Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․...
Հարցում

Դավաճանները այդ բառն արտաբերողներն են

Երեկ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Այս պաշտոնի համար դիմել էին 2 հոգի․ մեկը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էր, մյուսը՝ թատերագետ Տիգրան Քելեմյանը, ով, սակայն, չէր ներկայացել մրցույթին։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Վարդան Մկրտչյանը, ով մեկ ամսից ավելի է արդեն՝ Սունդուկյան թատրոնում իրականացնում էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, եւ հենց այդ պահից էլ կասկած չկար, որ տնօրենի պաշտոնում կնշանակվի Վարդան Մկրտչյանը։ Մրցույթից հետո մի քանի հարց ուղղեցինք արդեն Սունդուկյան թատրոնի նորանշանակ տնօրենին.

- Պարոն Մկրտչյան, նախ ուզում եմ նշեք, թե ինչու եւ ինչպես որոշեցիք թողնել Համազգային թատրոնն ու գնալ Սունդուկյան թատրոն, առաջարկն ո՞ւմ կողմից ստացաք։

- Ես Համազգային թատրոնում աշխատում եմ 1999-ից, իբրեւ դերասան, իսկ տնօրեն աշխատում եմ 2009-ից։ Դա ինձ համար հարազատ օջախի պես մի բան էր, եւ չեմ կարող ասել, որ հեռացել եմ Համազգային թատրոնից, այդպիսի բան չկա, եթե թատրոնի նոր ղեկավարները ցանկանան, որ մենք համագործակցենք ստեղծագործական ոլորտում, ես կշարունակեմ։ Կա ուրիշ բան՝ մարտահրավերի նոր խնդիր։ Պետք է ասեմ, որ Համազգայինում շատ անձնվիրաբար ես աշխատել եմ այս 18 տարիների ընթացքում, բայց գալիս է մի փուլ, որ, իբրեւ մասնագետ, քեզ անհրաժեշտ է նոր մարտահրավեր։ Այնքան հարազատ էր այդ թատրոնն ինձ համար, որ արդեն կառույցի առաջխաղացմանը դա խանգարում էր՝ կա՛մ չպետք է այդքան հարազատ լիներ, կա՛մ դու պետք է արդեն ջնջեիր քո հիշողությունը։

- Դուք մարտահրավեր ասացիք, իսկ շատերը դավաճանություն որակեցին Ձեր որոշումը։

- Դավաճանները այդ բառն արտաբերողներն են, այդպիսի բան չկա, իսկ ով այդքան համարձակություն ունի, որ կկանգնի իմ դիմացն ու կասի, որ ես դավաճան եմ, ապա ես կապացուցեմ, թե դավաճանն ով է։ Ի՞նչ դավաճանության մասին է խոսքը։ Թող տվյալ մարդիկ Վարդան Մկրտչյանի արած աշխատանքի ծավալները փորձեն հասկանալ։ Ես ծառայում եմ հայ մշակույթին, այս դեպքում՝ հայ թատրոնին, եւ իմ անունը մաքուր է, թող ավելորդ բաներ չփորձեն անել։ Դավաճանում ես, երբ երդում ես տալիս ամբողջ կյանքդ անել մի բան։ Ցույց տվեք՝ որտե՞ղ եմ ես երդում տվել, իսկ բարոյական ինչ պարտավորություն ունեցել եմ իմ ուսուցչի հանդեպ, արել եմ մինչեւ վերջ՝ 100 տոկոսով, ավելին ասեմ՝ իր ուսանողներից եւ իր հետ աշխատածներից ամենաշատը։

- Ինչպե՞ս ընդունեցին Համազգայինում Ձեր որոշումը։

- Էմոցիաները շատ տարբեր էին, մարդիկ կային՝ լաց էին լինում, մարդիկ կային՝ նեղսրտած էին, որոշ մարդիկ էլ ուղղակի լուռ էին, ընդհանուր տխուր երանգ կար, բայց ես մինչեւ վերջին օրն աշխատել եմ Համազգայինի համար։

- Կարելի՞ է ասել, որ Ձեր որոշումն ինչ-որ չափով պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ թատրոնի շենքի հարցը լուծվեց, եւ, այսպես ասած, հիմա հանգիստ խղճով եք գնում։

- Այո, շենքի հարցը լուծվել է եւ լուծվել է դեռ Արցախում նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ նախագահի պատասխանն ստանալուց հետո հասկացա, որ այդ հարցը լուծված է։ Այսինքն՝ մինչեւ վերջին վայրկյանը ես պայքարել եմ այդ հարցի շուրջ։

- Ձեր նշանակման մասին խոսվեց դեռ մրցույթը չկայացած, եւ կարծես թե 2-րդ թեկնածուի բացակայությունը մրցույթին հենց դա է փաստում։ Ի՞նչ կասեք այդ մասով։

- Ես որեւէ թեկնածուի համար պատասխանատու չեմ, այլ միայն ինձ համար, եւ դեռ 3 շաբաթ առաջ ասել եմ, որ մասնակցելու եմ մրցույթին։ Իսկ թե քանի թեկնածու կա, եւ ովքեր են՝ նույնիսկ չգիտեմ։

- Ի՞նչ հայեցակարգ եք ներկայացրել եւ ինչպե՞ս եք պատկերացնում Սունդուկյան թատրոնի զարգացումն առաջիկա տարիներին։ Հնարավո՞ր է ստեղծագործական մասով էլ ներգրավվեք թատրոնի աշխատանքներում։

- Իմ բնույթը հետեւյալն է․ եթե ունենում եմ առաջարկ, քննում եմ, եւ եթե ինձ հարազատ է, մասնակցում եմ։ Իբրեւ ստեղծագործող եւ իբրեւ կառավարիչ՝ երբեւէ որեւէ մեկին ինքս ինձ չեմ պարտադրել։ Սոս Սարգսյանն էլ էր ինձ հրավիրել, այստեղ էլ եմ առաջարկ ստացել մասնակցելու...

- Չասացիք՝ ումի՞ց եք հրավերն ստացել՝ նախարարի՞ց։

- Դա կարեւոր չէ, ովքեր հրավիրել են, թող իրենք խոսեն դրա մասին, եթե մարդիկ իմ մեջ տեսնում են այդ պոտենցիալը, դա ինձ համար պատիվ է։ Ինչ վերաբերում է զարգացման հեռանկարներին, ապա լինելու է աշխատանք բոլոր բնագավառներում, բոլոր ուղղություններով, հատկապես հասարակայնության հետ կապերի, հանդիսատեսի զարգացման, ստեղծագործական թարմության, ներկայանալիության, թատերական մթնոլորտ ստեղծելու առումով։ Սունդուկյան թատրոնը մի թատրոն է, որտեղ կայացել է նաեւ Համազգային թատրոնի հիմնադիրը եւ, ընդհանրապես՝ հայ մեծերը, ու այդ թատրոնի ղեկավարությունը ստանձնելն ինձ համար մեծագույն պատիվ է՝ իբրեւ հայ մարդ։ Սա՝ դավաճանների համար։

- Համազգային թատրոնի համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել, եւ Վիգեն Չալդրանյանն է համատեղում տնօրենի եւ գեղղեկավարի պարտականությունները, ի՞նչ եք կարծում՝ ինչքանո՞վ դա իրեն կհաջողվի, եւ ինչպիսի՞ տնօրեն կցանկանաք տեսնել Համազգայինում։

- Կուզեմ, որ Համազգային թատրոնի ապագա ղեկավարն ինձնից շատ սիրի Համազգային թատրոնը, դա իմ միակ օրհնանքն ու ցանկությունն է, իսկ եթե դա լինի, Համազգայինի մեծ վերելքների մասին չեմ կասկածում։

Մենք կապվեցինք նաեւ մրցույթի մյուս մասնակից՝ թատերագետ, Խամաճիկների պետական թատրոնի գրական մասի վարիչ Տիգրան Քելեմյանի հետ՝ իմանալու, թե ինչու չի ներկայացել մրցույթին։ «Լավ չէի զգում, հետո մի քիչ փոշմանեցի»։ Ինչո՞ւ։ «Զգացի, որ արժանի չեմ»,- իր պատասխանով էլ ավելի զարմացրեց Տիգրան Քելեմյանը. «Բացեցի այդ թղթերն ու տեսա, որ ահագին բան չգիտեմ, զգացի, որ չեմ հասցնի այդ ամբողջն ըմբռնել»։

Թե ինչպես է դիմել մրցույթին եւ ներկայացրել թատրոնի զարգացման հայեցակարգ, երբ կասկածել է իր ունակությունների վրա, ապա. «Ներկայացրել եմ, բայց հասկացա, որ տնտեսական մասը շատ բարդ է ինձ համար, եւ հետո՝ ես արժանի չեմ»։ Նա ի պատասխան հարցի նշեց, որ մինչեւ դիմելը տեղյակ չէր, թե այդքան դժվար կարող է լինել, ավելի ճիշտ՝ մտածում էր՝ ի վիճակի կլինի՞ հաղթահարել, հետո հասկացավ, որ ուղղակի արժանի չէ այն պաշտոնին, որին դիմել է։ Իսկ գուցե իրեն պարզապես խնդրել են ձեւական մասնակցություն ապահովել եւ հետո ուղղակի չներկայանա՞լ։ «Ոչ, ինձ ո՞վ պետք է խնդրեր, ինձ դժվար է ինչ-որ բան խնդրել»։

Ինչ խոսք, Վարդան Մկրտչյանը երիտասարդ, փորձառու եւ խոստումնալից կադր է մայր թատրոնի համար, հատկապես որ նախարարը երիտասարդացնում է բոլոր թատրոնների ղեկավար կազմը։ Այս պարագայում ավելի քան ակնհայտ էր, որ թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու է Վարդան Մկրտչյանը։ Նրա թեկնածության մասին խոսում էին դեռ վաղ գարնանից, երբ դեռ Ստեփան Դավթյանը Սունդուկյան թատրոնի տնօրենի պաշտոնում էր, իսկ դա նշանակում է, որ Տիգրան Քելեմյանը, ում դժվարությամբ ճանաչեցին անգամ թատերական աշխարհում, չէր կարող մրցակից լինել Վարդան Մկրտչյանին, եւ նրա ներկայությունը միայն ու միայն օրինական մրցույթն ապահովելու համար էր։ Ավելին՝ կարելի է ենթադրել, որ Խամաճիկների թատրոնում աշխատող Քելեմյանն Արմեն Էլբակյանին՝ Սունդուկյան թատրոնի գեղղեկավարին մտերիմ եւ հավատարիմ մարդ է, ով իր մասնակցության հայտով միայն վավերականացրեց մրցույթը եւ վերջին պահին չներկայացավ դրան։ Ինչ վերաբերում է նախարարությանը, ապա եթե չկար ավելի հարմար թեկնածու, գուցե արժեր առանց ձեւականությունների, օպերային թատրոնի տնօրենի՝ Օրբելյանի նշանակման օրինակով, միանգամից նշանակել նաեւ Սունդուկյան թատրոնի տնօրենին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 1202 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan