Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ...
Հարցում

Մխիթարյանը գերազանց խաղ էր ցուցադրում

Անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրը իսկապես բուռն ստացվեց՝ տասնյակ գոլեր, կարմիր քարտեր, անակնկալներ (չեմպիոնը՝ Չելսին պարտվեց Բըրնլիին), գեղեցիկ ֆուտբոլ ոչ միայն հանրահռչակ, ուժեղագույն ակումբների կողմից, այլ նաև թույլ համարում ունեցող ետնապահների: Այս տուրից հետո վստահաբար կարելի է ասել, որ Պրեմիեր Լիգան ետնապահ, երկրորդական խաղ ցուցադրող ակումբ այլևս չունի, ուստի զինվենք համբերությամբ, քանի որ մեզ այս նոր մրցաշրջանում բազմաթիվ յուրօրինակ և գեղեցիկ հանդիպումների շքերթ է սպասվում:

Հայաստանի ֆուտնոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Մանչեսթեր Յունայթեդը նոր մրցաշրջանից առաջ ձեռք բերեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին, շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին: Թեպետ օգոստոսի 8-ին Մանչեսթեր Յունայթեդին չհաջողվեց պարտության մատնել Ռեալին և տիրանալ՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթին, այդուհանդերձ Պրեմիեր Լիգայի՝ այս մրցաշրջանի դեբյուտային՝ Վեսթ Հեմի դեմ հանդիպումից առաջ Կարմիր Սատանաների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասաց, որ իրենք այս տարի ավելի լավ են խաղալու, և ավելի արդյունավետ են գործելու:

Եվ ահա հենց առաջին խաղը ամբողջովին հավաստում է Մուորինյոյին: Ժամեր առաջ Մանչեսթեր Յունայթեդի տղաները դուրս եկան խաղադաշտ և ապացուցեցին, որ իրենք լավագույնն են և այս տարվա չեմպիոնության շանսը թերևս ձեռքներից բաց չեն թողնելու: Բացի շվեդ Լինդելյոֆից, հենց առաջին րոպեններից մեկնարկային կազմում ընդգրկված էին բելգիացի Ռոմելու Լուկակուն և սերբ Նեմանյա Մատիչը, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հիմնական կազմում էր: Մանկունյանցիները միայն առաջին հինգ րոպեններում էին մի փոքր ցրված, բայց հետզհետե ամեն ինչ իր տեղն ընկավ:

Գնդակին ամբողջովին տնօրինելով, թե հակագրոհներով, թե դիրքային գրոհներով, ապա սեփական կիսադաշտը արագ անցնելով, եզրերից Բլինդի և Վալենսիայի օգնությամբ հարձակումները էլ ավելի սրելով՝ Կարմիր Սատանաները մեկը մյուսի ետևից գոլային հնարավորություններ էին ստեղծում՝ անընդհատ խոյահարելով Վեսթ Հեմի դարպասը: 17-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Խուան Մատան մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, սակայն կորցրեց իր գոլային լավ հնարավորությունը: Մատան նաև 26-րդ րոպեին չկարողացավ իրացնել գոլ խփելու գրեթե համանման մի առիթ:

Ըստ իս այս խաղում Մանչեսթեր Յունայթեդի կազմում փայլուն էին գործում սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը և իհարկե Հենրիխ Մխիթարյանը, ում խաղում ակնհայտորեն կրկնապատիկ սրընթացություն, բազմապլանություն և դիպուկություն է նկատվում: Կարել է ասել, որ հենց Մխիթարյանի աչալուրջ, սուր գործողություններով էլ կառուցվեց Յունայթեդի ողջ խաղը:

Թանկ գնով ձեռք բերված Ռոմելու Լուկակուն, ումից շատ բան են ակնկալում Յունայթեդի ղեկավարությունը, ապա նրա խաղի երկրպագուները՝ առաջին իսկ հանդիպմանը կատարելապես արդարացրեց բոլորի սպասումները: Իհարկե նրանից գոլ էին ակնկալում և Լուկակուն բոլոր երկրպագուներին մեկի փոխարեն նվիրեց երկու գոլ՝ 33 և 53-րդ րոպեններին գրավելով հակառակորդի դարպասը: Առաջին գոլի գլխավոր մեղավորը Նեմանյա Մատիչն էր, ով կենտրոնում խլեց գնդակը և լուրջ ջանքերով սկսեց հակագրոհը: Իսկ ահա երկրորդ գոլի համար Ռոմելուն ամբողջովին պարտական էր Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցմանը: Մրճահարները նույնպես մերթընդմերթ փորձում էին ակտիվանալ, գրոհներ կազմակերպել, մի քանի դրվագներում նրանք մոտ էին հաջողությանը, սակայն տեղում էր Դե Խեան, նաև բավականին ուշադիր էին գործում կենտրոնական պաշտպաններ՝ Բային և Ջոնսը:

62-րդ րոպեին Մխիթարյանը հրաշալի անցումով ճեղքեց Վեսթ Հեմի պաշտպանությունը, սակայն վերջում հարվածը փոքր ինչ թույլ ստացվեց: 87-րդ րոպեին վերստին փայլեց Հենրիխ Մխիթարյանը տաղանդը, նրա՝ ուղղակի մի հպումով ֆանտաստիկ փոխանցումը գոլով եզրափակեց րոպեններ առաջ փոխարինման դուրս եկած Անթոնի Մարսիալը, ով Հենոյի փոխանցումից հետո պարզապես մեն մենակ էր մնացել դարպասապահի դիմաց:

Յունայթեդի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով այլևս աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը չէ, ինչ խոսք, վատ հանդիպում չանցկացրեց, սակայն որոշ դրվագներում նորից աչքի էր ընկնում անմիտ ժլատությամբ և ընկերներին գնդակ չէր փոխանցում: Նույնը վստահաբար կարելի է ասել Մարկուս Ռաշֆորդի վերաբերյալ, ով այս խաղում ավելի շատ պահեր կործանեց, քան ստեղծեց, որպես առաջնակարգ հարձակվող: Ռաշֆորդի գոլ խփելու, անվերջ սեփական կարողությունները ի ցույց դնելու մանկամտությունն ու ագահությունը մեկը մյուսի ետևից իրական գոլային հնարավորություններ էին խորտակում:

Ինչևէ խաղն ավարտվեց 4:0 ջախջախիչ հաշվով հոգուտ Մանչեսթեր Յունայթեդի: Սպասենք Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանին և տեսնենք, թե այնտեղ ինչպես են դրսևորելու իրենց՝ Ժոզե Մոուրինյոյի շնորհաշատ սաները:

Զավեն Մխիթարյանը

Դիտվել է 2082 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan