Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին
Ամենաընթերցված լուրերը
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի...
Հարցում

Մենք փոքր ածու ենք

Դժվար է ասել` արտաքին, թե ներքին «պահանջվածությամբ», բայց կարծես փաստ է, որ ժամանակ առ ժամանակ մենք ինչ-որ «համազգային գաղափար» ենք շրջանառում, եւ համացանցը հեղեղվում է պաթետիկ հրապարակումներով, մտավարժանքներով, ոչնչով չամրապնդված ըղձախոսությամբ: Եվ հերթական անգամ գլուխ է բարձրացնում դառնացածությունը, որ «աշխարհը մեզ ըստ արժանվույն չի կարեւորում», որ «մեր հողերը մեզնից խլվել են», որ... Լրագրողը բառիս բուն իմաստով պատին է սեղմում «Ելք» դաշինքի պատգամավորին, թե երբ է խմբակցությունը նախաձեռնելու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Նրան հանձնարարված է թեման թեժացնել, լրագրողն անում է իր գործը: Առիթը տվել է «Ելքի» մեկ այլ պատգամավոր, ում, երեւի, չի հուզում, որ ռուս փորձագիտական շրջանակներն արդեն Հայաստանը համեմատում են «մայդանական» Ուկրաինայի հետ: Նա էլ, ըստ երեւույթին, իր հանձնարարությունն ունի` դրսից, թե ներսից` կարեւոր չէ:

Հիմնականն արված է, տեղեկատվական միջավայր է նետվել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության «կայծը»: Նույն հաջողությամբ վաղը կարող է հանրայնացվել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման, Կարսի պայմանագիրը չեղարկելու կամ այլ էկզոտիկ գաղափար: Ինչպես որ «Սասնա ծռերն» են հրապարակել «սահմանադրության» նախագիծ, եւ, երեւի, գտնվում են մարդիկ, որ կարդում եւ հաճույքից ձեռքներն են շփում: Նրանք ուշադրություն չեն դարձնում, որ այդ տեքստը զինված խռովության նրբաքողարկված քարոզչություն է եւ ոչ մի կապ չունի մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության եւ պետական կյանքի հետ առհասարակ: Ճիշտ նույն ձեւով էլ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ինչ է փոխվելու, եւ որն է լինելու աշխարհում Հայաստանի տեղը: Չի արծարծվում գլխավոր հարցը` ԵԱՏՄ-ից հեռացած Հայաստանը մնալու է ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակի՞ց, թե՞ անդամակցելու է անվտանգության մեկ այլ դաշինքի: Կամ` ո՞վ է հսկելու Թուրքիայի հետ սահմանը, եթե ռուսական ռազմակայանը դուրս բերվի: Դրանք «երկրորդական-երրորդական-չորրորդական» են: Գլխավորը` որ խորհրդարանում ներկայացվածությունը, Երեւանի ավագանիում խմբակցության գոյությունն արդարացվեն: Հակառակ դեպքում կամրապնդվի տպավորությունը, թե «Ելքը» «իշխանական պրոյեկտ» է...

Ինչ-որ մեկի մտքով անցել է, որ եթե ակտուալացվի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեման, ապա Ռուսաստանն «այլեւս Ադրբեջանին զենք չի վաճառի»: Ինչ-որ մեկին չի անհանգստացնում, թե ինչու է «հակաեատմականությունը» գլուխ բարձրացրել հատկապես այս փուլում, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ակնհայտ սառնություն է: Մինչդեռ ավելի տրամաբանական է պատկերվում, որ մեզանում հակառուսական տրամադրություններին համաչափ բարելավվում է Մոսկվա-Բաքու երկխոսությունը: Որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն Ադրբեջանում օրակարգային է: Որ այնտեղ սպասում են հարմար պահի: Որ, ուզում ենք մենք դա, թե ոչ` Արցախի հարցի լուծման բանալիները Վաշինգտոնում կամ Փարիզում չեն, Մոսկվայում են, Կրեմլում: ՌԴ նախագահի ձեռքում: «Խանդի» եւ «ապահարզանի սպառնալիքի» տեսարաններով հարցեր չեն լուծվում: Եվ զուտ բամբառակություն է ասել, թե «մենք Ռուսաստանին ավելի պետք ենք, քան ինքը մեզ»: Ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը` բացատրելու հարկ չկա: Եվ օրվա լույսի պես պարզ է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը երբեւէ գալու են սկզբունքային պայմանավորվածությունների: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է թեկուզեւ այն իմաստով, որ նրանք երկուստեք շահագրգռված են, որպեսզի աշխարհում երրորդ բեւեռ չձեւավորվի: Աշխարհաքաղաքականության տրամաբանությունը դա է` երկուսը պայմանավորվում են, որպեսզի երրորդը չծնվի: Եվ եթե հարյուր տարի առաջ քաղաքացիական պատերազմից բզկտված, սովահար, հետամնաց, գրողի բառերով ասած` «կանեփի երկիր» Ռուսաստանը չի մասնատվել, բաժան-բաժան չի արվել, ապա այսօր բամբառակել, թե «մենք դարձյալ կուժեղանանք, երբ Ռուսաստանը հեռանա»` նշանակում է կամ սադրիչ լինել, կամ` անմեղսունակ: Ռուսաստանը չի մտել Սիրիա, որպեսզի Կովկասը հանձնի Արեւմուտքին: Ռուսաստանն այստեղ է եւ լինելու է վաղը, մյուս օրը: Եվ սա իրականության պարզ արձանագրում է միայն, ինչպես իրենք են ասում` փաստի կոնստատացիա:

Պատմաքաղաքական նախորդ դարաշրջանում մենք իրացրել ենք մեր հնարավորությունների առավելագույնը, փաստացի լուծել ենք Արցախի հարցը: Մեր հարեւանների օրվա վարքը ոչ թե անհրաժեշտությունից կամ օրինաչափությունից, այլ դառնացածությունից է բխում: Խոսքը Վրաստանի եւ մասամբ Ադրբեջանի մասին է: Այդ բարդույթը մենք չպետք է ունենայինք, բայց հենց մենք ենք Հարավային Կովկասի ամենադառնացած երկիրն ու հասարակությունը: Որովհետեւ, դարձյալ դիմեմ Հրանտ Մաթեւոսյան մե՜ծ մտածողի օգնությանը․ «Դեռեւս չենք իջել Սասունի լեռներից»:

...Խորենացու անունով փողոց ունենալը քիչ է: Պետք է մեզ եւ աշխարհին կարողանանք նայել Խորենացու հայացքով, որ մենք փոքր ածու ենք, բայց մեր երկրում էլ հիշատակության արժանի գործեր կատարվել եւ կատարվում են: Խորենացիով հպարտանալը մեզ ոչինչ չի տալիս: Խորենացին մեզ շատ բան է տալիս...

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 819 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan