Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին
Ամենաընթերցված լուրերը
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի...
Հարցում

Տեսչական մարմիններն օպտիմալացնելիս սոցիալական խնդիր չենք դրել մեր առաջ

Տեսչական նոր մարմինները ձեւավորման փուլում են, իսկ օգոստոսի 21-ից, այսինքն՝ երկուշաբթի օրվանից, հին տեսչությունների աշխատանքի ժամկետն ավարտվում է:

Օրերս անդրադարձել էինք առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նախարար Լեւոն Ալթունյանի նախկին օգնական Գարուշ Հովհաննիսյանի նշանակմանը, որը տեղի է ունեցել օրենքի խախտումով: Հովհաննիսյանը չունի պահանջվող մասնագիտական կամ պետական կառավարման ստաժ, որը պահանջվում է այդ մարմնի ղեկավար աշխատելու համար: Մեր հրապարակմանն արձագանքեցին առողջապահության պետական տեսչության կենտրոնական ապարատի աշխատակիցները եւ հայտնեցին, որ անորոշության մեջ են, չգիտեն ինչ են անելու երկուշաբթի: «Կենտրոնական ապարատում մոտ 70 աշխատող կա: Մեզ ասացին, որ էլ չգանք աշխատանքի, բայց մեզ հետ ոչ ոք չի հանդիպել, մեր ազատման հրամանները չեն տվել, ոչ մի հայտարարություն չեն արել: Մենք վարկեր ենք վճարում, երեխաների ուսման վարձեր, ո՞նց կարելի է մարդկանց հետ այսպես վարվել»,- ասում էր կենտրոնական ապարատի մի աշխատակցուհի: Բնապահպանական տեսչության նախկին աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե իրենց մոտ ինչպես է ընթանում գործընթացը:

«Մեզ ասել են՝ սեպտեմբերի 4-ին կգաք աշխատանքի»: Փաստորեն, ամենավատը վարվում են առողջապահության տեսչության նախկին աշխատակիցների հետ: Ինչո՞ւ: Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը սրա բացատրությունն ունի. «Բնապահպանական տեսչությունում, գուցե, փափուկ բարձ են դնում: Ես աշխատողների փոխարեն բանավոր խոսքը հիմք չէի ընդունի: Ճշմարտությունն այն է, որ նախկին տեսչությունները լուծարվել են եւ օգոստոսի 21-ից չեն գործում:

Բնապահպանական տեսչական մարմնում ինտրիգն է ավելի քիչ՝ կարծում եմ, իսկ առողջապահության տեսչությունը միշտ ինտրիգի կենտրոնում է եղել»:

- Մոտ 450 աշխատողից մնալու է 200-ը, եթե չեմ սխալվում: Ի՞նչ է լինելու մյուսների հետ:

- Քաղծառայության մասին օրենքով նրանք անցնում են կարճաժամկետ ռեզերվ, հետագայում, գուցե, նրանց առաջարկություններ կարվեն: Պարզ է, որ օպտիմալացման պայմաններում նրանք չեն կարող բոլորն աշխատել: Բյուջեից ծախս է արվում, բիզնեսի, ձեր վրա բեռ է դրվում, բայց դրա դիմաց առողջապահության անվտանգությունն ապահովող մարմինը լավ չէր աշխատում: Օպտիմալացման իմաստն էլ հենց դա է:

- Բայց սոցիալական մեծ պրոբլեմ է առաջացել:

- Որոշումն ընդունվել է երեք ամիս առաջ: Մենք վաղուց հայտարարել ենք, որ 18 տեսչական մարմիններից մնալու են 6-ը: Իրենք շատ լավ գիտեին այս մասին: Եվ հետո՝ տեսչությունը բարեփոխելիս մենք սոցիալական խնդիր չենք դրել մեր առաջ: Պետք են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ապահովում են գործադիր իշխանության արդյունավետությունը:

Ամփոփելով բարեփոխման ընթացքը՝ Հայկ Այվազյանը նաեւ նկատեց, որ մինչեւ այս պահը տեսչական երեք մարմին է ձեւավորվել՝ շուկայի վերահսկողության, բնապահպանական եւ առողջապահական տեսչական մարմինները. «Մյուսները ձեւավորման փուլում են»: Մենք դիմեցիք նաեւ առողջապահական տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար, բանկային մասնագետ Գարուշ Հովհաննիսյանին:

- Ինչո՞ւ եք տեսչության աշխատողներին թողել անորոշության մեջ, ի՞նչ է լինելու նրանց հետ:

- Քանի որ իրենք մինչեւ ամսի 21-ն այդ նախարարության աշխատակիցներ են, խնդրում եմ իրենցից էլ ճշտեք: Եթե տեսչական մարմնի աշխատակիցները Ձեզ որեւէ հարցով կդիմեն, այդ ժամանակ կզանգեք ինձ:

- Դուք արդեն ներկայացրե՞լ եք նոր աշխատողների ցուցակը:

- Կներեք, մոտս նորից խորհրդակցություն է, ես Ձեզ ուշ կզանգեմ:

Այս նույն բառերով անցյալ անգամ Գարուշ Հովհաննիսյանն անջատեց հեռախոսը: Մինչդեռ ի սկզբանե վարչապետը հայտարարում էր, որ տեսչական բարեփոխումները լինելու են բաց, թափանցիկ եւ հրապարակային: Չնայած՝ բանկային մասնագետին կարելի է հասկանալ: Եթե նոր ձեւավորվող մարմնի մոտ 200 աշխատակիցներից յուրաքանչյուրը գոնե նվազագույն կաշառքը տա՝ 1000 դոլար, ապա տողի տակ վատ գումար չի կանգնում՝ 200 հազար դոլար: Մյուս կողմից՝ տեսչական մարմնի նոր ղեկավարը փորձում է ապատեղեկացնել հանրությանը՝ ի դեմս մեզ: Առողջապահական տեսչական մարմին ստեղծելու վերաբերյալ կառավարության 444-Ն որոշմամբ սահմանվում է, որ առողջապահական պետական տեսչության լուծարման պահից սկսված եւ չավարտված վարչական, դատական եւ այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահվում է հենց այս մարմնին, ոչ թե նախարարությանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 692 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan