Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հ... Գործադուլ՝ ընդդեմ խուզարկությունների Իրաքի կառավարական բանակը հոգեբանական ներազդմա... Կառավարությունում քննարկվել են պետություն-մաս... Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղա... Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շար... Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության ... Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթ... Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանութ... Կարդինալ Պիետրո Պարոլինը ժամանել է Ռուսաստան ... ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանում ոչ-իմիգրացիոն... Արմենիա TV-ի գործով կդիմեն վերաքննիչ դատարան Մարոկկոյի թագավորը 400 բանտարկյալի ներման է ա... 20 տարի Քաշաթաղում եմ ապրում, անուն-ազգանունո... Իրանի պառլամենտում շարունակվում է նոր կառավար... Քրգործ` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանա... Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել... Բոստանում խոսքի ազատության ցույցի ժամանակ ձեր... Չորս մարդ է վիրավորվել Բելգիայում իրականացված... Զինծառայող Անդրանիկ Մկրտչյանը ծնոտին հրազենայ...
Ամենաընթերցված լուրերը
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հ... Գործադուլ՝ ընդդեմ խուզարկությունների Իրաքի կառավարական բանակը հոգեբանական ներազդմա... Կառավարությունում քննարկվել են պետություն-մաս... Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղա... Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շար... Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության ... Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթ... Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանութ... Կարդինալ Պիետրո Պարոլինը ժամանել է Ռուսաստան ... ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանում ոչ-իմիգրացիոն... Արմենիա TV-ի գործով կդիմեն վերաքննիչ դատարան Մարոկկոյի թագավորը 400 բանտարկյալի ներման է ա... 20 տարի Քաշաթաղում եմ ապրում, անուն-ազգանունո... Իրանի պառլամենտում շարունակվում է նոր կառավար... Քրգործ` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանա... Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել... Բոստանում խոսքի ազատության ցույցի ժամանակ ձեր... Չորս մարդ է վիրավորվել Բելգիայում իրականացված... Զինծառայող Անդրանիկ Մկրտչյանը ծնոտին հրազենայ... Միանգամից երկու արտակարգ միջադեպ Մարսելում ... Իսլանդիայում մեքենան մխրճվել է միջազգային օդա... Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել ն... Հայտնի է Իսպանիայի ահաբեկչությունների կազմակե... 26-ամյա կապիտանի դին հայտնաբերվել է իր աշխատա... Հարավային Ասիայում մոլեգնում են ջրհեղեղները ... Իրաքում բախվել են երկու նավ Ֆրանսիայում հրդեհները խոչընդոտում են երկաթուղ... Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը Վախճանվել է գրող երգիծաբան Դիկ Գրեգորին Նոր նշանակում Արդարադատության նախարարությունո... Իրաքյան կառավարական ուժերը սկսել են Թալ Աֆարի... Հրդեհ Սիսիան քաղաքում Պուտինն ու Նեթանյահուն կհանդիպեն Սոչիում Գիշերն անհանգիստ է եղել նաեւ Ֆրանսիայի Մարսել... Շշի Մելոյի գործարանից ասում են․ «Մենք ձեզ ոչ ... Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել... Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող... Ֆրիթաունում սողանքի զոհերի թիվը հասել է 500-ի... ԱՄՆ-ում բախվել են բեռնատարն ու ավտոբուսը 5,0 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղըզստա... Երևանի մի շարք վարչական շրջաններում մինչև վաղ... Ավիավթար Շվեյցարիայում. կան զոհեր ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժութ... Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շար... Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինի Սերժ Թանկյանն այսօր դարձավ 50 տարեկան Ամերիկյան հրթիռակիր ռազմանավը բախվել է առեւտր... Չին-ամերիկյան առեւտրային պատերազմում հաղթողնե... Բարսելոնայի հրեական համայնքի ռաբբին կոչ է արե...
Հարցում

Չինաստանը հսկա դեսպանատուն է կառուցում Հայաստանում. ինչո՞ւ

Չինաստանը չափերով մեծ (եթե չեմ սխալվում Եվրոպայում ամենամեծ) դեսպանատունն է կառուցում Հայաստանում: Սա ինչ-որ բան, անշուշտ, նշանակում է: Կա հստակ քաղաքական ակնարկ, որ այդ շենքի շահագործման հանձնելուց հետո հայ-չինական հարաբերություններն, անշուշտ նոր որակ ու ծավալներ կստանան, կընդգրկեն նորանոր ոլորտներ: Հովհաննես Իգիթյանն, օրինակ, կարծում է, որ ինչքան մեծ է շենքը, այնքան շատ են այդ շենքում աշխատողները, իսկ որքան շատ են աշխատողները, այնքան շատ աշխատանք է կատարվում: Համաձայնելով զուտ ֆիզիկական այս հաշվարկի հետ, ցանկանում ենք նկատել, որ Չինաստանի այդ հսկա դեսպանատունը ծառայելու է ոչ այնքան Հայաստանի նման փոքրիկ երկրի հետ հարաբերությունների «մինչև վերջ խորացմանը», որքան ողջ տարածաշրջանում Չինաստանի ներկայության ապահովմանը:

Դրա օրինակը մենք ունենք ի դեմա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի, որն ամենամեծն է Միջին Արևելքում: Ասել, որ ԱՄՆ հսկայական դեսպանատունը զբաղված է միայն հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմամբ, մեղմ ասած ճիշտ չի լինի: Եթե շենքի մեծությամբ պետք է չափվի հայ-ամերիկյան հարաբերությունների խորությունը, ապա մենք հիմա ամենախորը հարաբերությունները պետք է ունենայինք ԱՄՆ-ի հետ: Մինչդեռ դա այդպես չէ: Մյուս կողմից էլ, եթե Հայաստանում ԱՄՆ հարգարժան դեսպան Ռիչարդ Միլսը որոշի մեզ թվային տվյալներ ներկայացնել, հանկարծ կարող է պարզվել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն ավելի շատ դիմում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, քան հայաստանցիները: Որտեղ` 80 միլիոնանոց Իրանը, որտեղ 2.5 միլիոնանոց Հայաստանը: Կա՞ տարբերություն:

Ամեն դեպքում, ենթադրենք, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր ամենամեծ դեսպանատունը Հայաստանում է կառուցել` ելնելով Հայաստանի կարևորությունից: Առաջին հայացքից մի, շատ տարօրինակ թվացող հարց տամ: Ինչո՞ւ Իսակովի պողոտայի` ԱՄՆ դեսպանատանը հարող խաչմերուկում տեսանկարահանող սարքեր չկան տեղադրված: Այդ խաչմերուկը, որտեղ ամենաշատ վթարներն են տեղի ունենում, անվիճելիորեն ՀՀ տարածք է: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ Վլադիմիր Գասպարյանին թույլ չեն տվել այնտեղ տեսանկարահանող սարքեր դնել: Պատասխանի իրավունքը թողնում ենք մասնագետներին, իսկ մենք կբավարարվենք նշելով, որ մեզ հետ իր դեսպանատան մեծության չափով խորը հարաբերություններ ունեցող ԱՄՆ կառավարությունը թույլ չի տվել, որովհետև մտածել են, որ այդ տեսախցիկներով ՀՀ հատուկ ծառայությունները կարող են մշտադիտարկել նաև ԱՄՆ դեսպանատան առնվազն արտաքին անցուդարձը:

Երևանի Բաղրամյան փողոցում կա մի փոքրիկ առանձնատուն, որի վրա գրված է «Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն»: Եթե դեսպանատան շենքի չափն էական է երկրների հարաբերություններում, ապա պետք է ենթադրել, որ մենք գրեթե հարաբերություններ չունենք Սիրիայի հետ: Մինչդեռ այդպես չէ: Նույնը կարելի է ասել Լիբանանի, Իրանի և մի շարք այլ բարեկամ երկրների դեսպանատների մասին: Դրանցում, որպես կանոն տիրում է նույն բարեկամական մթնոլորտը, ինչ որ երկրների հարաբերություններում, այցելուները ձգված չեն, ճռճռան արևի տակ չեն խաշվում, պաշտոնյաների սառը վերաբերմունքի չեն արժանանում, չեն մերժվում: Իս ԱՄՆ դեսպանատա՞նը...

Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր ու մեծ շենքի հիմնարկեքի արարողությանը չինական կողմից մասնակցում է ԱԳ նախարարի եսիմորերորդ օգնականը: Իսկ ինչո՞ւ է հայկական կողմից մասնակցում ոչ թե փոխնախարարը, այլ նախարար Նալբանդյանը` սեփական պերսոնայով: Փստորեն, մերոնք այնքան են ոգևորվել այդ փաստով, որ արտգործնախարարի մակարդակով են ներկայացել շինմոնտաժային աշխատանքների մեկնարկին:

Ինչևէ, ուրախ ենք, որ Չինաստանը այնքան է կարևորում Հայաստանի դերն իր կյանքում, որ ԱՄՆ դեսպանատանը չզիջող դեսպանատուն է կառուցում Երևանում, ընդ որում, հենց ԱՄՆ դեսպանատան մոտ: Սա կարելի է նաև Չինաստանի կողմից ԱՄՆ-ին ուղղված ակնարկ համարել, իսկ եթե շատ ուզենանք` հենց մեր կողմից ակնարկ ԱՄՆ-ին, որ տես հա, միայն քո հույսին չենք:

Այս ողջ իրարանցման մեջ Հայաստանի քաղաքական կյանքում ի հայտ է եկել նոր ուղղություն: Այդ ուղղության վերլուծաբաններն ու քաղաքագետները փորձում են Չինաստանին ներկայացնել որպես երրորդ բևեռ մեր երկրում` ընդհուպ հակադրելով նրա շահերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերին: Կարելի է ասել Հայաստանի քաղաքական կյանքում չինամետություն է ի հայտ եկել: Այ, եթե Չինաստանը նաև փող տա, որ կառուցվի Հայաստան-Իրան երկաթգիծը, ամեն ինչ իր տեղը կընկնի, ասում են նրանք: Իսկ դա միանգամայն հնարավոր է, եթե հաշվի առնենք, թե ինչ ահռելի ներդրում է արել Չինաստանը վրացական երկաթուղում` սկսած Թբիլիսիի ԵԳ կայարաններից մեկի շինարարությունից ու տեխնիկական արդիականացումից: Ինչո՞ւ ուրեմն Իրան-Հայաստան կարճ երկաթուղով չմիանալ վրացական երկաթուղուն, իսկ այնտեղից էլ դուրս գալ Եվրոպա:

Հակասո՞ւմ է սա ՌԴ շահերին, թե՞ ոչ: Մեր չինամետներն ասում են` հակասում է, որովհետև Հայաստանը, լինելով ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, չի կարող լիարժեք հարաբերվել Չինաստանի հետ: Մեր կարծիքով, սակայն, այս հարցը նախապես քննարկել են նաև Մոսկվան և Պեկինը, որովհետև Հարավային Կովկասում Չինաստանի լուրջ ներկայությունը Մոսկվայի համար ցանկալի հակակշիռ է ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ներկայությանը: Չինաստանը, վերջապես կարող է լուծել Ռուսաստանը շրջանցող ադրբեջանա-թուրքական ծրագրերի հարցը` իր տնտեսական ազդեցության տակ գցելով Վրաստանը, ինչին ամենևին դեմ չի լինի Մոսկվան, որն իր հերթին ազատ անցում կստանա դեպի Իրանի տաք ջրեր: 

Չինաստանի այս քայլը, բացի տնտեսակն հաշվարկներից, պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով, այդ թվում նաև մեր` քրիստոնյա երկիր լինելով: Մեզ մոտ ավելի ապահով է, քան, ասենք, Վրաստանում, որը, դեռ չգիտես ինչպես կարձագանքի Չինաստանի այս ակտիվացմանը: Ի դեպ Չինաստանից առաջին գնացքը մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանով և Վրաստանով հասավ Սև ծով, սակայն այդ ծրագիրը հետագա զարգացում չունեցավ: Պատճառները մեզ հայտնի չեն, սակայն «մետաքսի ճանապարհը» Հայաստանով անցկացնելու Չինաստանի փորձը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի սրտով չի եղել Նովոռոսիյսկը շրջանցող այդ ծրագիրը:

Ամենևին չնսեմացնելով ԱՄՆ և ՌԴ հետ ՀՀ հարաբերությունների կարևորությունը, նշենք նաև, որ Հայաստանում լուրջ ներկայության հայտ ներկայացնող Չինաստանով էլ ավելի են ամրապնդվում ՀՀ անվտանգությունն ու զարգացման հնարավորությունները: Չինաստանը, չմոռանանք, ՄԱԿ անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող բարեկամական երկիր է, աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը և, վերջապես, անսահմանափակ շուկա, եթե մի մի գեղեցիկ օր մեր ապրանքներով կարողանանք զարմացնել մեկուկես միլիարդ բնակչությամբ այդ երկրին:

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է 1547 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan