Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ...
Ամենաընթերցված լուրերը
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա...
Հարցում

Լույսը թանկ է, բալը թանկ է, ջուրն էլ կթանկանա

Մեր քաղաքացիները նոր երկյուղ ունեն՝ ամենայն հավանականությամբ, ջուրը կթանկանա։ Իհարկե, անցյալ ամիս, երբ մեր կառավարությունը 15 տարով ջրամատակարարման ոլորտը վարձակալության հանձնեց ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» բաժնետիրական ընկերությանը, արդեն հայտնի էր, որ ընկերությունը պատրաստվում է բարձրացնել սակագները, սակայն մեր տվայտանքները միայն հիմա են սկսվում՝ ուշ, բայց ոչ ուշացած։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես միայն մեկ շաբաթ առաջ է ստացել «Վեոլիա ջուր» ընկերության հայտը։ Եթե ՀԾԿՀ-ն հաստատի դիմումը, ապա ներկայումս 1 խմ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194,3, կփոփոխվի նաեւ խոշոր բաժանորդների համար սակագինը՝ նախկին 54-ի փոխարեն՝ 58,3 դրամ։ 

«Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն, տնտեսագետ Արամ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե արդա՞ր է, երբ մեր ջրի պաշարները տվել ենք արտասահմանյան ընկերությանը գործածման, եւ նա էլ, ինչքան ցանկանում՝ բարձրացնում է ջրի սակագինը։ «Այս դեպքում խնդրի ձեւակերպումը ոչ թե պետք է հիմնել՝ արդարացի է, թե ոչ այդ թանկացումը, այլ՝ ինչո՞ւ են որոշել բարձրացնել սակագները, երբ այս ընթացքում իրենց աշխատանքի մեջ առաջընթաց կամ բարելավում չկա։ «Վեոլիա ջուրը» հունվարի 1-ից է սկսել նոր հիմնարկի աշխատանքը։ Օրենքով իրենք 6 ամիս հետո իրավունք ունեն հայտ ներկայացնել։ Սրանք թողնենք մի կողմ, բայց մեկնաբանությունը պետք է իրենք ճիշտ տան հանրությանը, սպառողին։ Ինչո՞ւ են համաձայնել այդ սակագնով հունվարին, եւ ի՞նչն է խնդիրը, որ այլեւս չեն ուզում նույն սակագնով աշխատել, ի՞նչ ծրագիր են նրանք նախատեսել, որ անում են, կիսատ է մնացել, որովհետեւ հունվարից հետո ես ջրամատակարարման որակում ոչ մի փոփոխություն չեմ տեսել, լավացման առումով որեւէ փոփոխություն չկա, կամ մնացել է նույնը, բայց բողոքները շատ են դեռեւս»,- պատասխանեց Արամ Գրիգորյանը։

Միգուցե դեռ վա՞ղ է անհանգստանալը, չէ՞ որ ՀԾԿՀ-ն դեռ կարող է մերժել հայտը։ Արամ Գրիգորյանը, սակայն, խիստ կասկածում է, որ հանձնաժողովը հանրության շահերին համապատասխան որոշում կկայացնի․ «ՀԾԿՀ-ն հանրությունից եւ սպառողից կտրված է, եւ բոլոր այն դիմումները, որոնք տարվում են այնտեղ, նախապես արդեն պայմանավորվածությունների արդյունք են։ Եթե իրենք ծառայությունների մատուցման որակ են նախատեսում, եւ սպառողները համամիտ են այդ որակին, թող 194 դրամ լինի, դա չէ խնդիրը, որովհետեւ մարդիկ վճարում են, պետք է հասկանան, թե ինչի դիմաց են վճարում։ Որպեսզի հասկանալի լինի, պետք է մանրամասն հաշիվներին տիրապետել, իսկ մանրամասն հաշվարկներ չկան, ո՛չ իրենք են ներկայացնում շատ մանրամասն, ո՛չ էլ մարմինը՝ հանձնաժողովը։ Նորից եմ ասում՝ ես երբեք չեմ գնահատում թվային, որովհետեւ այսօր սպառողը կարող է պահանջել լավ ծառայության որակ, եւ ինքը համաձայն լինի ավելի շատ վճարել»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ մի քանի օր էլ կուսումնասիրի ընկերության ներկայացրած հայտը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից տեղեկացանք, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը ջրի թանկացման «դատավճիռը» կայացված է լինելու․ «Եթե ընկերության հայտն ընդունենք վարույթ, ապա մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է որոշում կայացնենք, որպեսզի նոր սակագինը հունվարի 1-ից ուժի մեջ մտնի։ Նաեւ ընթացակարգեր են նախատեսված, ընթացակարգերով մենք հանրությանը կտեղեկացնենք, հանրային լսումներ կանենք եւ ամեն ինչ։ Իսկ մինչեւ այդ մենք մոնիտորինգներ ենք իրականացնելու, որպեսզի ներկայացված հայտի թվերը տեսնենք՝ որքանով են արժանահավատ։ Այսօր այդքանը կարող եմ ասել»։

- Պարոն Նազարյան, ջրի սակագնի բարձրացման հետ կապված քննարկումների ժամանակ կարծիքներ են հնչում, որ ՀԾԿՀ-ն այնքան կտրված է հանրությունից, որ յուրաքանչյուր ստացված դիմում հաստատում եք։

- Համամիտ չեմ, եթե այդպիսի գրողներ կան, նշանակում է՝ նրանք որեւէ ձեւով չեն հետեւում մեր գործընթացներին, եւ այն հայտերը, որոնք ներկայացվում են մեզ, այն ընդունված որոշումները, որ մենք կայացնում ենք, կտեսնեն, թե ինչքան անհամապատասխանություն կա ներկայացված հայտի եւ մեր վերջնական որոշման մեջ։ Դրանք բացարձակապես մեկին մեկ իրար նման չեն, եւ շոշափելի տարբերություններ կան։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուրը» միայն անցյալ տարի է պաշտոնապես դարձել Հայաստանի խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր։ Ամիսներ առաջ էլ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում խմելու ջրի սպասարկման տենդերով հաղթող ճանաչված «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկա 15 տարիների համար նախատեսված ծրագրով պատրաստվում է առաջարկել խմելու ջրի նոր սակագին։

ՀԳ Հետաքրքրական է, որ մինչ այժմ մեր քաղաքացիական հասարակությունը ջրի սակագնի թանկացման խնդրին չի արձագանքել, մինչդեռ էլեկտրաէներգիայի թանկացման առիթով բազմաթիվ ակցիաներ տեղի ունեցան, որը հանգեցրեց «Էլեկտրիկ Երեւանին»։ Կարծես թե «Ջրեղեն Երեւան» չի սպասվում։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է 523 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan