Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին
Ամենաընթերցված լուրերը
Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե... Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է ... Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ... Բազմանդամ ընտանիքը նոր բնակարան կունենա «Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չ... Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի ... «Շինարար» Էդուարդոն Հայտնի են Իրաքյան Քուրդիստանի անկախության հան... Օգնեք փրկել մեր երեխային. բաց նամակ Հիմա ի՞նչ՝ ոսկե բանալի՞, թե՞ ժանգոտ կողպեք ... Բաղդադը Իրաքյան Քուրդիստանի հետ չի քննարկի հա... Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվ... Հրդեհ Լուսակունք գյուղում Բակո Սահակյանը մի շարք նոր նշանակումներ է կատ... Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզում Իհարկե՝ ոչ, Արցախում հո դիկտատուրա՞ չէ Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին «Ժողովուրդ». Քրեական գործը կասեցվել է հանցագո... «Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի ... «Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանն իր բար... «Հրապարակ». Վտակների վերաբերյալ ինստրուկտաժ չ... «Ժողովուրդ». Ոսկու հանքավայրը շահագործող ընկե... «Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակ... «Հրապարակ». Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի...
Հարցում

Այսուհետ՝ Խորովածի միջազգային փառատոն

2009 թվականից սկսած Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ և Ախթալայի միջնադարյան ամրոցի տարածքում արդեն իններորդ անգամ ս.թ. օգոստոսի 20-ին կանցկացվի Խորովածի և արվեստների փառատոնը:

Փառատոնը նախաձեռնելիս կազմակերպիչները «Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման», «Հայաստանի Երիտասարդ Կանանց» ասոցացիաները, ինչպես նաև Ախթալայի քաղաքապետարանը նպատակ ունեին նպաստել՝

ա) հայկական ավանդական խոհանոցի և արվեստների տարածմանը մարզերում

բ) տարածքների համաչափ զարգացմանը,

գ) Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Ախթալայի զբոսաշրջային գրավչության ներկայացմանը տեղական և միջազգային հարթակներում

դ) Ախթալայում և հարակից բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը:

Ինը տարի անց կարող ենք արձանագրել, որ կազմակերպիչները հիմնականում հասել են իրենց նպատակներին: Փառատոնը ընդգրկվել է ՀՀ կառավարության «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային ծրագրի մեջ, որի արդյունքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, նրա կազմում գործող Զբոսաշրջության կոմիտեի (նախկինում վարչություն) սկզբնավոիման օրվանից ի վեր ամեն տարի ֆինանսական և այլ բնույթի աջակցություն է ցուցաբերել փառատոնի կազմակերպմանը և անցկացմանը:

Սկսած 2011թվականից, երբ Լոռու մարզպետ նշանակվեց Ա.Նալբանդյանը, Լոռու մարզպետարանի ստորաբաժանումները և մարզային տարբեր կառույցներ ևս ակտիվ ներգրավվել են փառատոնի կազմակերպման աշխատանքներին: 2012-ից առ այսօր մեր թիմին է միացել հանրահայտ «The Beautified project» խումբը և նրա հիմնադիր Անդրե Սիմոնյանը, որը պատասխանատու է ծրագրի մշակութային բաղադրիչի համար: Փառատոնին մասնակցել են խոհարարներ տարբեր երկրներից, և եթե առաջին տարին մասնակցում էր ընդամենը ութ թիմ և ոչ մի թիմ Ախթալայից, ապա այս տարի մասնակցելու է շուրջ 35 թիմ, որոնցից 12-ը Ախթալայից: Եթե առաջին փառատոնի ժամանակ մասնակցել է մոտ հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի ակնկալվող այցելուների թիվը, ըստ կանխատեսումների, կլինի 25-30.000 մարդ` Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից, Վրաստանից, ՌԴ-ից, Եվրոպայից և այլն:

Ախթալայի Խորովածի և Արվեստների փառատոնը այցելուների քանակով ամենազանգվածային սննդի փառատոնն է ԱՊՀ տարածքում և ամենամարդաշատ խորովածի փառատոնը` Եվրոպայում: Տոլմայի, գինու և այլ սննդային փառատոնների հետ միասին, այն դարձել է Հայաստանում խոհարարական և միջոցառումային տուրիզմի յուրօրինակ այցեքարտերից մեկը, որին անդրադարձել են հեղինակավոր ամերիկյան, եվրոպական, ռուսական, վրացական և այլ երկրների լրատվամիջոցներ՝ յուրօրինակ գովազդ ապահովելով ողջ Հայաստանին:

Ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի դիտարկումների՝ նմանատիպ փառատոների ժամանակ Հայաստան այցելող միջին օրեկան զբոսարջիկների թիվը ավելանում է 10-15%-ով: Փառատոնը Հայաստանի եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ են վաճառվում ՌԴ-ում, Վրաստանում, Բելառուուսում, Ուկրաինայում և այլուր, իսկ Վանաձորից մինչև Նոյեմբերյան փառատոնի օրերին հյուրանոցները և հյուրատները ունենում են 100%-անոց զբաղվածություն: Կապված Ախթալայում զբոսաշրջիկների թվի բազմապատիկ ավելացման հետ՝ փառատոնի կազմակերպիչներից ՀԵԿԱ-ն Ախթալայում հիմնել է Համայնքային և զբոսաշրջային զարգացման «Նուռիկ» բազմաֆունկցիոնալ կենտրոնը, իսկ հարակից բնակավայրերում բազմապատիկ աճել են զբոսաշրջային ենթակառույցները: Փառատոնին տարբեր տարիների հյուրընկալվել են ԱՄն, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Վրաստանի և այլ երկրների դեսպանները, հայտնի մարզիկներ Խորեն Հովհաննիսյանը, Յուրիկ Սարգսյանը, Վախթանգ Դարչինյանը, Թենգիզ Սուլաքվելիձեն, Օթար Գաբելիան և այլոք: Փառատոնի մշակութային մասի սպասված մասնակիցներն են Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), Մկրտիչ Մկրտչյանը, «Կարին», «Հորովել», «Լազուր» և այլ համույթներ, Վրաստանի «Հայարտուն» կենտրոնի սաները և ուրիշներ: Այս տարի մշակութային մասի ցանկալի հյուրերն են, ի թիվս նշված անհատների և խմբերի, նաև պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը, լոնդոնաբնակ կատակերգու դերասան Գեւ Օրկյանը, որին Անգլիայի արքայազն Չարլզը համարել է 21-րդ դարի հանճար, և որը ավստրալաբնակ Էնդրյու Սայմոնի (Սիմոնյան ) հետ ֆիլմ են նկարահանում Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին, որն այնուհետ կներկայացվի աշխարհի առաջատար հեռուստաընկերություններով:

Տարեսկզբին օգոստոսի նախավերջին կիրակին մեր կողմից հռչակվել է, որպես Խորովածի միջազգային օր, և առաջին տարին է, որ Ախթալայում կանցկացվի, որպես խորովածի միջազգային օր:

Հաշվի առնելով միջոցառման մասնակիցների թիվը՝ կազմակերպիչներս որոշել ենք, հաջորդ ,10-րդ հոբելյանական փառատոնից սկսած անցկացման վայրը տեղափոխել Ախթալայի այլ, ավելի ընդարձակ վայր և փառատոնն անցկացնել երկու օր: Փառատոնի մեկնարկը ս.թ. օգոստոսի 20-ին է, ժամը 13:00-ին:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ

Սեդրակ Մամուլյան

Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցացիայի նախագահ

Լիլիթ Ասատրյան

,,The Beautified project,, խմբի հիմնադիր

Անդրե Սիմոնյան

ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքապետ

Հայկ Խաչիկյան

Դիտվել է 310 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan