Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո...
Հարցում

Չինաստանը հսկա դեսպանատուն է կառուցում Հայաստանում. ինչո՞ւ

Չինաստանը չափերով մեծ (եթե չեմ սխալվում Եվրոպայում ամենամեծ) դեսպանատունն է կառուցում Հայաստանում: Սա ինչ-որ բան, անշուշտ, նշանակում է: Կա հստակ քաղաքական ակնարկ, որ այդ շենքի շահագործման հանձնելուց հետո հայ-չինական հարաբերություններն, անշուշտ նոր որակ ու ծավալներ կստանան, կընդգրկեն նորանոր ոլորտներ: Հովհաննես Իգիթյանն, օրինակ, կարծում է, որ ինչքան մեծ է շենքը, այնքան շատ են այդ շենքում աշխատողները, իսկ որքան շատ են աշխատողները, այնքան շատ աշխատանք է կատարվում: Համաձայնելով զուտ ֆիզիկական այս հաշվարկի հետ, ցանկանում ենք նկատել, որ Չինաստանի այդ հսկա դեսպանատունը ծառայելու է ոչ այնքան Հայաստանի նման փոքրիկ երկրի հետ հարաբերությունների «մինչև վերջ խորացմանը», որքան ողջ տարածաշրջանում Չինաստանի ներկայության ապահովմանը:

Դրա օրինակը մենք ունենք ի դեմա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի, որն ամենամեծն է Միջին Արևելքում: Ասել, որ ԱՄՆ հսկայական դեսպանատունը զբաղված է միայն հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմամբ, մեղմ ասած ճիշտ չի լինի: Եթե շենքի մեծությամբ պետք է չափվի հայ-ամերիկյան հարաբերությունների խորությունը, ապա մենք հիմա ամենախորը հարաբերությունները պետք է ունենայինք ԱՄՆ-ի հետ: Մինչդեռ դա այդպես չէ: Մյուս կողմից էլ, եթե Հայաստանում ԱՄՆ հարգարժան դեսպան Ռիչարդ Միլսը որոշի մեզ թվային տվյալներ ներկայացնել, հանկարծ կարող է պարզվել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն ավելի շատ դիմում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, քան հայաստանցիները: Որտեղ` 80 միլիոնանոց Իրանը, որտեղ 2.5 միլիոնանոց Հայաստանը: Կա՞ տարբերություն:

Ամեն դեպքում, ենթադրենք, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր ամենամեծ դեսպանատունը Հայաստանում է կառուցել` ելնելով Հայաստանի կարևորությունից: Առաջին հայացքից մի, շատ տարօրինակ թվացող հարց տամ: Ինչո՞ւ Իսակովի պողոտայի` ԱՄՆ դեսպանատանը հարող խաչմերուկում տեսանկարահանող սարքեր չկան տեղադրված: Այդ խաչմերուկը, որտեղ ամենաշատ վթարներն են տեղի ունենում, անվիճելիորեն ՀՀ տարածք է: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ Վլադիմիր Գասպարյանին թույլ չեն տվել այնտեղ տեսանկարահանող սարքեր դնել: Պատասխանի իրավունքը թողնում ենք մասնագետներին, իսկ մենք կբավարարվենք նշելով, որ մեզ հետ իր դեսպանատան մեծության չափով խորը հարաբերություններ ունեցող ԱՄՆ կառավարությունը թույլ չի տվել, որովհետև մտածել են, որ այդ տեսախցիկներով ՀՀ հատուկ ծառայությունները կարող են մշտադիտարկել նաև ԱՄՆ դեսպանատան առնվազն արտաքին անցուդարձը:

Երևանի Բաղրամյան փողոցում կա մի փոքրիկ առանձնատուն, որի վրա գրված է «Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն»: Եթե դեսպանատան շենքի չափն էական է երկրների հարաբերություններում, ապա պետք է ենթադրել, որ մենք գրեթե հարաբերություններ չունենք Սիրիայի հետ: Մինչդեռ այդպես չէ: Նույնը կարելի է ասել Լիբանանի, Իրանի և մի շարք այլ բարեկամ երկրների դեսպանատների մասին: Դրանցում, որպես կանոն տիրում է նույն բարեկամական մթնոլորտը, ինչ որ երկրների հարաբերություններում, այցելուները ձգված չեն, ճռճռան արևի տակ չեն խաշվում, պաշտոնյաների սառը վերաբերմունքի չեն արժանանում, չեն մերժվում: Իս ԱՄՆ դեսպանատա՞նը...

Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր ու մեծ շենքի հիմնարկեքի արարողությանը չինական կողմից մասնակցում է ԱԳ նախարարի եսիմորերորդ օգնականը: Իսկ ինչո՞ւ է հայկական կողմից մասնակցում ոչ թե փոխնախարարը, այլ նախարար Նալբանդյանը` սեփական պերսոնայով: Փստորեն, մերոնք այնքան են ոգևորվել այդ փաստով, որ արտգործնախարարի մակարդակով են ներկայացել շինմոնտաժային աշխատանքների մեկնարկին:

Ինչևէ, ուրախ ենք, որ Չինաստանը այնքան է կարևորում Հայաստանի դերն իր կյանքում, որ ԱՄՆ դեսպանատանը չզիջող դեսպանատուն է կառուցում Երևանում, ընդ որում, հենց ԱՄՆ դեսպանատան մոտ: Սա կարելի է նաև Չինաստանի կողմից ԱՄՆ-ին ուղղված ակնարկ համարել, իսկ եթե շատ ուզենանք` հենց մեր կողմից ակնարկ ԱՄՆ-ին, որ տես հա, միայն քո հույսին չենք:

Այս ողջ իրարանցման մեջ Հայաստանի քաղաքական կյանքում ի հայտ է եկել նոր ուղղություն: Այդ ուղղության վերլուծաբաններն ու քաղաքագետները փորձում են Չինաստանին ներկայացնել որպես երրորդ բևեռ մեր երկրում` ընդհուպ հակադրելով նրա շահերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերին: Կարելի է ասել Հայաստանի քաղաքական կյանքում չինամետություն է ի հայտ եկել: Այ, եթե Չինաստանը նաև փող տա, որ կառուցվի Հայաստան-Իրան երկաթգիծը, ամեն ինչ իր տեղը կընկնի, ասում են նրանք: Իսկ դա միանգամայն հնարավոր է, եթե հաշվի առնենք, թե ինչ ահռելի ներդրում է արել Չինաստանը վրացական երկաթուղում` սկսած Թբիլիսիի ԵԳ կայարաններից մեկի շինարարությունից ու տեխնիկական արդիականացումից: Ինչո՞ւ ուրեմն Իրան-Հայաստան կարճ երկաթուղով չմիանալ վրացական երկաթուղուն, իսկ այնտեղից էլ դուրս գալ Եվրոպա:

Հակասո՞ւմ է սա ՌԴ շահերին, թե՞ ոչ: Մեր չինամետներն ասում են` հակասում է, որովհետև Հայաստանը, լինելով ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, չի կարող լիարժեք հարաբերվել Չինաստանի հետ: Մեր կարծիքով, սակայն, այս հարցը նախապես քննարկել են նաև Մոսկվան և Պեկինը, որովհետև Հարավային Կովկասում Չինաստանի լուրջ ներկայությունը Մոսկվայի համար ցանկալի հակակշիռ է ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ներկայությանը: Չինաստանը, վերջապես կարող է լուծել Ռուսաստանը շրջանցող ադրբեջանա-թուրքական ծրագրերի հարցը` իր տնտեսական ազդեցության տակ գցելով Վրաստանը, ինչին ամենևին դեմ չի լինի Մոսկվան, որն իր հերթին ազատ անցում կստանա դեպի Իրանի տաք ջրեր: 

Չինաստանի այս քայլը, բացի տնտեսակն հաշվարկներից, պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով, այդ թվում նաև մեր` քրիստոնյա երկիր լինելով: Մեզ մոտ ավելի ապահով է, քան, ասենք, Վրաստանում, որը, դեռ չգիտես ինչպես կարձագանքի Չինաստանի այս ակտիվացմանը: Ի դեպ Չինաստանից առաջին գնացքը մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանով և Վրաստանով հասավ Սև ծով, սակայն այդ ծրագիրը հետագա զարգացում չունեցավ: Պատճառները մեզ հայտնի չեն, սակայն «մետաքսի ճանապարհը» Հայաստանով անցկացնելու Չինաստանի փորձը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի սրտով չի եղել Նովոռոսիյսկը շրջանցող այդ ծրագիրը:

Ամենևին չնսեմացնելով ԱՄՆ և ՌԴ հետ ՀՀ հարաբերությունների կարևորությունը, նշենք նաև, որ Հայաստանում լուրջ ներկայության հայտ ներկայացնող Չինաստանով էլ ավելի են ամրապնդվում ՀՀ անվտանգությունն ու զարգացման հնարավորությունները: Չինաստանը, չմոռանանք, ՄԱԿ անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող բարեկամական երկիր է, աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը և, վերջապես, անսահմանափակ շուկա, եթե մի մի գեղեցիկ օր մեր ապրանքներով կարողանանք զարմացնել մեկուկես միլիարդ բնակչությամբ այդ երկրին:

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է 1564 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan