակի» հոդվածներն եք քննարկում

Օգոստոսի 18-ին մեր կայքում հրապարակված «Հայաստանում հիվանդ երեխաներին որպես «մսացու» են ուղարկում սահման» հոդվածն անսպասելիորեն բուռն կրքեր առաջացրեց։ Մեզ համար այն շարքային հոդված էր՝ իր լավ ու վատ կողմերով, այլոց համար, պարզվեց՝ հիստերիայի մեջ ընկնելու, մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու, մեր թշնամիներին «միավորելու» լավ առիթ։ Բայց ամենաուշագրավն այն էր, որ երկրիս գլխավոր լրատվական հաղորդումը՝ Հ1-ի «1-ին լրատվականը», օրվա 3-րդ թե 4-րդ իրադարձությունն էր համարել մեր հոդվածը եւ ռեպորտաժ արել մեր հրապարակման գլխավոր «քննադատի»՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Հանրային հեռուստառադիոխորհրդի «ծանրակշիռ» կազմը, լրատվականի ղեկավարությունը, նախագահականից Հ1-ի աշխատանքը կոորդինացնող Ալիկ Հարությունյանը որոշել էին մեր հրապարակումը դարձնել երկրի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ չմտահոգվելով, թե դա ինչ տպավորություն կարող է թողնել շարքային քաղաքացու վրա։ Իսկ տպավորությունը կարող էր լինել երեք տիպի․ 1. երկիրն այնքան պարապ է, իրադարձությունների ու գործողությունների այնքան պակաս կա, որ մի, թեկուզ առաջատար, լրատվամիջոցի կես էջանոց շարքային հրապարակումն է օրվա գլխավոր իրադարձությունը, 2. ազատ խոսքի մասին միֆն այնքան հորինված է, որ իրենց կողմից անկառավարելի լրատվամիջոցների բերանը փակելու համար ողջ պետական մեքենան գործի են դրել, 3. «Հրապարակը» մտել է արգելված դաշտ, որտեղ այնպիսի ապօրինություններ կան, որոնց հրապարակումը խստիվ արգելված է։

Այժմ մեր ընթերցողին ներկայացնենք, թե որն է եղելությունը։ Նախօրեին խմբագրություն այցելած երկու կանայք՝ մեկը զինվորի մայր, մյուսը՝ զինծառայող, եկել էին պատմելու, թե ինչ է կատարվում բանակում։ Զինվորի մայրը փաստաթղթեր էր բերել, որտեղ գրված էր, որ իր որդին, ՊՆ 410-13 հրամանի 7-րդ հոդվածի «գ» կետի պահանջների համաձայն, «ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով», քանի որ նրա մոտ ախտորոշել են «նեւրասթենիա»։ Կինն ասում էր՝ կա՛մ ազատեք զինծառայությունից, կա՛մ այդ կետը հանեք տղայիս վրայից՝ նա նորմալ մարդ է, հոգեկան խնդիրներ չունի, ինչո՞ւ են համ բանակ տանում, համ պիտակ կպցնում։ Մյուս կինը ներկայացնում էր բանակի վիճակը՝ որ հիվանդներին զորակոչում են բանակ, փորձառու զինվորականներին հեռացնում են բանակից, ցանկացած քննադատության համար մարդը հեռացվում է, եւ նրան կարող են հոգեկան հիվանդի պիտակ կպցնել, որ մեդալներ ու պարգեւներ են ստանում անարժանները եւ այլն։ Ու ամենակարեւորը, նրա խոսքով, բանակն այսպիսին է դարձրել Սերժ Սարգսյանը, որը պաշտպանության նախարար է նշանակել Վիգեն Սարգսյանին, ով զենքից ու բանակից ոչինչ չի հասկանում, դիրքեր չի այցելում, ի տարբերություն Արցախի ՊԲ հրամանատարի եւ նախագահի։

Ահա հոդվածի համառոտ բովանդակությունը, որից ոմանք ընկել են ցնցումների մեջ ու Հ1-ով, համացանցով «հերքումներ» տարածել։ Իսկ հերքումների բովանդակությունը հանգում է ոչ թե նրան, թե ինչ է ասել այդ կինը, որը ներկայացել է Գայանե Ավետյան անունով, այլ՝ թե ով է նա։ Գրել են, որ նա ռազմական կրթություն չունի, նշված սպաների զորամասերը սխալ է ասել, ավելին՝ «հոգեկան հիվանդ է»։ Մեզ համար նորություն չեն խոսակցությունը բովանդակությունից ձեւին փոխանցելու մանիպուլյացիաները, որին լավ տիրապետում են պետական ապարատում։ Չէ՞ որ ամեն մեկը չի նկատի այդ մեթոդը եւ չի ասի՝ լսեք, թե մարդն ինչ է ասել, ինչո՞ւ եք կենտրոնացել, թե ով է նա։ Մենք կարող էինք այդ կնոջ անունն ընդհանրապես չգրել, այլ ներկայացնել որպես անանուն զրուցակից, ինչը սովորաբար անում ենք, երբ մարդիկ խնդրում են իրենց հարվածի տակ չդնել։ Սակայն այս պարագայում մեզ նման խնդրանքով չդիմեցին, եւ թերեւս հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ պետական ծառայության մեջ գտնվող խոսնակը, որը հաստատ հոգեբույժ չէ, եւ որի պարտականությունների շրջանակը բոլորովին այլ է, «դիագնոզ» դնի՝ հայտարարելով, որ խմբագրություն եկած կինը հիվանդ է։ Անշուշտ, պետք է առնվազն «հիվանդ» լինես, որ դուրս գաս պետական մեքենայի դեմ, Սերժ Սարգսյանի, Վիգեն Սարգսյանի, բանակի մասին «վատ» բաներ ասես։

Ցանկացած նորմալ երկրում պետական ծառայողը մի վայրկյանում «կթռներ» իր պաշտոնից նման հայտարարություն անելու համար։ Նրան դատի կտային մարդուն հիվանդ անվանելու համար եւ բարոյական վնասի փոխհատուցում կպահանջեին։ Բայց պաշտպանության նախարարի բարձր հովանու տակ, բանակի անձեռնմխելիության միֆով պաշտպանված արծրուններին դա չի սպառնում։ Ի դեպ, եթե կինը հիվանդ լիներ՝ հաշվառված որեւէ հոգեբուժարանում, բուժող բժիշկ ունենար, որեւէ մեկի խնամակալության տակ լիներ, մասնակի կամ լրիվ անգործունակ ճանաչված, դա վաղուց հրապարակած կլինեին։ Էլ չեմ ասում՝ եթե մարդը հսկողության տակ չէ, չի բուժվում, նրան արգելված չէ մենակ փողոց դուրս գալը, ապրում է սովորական կյանքով, անգամ սահման է գնացել ու ծառայել (ինչպես հայտարարել է Դավիթ Բաբայանը), նա մեզ համար սովորական քաղաքացի է, որն իրավունք ունի խմբագրություն այցելելու, կարծիք հայտնելու, հարցազրույց տալու եւ այլն։ Իսկ մեր պարտականությունը նրան, ինչպես մյուս շարքային քաղաքացիներին, լսելն է, նրանց խնդիրները բարձրաձայնելը, նրանց տեսակետն ընթերցողին ներկայացնելը։ Մենք դատահոգեբուժական փորձաքննություններ չենք անցկացնում եւ, ի դեպ, պետական ծառայողների շրջանում էլ քիչ հոգեկան հիվանդներ չենք տեսել։ Եթե ոմանց թվում է, թե միայն գալուստսահակյաններն ու էդուարդշարմազանովներն իրավունք ունեն լսված լինելու, հարցազրույցներ տալու, չարաչար սխալվում են։

Ինչ վերաբերում է զորամասերի եւ հրամանատարների անուններին, ինչն իբր մեր նյութի մահացու «սխալն» է՝ մեր «անգրագիտությունը», ապա դրանից հոդվածի բովանդակությունը բոլորովին չի փոխվում, դրանք կարող էին նաեւ միտումնավոր փոխվել։ Ավելին՝ բոլոր նշված անուններով հրամանատարներն այսօր ծառայում են հայկական բանակում։ Այնպես, ինչպես իրականություն են «հիվանդ» կնոջ մյուս պատմածները, որոնք հաստատող բազմաթիվ նամակներ ենք ստանում մենք։

Ցավալի է, որ մեր հասարակության եւ հատկապես լրագրողական հանրության մեջ կան մարդիկ, որոնք ի վիճակի չեն խորանալ խոսքի, ասելիքի էության մեջ, տարբերել թացը չորից, զատել, թե որն է սխալը՝ միտումնավոր ու վնասակար սխալը, եւ որն է ասելիքի կարեւորությունը։ Որտեղ է սկսվում ու ավարտվում պետության շահն ու որտեղից է սկիզբ առնում սովորական թալանչի, լկտի, մեր հարկերից աշխատավարձ ստացող չինովնիկի շահը։ Երբ է լրատվամիջոցն օգտվում խոսքի ազատության իր իրավունքից, եւ որտեղ է պետության ներկայացուցիչ խոսնակը մտնում ԶԼՄ-ների իրավունքների դաշտ ու փորձում պարտադրել իր կամքը։ Ի դեպ, ՊՆ խոսնակի՝ բազում իշխանամետ լրատվամիջոցներով տիրաժավորված խոսքն ուշադիր լսած անձինք նկատել են, որ նա չի էլ թաքցնում վրդովմունքը, որ «Հրապարակը» չի «աշխատում» իրենց հետ։ Ինչ վերաբերում է «միտումին», թե իբր մենք դիտավորյալ ՊՆ-ն ու բանակը սեւացնում ենք, ապա, նախ, մենք շատ հազվադեպ ենք անդրադառնում բանակի խնդիրներին, շատ ավելի հազվադեպ, քան արժե, եւ քան բանակի տեսակարար կշիռն է այլ թեմաների սպեկտրում։ Երկրորդ․ դիտավորությունն ու միտումը հենց «Հրապարակի» դեմ այս ոհմակային վերաբերմունքն են, որով առանձնանում է պետական ապարատը, իսկ ապացույցը վերը նշված հոդվածին արձագանքն ու խոսնակների փակ խմբում ոմանց արտահայտություններն են, որոնք անհետեւանք մնացին։

Ասել ենք ու էլի կասենք՝ մամուլի համար փակ համակարգեր չեն կարող լինել, ցանկացած տաբու, որը գործում է մեր երկրում, կոռուպցիոն ռիսկեր եւ բազում այլ վտանգներ է ծնում։ Եթե տասնամյակներ շարունակ բանակն այդքան փակ ու անմատչելի չլիներ հանրության համար, ապրիլյան պատերազմում մենք հաստատ այդքան զոհ չէինք ունենա, եւ գողության, թալանի, կոռուպցիայի հետապրիլյան բացահայտումներից շատերը չէին լինի։ Հայրենասիրությունը հենց այդ փակ օջախները բացելն է, բանակի թերությունների, արատների մասին գրելը, պաշտոնատար անձանց նկատմամբ խիստ հանրային վերահսկողություն սահմանելը։ Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց խոսնակները դա չեն սիրում՝ մամուլը բացում է այդ փակ դռները, որոնց ետեւում տեսանելի է դառնում, թե որքան տգետ, վտանգավոր, ագահ ու անօրինական են գործում պետական պաշտոնյաները, որոնց միակ նպատակը վայելելն է, պետությունից տզրուկի պես տանելը, այլ ոչ թե ծառայելը։

«Հրապարակի» դեմ անփառունակ պայքարի թեժ պահին պաշտոնից հեռացավ Սեյրան Օհանյանը, թեեւ նրա «անշնորհակալ» գործի շարունակող է հայտնվել՝ հանձին Վիգեն Սարգսյանի։ Սակայն ինչպես օհանյանական ժամանակներում էին անարդյունավետ ֆեյսբուքյան արշավները, հայլուրային «կրակահերթերը», սպառնալիքներն ու վարկաբեկման փորձերը, այնպես էլ անարդյունավետ են լինելու այսուհետ։ Գրել ենք, գրում ենք եւ գրելու ենք այնպես, ինչպես մեր խիղճն ու Աստված են թելադրում։

ՀԳԻ դեպ, ոչ ոք, այդ թվում՝ ՊՆ լրատվականը, չի կապվել խմբագրության հետ, հերքում չի պահանջել, որեւէ տեքստ չի ուղարկել, որեւէ ճշտում չի կատարել։ Մենք Հ1-ի ռեպորտաժից ենք իմացել, որ նման «թեմա» կա։ Սա լրագրողական էթիկայի խախտում է Հանրայինի լրատվականի կողմից, թե ոչ՝ թող դատի ընթերցողը։

«Հրապարակ»

Դիտվել է 784 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan