Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար
Ամենաընթերցված լուրերը
Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ...
Հարցում

Պետրոս Մակեյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են ընդդիմադիր դաշտի միավորման հարցը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս «Ժառանգության» հունիսին տեղի ունեցած համագումարից առաջ հանդիպել եւ քննարկել են ընդդիմադիր դաշտի խոշորացման գաղափարը, որի մասին Հովհաննիսյանը հայտարարեց համագումարի ընթացքում, իսկ հիմա էլ, ըստ կուսակիցների, հանդիպումներ է ունենում ընդդիմադիրների հետ: Մակեյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

-Պարոն Մակեյան, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք ընդդիմության խոշորացման հարցի շուրջ:

Ես տեղյակ եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մասին, մենք դեռեւս համագումարից առաջ ենք հանդիպել, քննարկել ենք ընդհանուր քաղաքական զարգացումներ, խոշորացման ծրագիր եւ այլն: Իմ կողմից հստակ հարց է դրվել, որ խոշորացումից առաջ նախեւառաջ պետք է հստակեցվի օրակարգը, թե ինչի շուրջ ենք համախմբվում: Եթե քաղաքական պրոցեսներին մասնակցելու, մասնավորապես ընտրություններին մասնակցելու խնդիր է դրվում, ապա դրա իմաստը չկա: Մենք չենք հավատում, Հայաստանում ընտրական գործընթաց չկա, իսկ եթե խնդիր է դրվում այս իշխանություններից ազատվելու, ապա մենք սկզբունքորեն դեմ չենք, մեր մեջ այս թեման է քննարկվել:

-Կարծես թե Րաֆֆի Հովհաննիսյանը ակնարկել է , որ ընդդիմադիրները պետք է այնպես անեն, որպեսզի խափանեն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը, նմանատիպ հայտարարություններ հնչել են նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորնեի կողմից: Խորհրդարանական ձախողված ընտրություններից հետո կարելի՞ է ակնկալել ընդդիմության հաջողություններ:

Նախ պետք է արձանագրենք, որ ոչ թե ընտրություն է կայացել, այլ իմիտացիա, որից հետո Բաղրամյան 26-ի թվանկարչություն կատարվեց եւ Ազգային ժողով ընդգրկվել են այն ուժերը, որոնք անցել են Բաղրամյան 26-ի ֆիլտրով: Ընտրությունների մասնակից ուժերը իրենց մասնակցությամբ ամենամեծ աջակցությունն են ցույց տվել վարչախմբին, հատկապես այն ուժը, որը ընդունել է, թե իբր ընտրություններին 1 միլիոն 6 հարյուր հազար մարդ է մասնակցել, ապա նաեւ հայտարարել, թե իրենք պահել են իրենց տված 100 հազար ձայնը, այլեւս խոսելու բան չկա: Հենց իրենք են կանաչ լույս վառել Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու համար: Մինչդեռ իրենք ունեին հնարավորություն փոխելու ընտրարշավի մարտավարությունը: Երբ սպանեցին Հաց բերող Արթուրին, ես առաջարկեցի փոխել ընտրարշավի մարտավարությունը, մեր կուսակցությունը հայտարարությամբ կոչ արեց փոխել դասական ընտրարշավը եւ ամեն գնով հասնել իշխանափոխության, բայց ոչ մեկը չլսեց, կամ չլսելու տվեց:

Եւ հիմա հատկապես ԱԺ անցած ուժերը, որոնք փորձում են ակտիվանալ Սերժ Սարգսյանի առաջին դեմք դառնալու թեմայով, ես խիստ կասկածներ ունեմ, որ իրենք գոլորշի բաց թողնելու նպատակ ունեն: Ընդհանրապես երկու հարց կարող է ժողովրդական մեծ ալիք բարձրացնել, մեկը  Ղարաբաղի հարցն է ու կազանյան փաստաթուղթը, որը կարծում եմ մինչեւ տարեվերջ պարտադրելու են Սերժ Սարգսյանին, երկրորդը, ատելությունն այնքան մեծ է զորիբալայանական կլանի եւ նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի նկատմամբ եւ եթե իրական ընդդիմադիր միավորում լինի, ապա ոչինչ բացառել չի կարելի: Իշխանությունն էլ է զգում այդ վտանգը: Վերջերս Գելափի սոցհարցումը, որը դարձել է իշխանության խոսափողը, Բաղրամյան 26-ի թվանկարչություն իրականացնողը, արձանագրեց, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է: Թերեւս ցածր վարկանիշ նկարեցին, որ հնարավոր կուտակումը, միավորումը տեղի չունենա:

-Այսինքն կա ռեալ հնարավորություն, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը կյանքի կոչի իր ծրագրերը:

Րաֆֆի Հովհաննիսյանին ես նորմալ եմ գնահատում, մենք ճանապարհ ենք անցել, բայց քաղաքական առումով ինքը խնդիր ունի, նախ միացավ ՕՐՕ դաշինքին, որը լրացուցիչ աջակցեց, որ ընտրությունները լեգիտիմացվեն, քանի որ մեծ մրցակցություն ապահովեց, երկրորդ ՝ միացավ այնպիսի ուժերի ու անձերի, որոնք երկար ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի հանրության կողմից իբրեւ ընդդիմադիր ընկալվեն: Շատերն էլ նրան մեղադրում են 2013-ին իր ստացած ձայները փոշիացնելու մեջ: Դրա համար եմ ասում քաղաքական խնդիրը հստակ է պետք ձեւավորել եւ խնդիր դնել զորիբալայանական կլանից ազատվելու:

Դիտվել է 569 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan